Հրայր Թովմասյանին փոխարինեց Գևորգ Կոստանյանը
ՔաղաքականՔիչ առաջ Ազգային ժողովն ընտրեց պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին: Orer.am-ի փոխանցմամբ՝ այս պաշտոնում ընտրվեց ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Ընտրությանը մասնակցեց 93 պատգամավոր: Գևորգ Կոստանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 30:
«Շնորհակալ եմ քվեարկության համար բոլորին՝ և՛ դեմ և՛ կողմ: Հարգում եմ սկզբունքայնությունը, ես ինքս շատ հետևողական, սկզբունքային մարդ եմ»,-խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Կոստանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել փետրվարի 16-ին: