ՏԻՄ ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Դեբետ համայնքում է
ՔաղաքականՀայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 35.17 տոկոսը կամ 8024 ընտրող։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Դեբետ համայքում՝ 63.36 տոկոս կամ 415 ընտրող, իսկ ամենացածրը՝ Մեծամոր (գյուղ) համայնքում՝ 17.09 տոկոս կամ 168 ընտրող։