Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Մեկենաս Մելսիդա Հարությունյանի ջանքերով վերակառուցվում է Ոստանի Սբ Սարգիս եկեղեցին

 Արարատի մարզի Ոստան համայնքում գտնվող 19-րդ դարի խոնարհված եկեղեցու վերակառուցումը շարունակվում է: Արդեն ավարտվել են տանիքի շինարարական աշխատանքները, մաքրվել ու հարդարվել են սուրբ խորանը, հատակը, հոգեւորականների եւ հոգեւոր երգչախմբի սենյակները, տեղադրվել են վեց սյուները:

Եկեղեցին ազատվել է տարիների ընթացքում կուտակված աղբից, իսկ անձրեւաջրից ու արեւից խունացած սրբապատկերներն ու մասունքները մի առանձին խնամքով պահեստավորվել են: Դրանք հետագայում եկեղեցու մյուս մասունքների հետ կտեղադրվեն թանգարանում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում եկեղեցու մեկենաս Մելսիդա Հարությունյանը նշեց, որ առաջնահերթության սկզբունքով կլուծվի եկեղեցու ժամանակավոր լուսավորվածության հարցը:

Կնորացվեն ութ պատուհանները, կփոխվի մուտքի դուռը, կհարդարվեն սբ խորանին կից երկու սենյակները՝ հոգեւորականների եւ երգչախմբի համար: Մեկենասը մշտապես համագործակցում է գյուղապետ Հակոբ Խաչատրյանի, դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանի, Բյուրավանի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Ղազար քահանա Պետրոսյանի հետ: Աշխատանքներ են տարվում եկեղեցու երկու կանոնական խաչերի, զանգերի ու զանգակատան պատրաստման ուղղությամբ:

Արդեն իր նախկին տեսքը ստացած եկեղեցի են հաճախում բնակիչները: Տիկին Մելսիդան եկեղեցին կառուցելիս հավատարիմ է մնացել նախկին ճարտարապետական տեսքին: Ողջ տանիքը պատվել է արդիական կղմինդրով, ինչը փոխարինել է եկեղեցու եղեգներին: Ընդգծենք նաեւ, որ մեկենասն իր հայրենի Ոստան գյուղում վերակառուցել է նաեւ հինավուրց մի մատուռ, որը իրենց պապենական աղոթատեղին է եղել: Այժմ էլ այնտեղ եկեղեցական ծեսերի ժամանակ մատաղի արարողություն է կատարվում, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին այցելուներին, ինչպես ասում են, տեղ ու դադար չկա:

Այդքան ահռելի աշխատանք անել կդժվարանար անգամ կարող տղամարդը, սակայն Աստվածապաշտ այդ տիկինը երբեք ցույց չի տալիս իր դժվարությունները: Միշտ հարգում է դիմացինի կարծիքը, միշտ խոնարհ ու համեստ իր պահվածքով այնպես է անում, որ թվում է, թե դու էլ ես նրա հետ մասնակից Աստծո տան կառուցմանը: Մելսիդա Հարությունյանը մատուռի վերակառուցումը սկսել է մի առեղծվածային եւ խորիմաստ երազ տեսնելուց հետո, որին էլ հաջորդել է Սբ Սարգիս եկեղեցու կառուցումը:

Հոգեւոր կառույցի աշխատանքներին մասնակցում է մեկենասի ողջ ընտանիքը: Ամուսինը՝ Սմբատ Հովակիմյանը, որ ամեն պահի կնոջ կողքին է, մեկ տարի շարունակ հավաքել է իր թոշակը եւ այն նվիրաբերել եկեղեցու շինարարությանը: Երբ առաջարկվեց եկեղեցու պատին փորագրել տիկին Մելսիդա Հարությունյանի անունը, նա հրաժարվեց՝ ասելով. «Ես վերակառուցում եմ եկեղեցին ո՛չ ինձ գովաբանելու, այլ Աստծո սիրույն, նրա ողորմածությանն արժանանալու համար: Բարձրյալն ինձ ավելի շատ է տվել, քան ես արժանի եմ: Իմ խելացի երեխաները, խաղաղ ընտանիքը, ջերմությամբ ինձ շրջապատած հարազատներս Աստծո պարգեւ են ինձ համար»: Հավելենք, որ առաջիկայում Ոստանի դպրոցի բարձր դասարանցիները՝ տնօրենի ղեկավարությամբ կկատարեն եկեղեցու բակի շրջակայքի մաքրման աշխատանքները:

Հինավուրց եկեղեցին հիմնադրվել է 1833 թվականին, երբ Ոստանում բնակվել է ընդամենը 40 տնտեսություն: Նրանք սուղ միջոցներով այս եկեղեցին կառուցել են անմշակ քարից, փայտից ու ծածկը՝ եղեգից: Եկեղեցին, ինչպես այն ժամանակների շատ եկեղեցիներ, խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ: Ի վերջո, անխնամ մնալով՝ խոնարհվել է:

Լիլիթ Մաճկալյան

«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա Մաթևոսյան