Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին


Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիրը կօգնի արմատացնել «Ազգ- բանակ» հայեցակարգը

 «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում «Գևորգյան մարտարվեստի դպրոց» կենտրոնում մեկնարկեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիրը: Սաներին կփոխանցեն ռազմամարտական գիտելիքներ, կհամախմբեն հանուն մեկ նպատակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հատուկ լսարանի բացման պաշտոնական արարողությունը կայացավ մարտի 10-ին՝ Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ:

«Թող օրհնյալ լինի այս մարզասրահը, նախաձեռնողը և նրանք, ովքեր մարզվելու են և դառնալու մեր ազգի ապագա զինվորները, պաշտպանները: Թող Աստծո օրհնությունը հավերժ իրենց հետ լինի, որպեսզի մենք միասին «Ազգ-բանակ» գաղափարախոսությունն իսկապես կյանքի կոչենք: Մենք մեր հայրենիքի, պետության զինվորը պետք է լինենք անկախ սեռից, տարիքից և պաշտոնից: Եթե այս գաղափարը բոլորիս մեջ լինի, մենք կդառնանք աշխարհի ամենաանվտանգ ազգը: Եվ այս նախաձեռնությունը միտված է հենց դրան»,-ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ծրագիրը իրականացվելու է հատուկ դասընթացների միջոցով, մասնակիցները անցնելու են կրակային պատրաստություն, ռազմագիտություն, սառը զենքերի կիրառման հմտություններ, ռազմամարտական տակտիկական վարժանքներ: Կենտրոնը «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը կյանքի է կոչում ռազմամարտական, կրթական, մշակութային ոլորտներն ընդգրկող ծրագրերով: Այսուհետ յուրաքանչյուր հայ կարող է ռազմամարտական պատրաստության դասընթացներ անցնել կենտրոնում: Դրա արդյունքում նախազորակոչային տարիքի երիտասարդները բանակ կզորակոչվեն արդեն իսկ գիտելիքների որոշակի պաշարով՝ ծանոթ լինելով զինատեսակներին, կիրառման ու տակտիկական որոշ հմտությունների: Այն ապագա զինվորին կտա առավել ինքնավստահություն, կմեծացնի պատասխանատվությունը իր որոշումների կայացման մեջ: 

«Մեր կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ մարմնակրթությունը հիմնված է հենց հայկական տառերի հիմքի վրա: Այսինքն՝ յուրաքանչյուր շարժումն ուրվագծում է այբուբենը: Սա ոչ միայն մարմնակրթական կենտրոն է, այլ հայրենասիրական, երիտասարդական կենտրոն, որտեղ տարբեր տարիքի ու հայացքների մարդիկ համախմբվում են: Հասարակական սեկտորը մեծ գործ է կատարում: «Ազգ-բանակ» հայեցակարգը երբեք չի կարող գոյություն ունենալ առանց հասարակության: Եվ հասարակությանը փորձում ենք համախմբել այդ մի գաղափարի շուրջ»,-ասաց  «Գևորգյան մարտարվեստի դպրոց» կենտրոնի հիմնադիր Գևորգ Գևորգյանը:

Նրա կարծիքով՝ նորաբաց հատուկ լսարանը «Ազգ-բանակ» -ի համար մեծ նշանակություն է ունենալու: Իրենց նպատակն այն է, որ կարողանան կենտրոնում պատրաստել, գիտելիք փոխանցել և համախմբել հանուն մեկ նպատակի: 

Կենտրոնը հասարակության համար որպես առաջին քայլ դիտարկում է հայ զինվորի, մարտիկի կերպերն օրինակելի դարձնելը: Եվ պատրաստ են կյանքի կոչել ծրագրեր, որոնց առանցքը հենց մարտիկն է: Նախատեսվում է կազմակերպել ուսումնական հաստատությունների համատեղ հավաքների, քննարկումների շարք: Նախատեսվում է նաև Զինված ուժերում մտավոր պոտենցիալը ավելացնելու համար դասախոսությունների հրավիրել տարբեր ոլորտների հայ աշխարհահռչակ մասնագետների, հետագայում նաև այլազգիների:

 Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:


http://armenpress.am/arm/news/925623/

Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը