Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Որտե՞ղ է «Լավ երեկո»-ի խայտառակության պատճառն ու հետևանքը

SHANTNEWS-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի դատապարտող հայտարարության մասին SHANTNEWS-ն արդեն հայտնել է:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը «Աբովյան» ՔԿՀ-ում զրուցել էր և ծաղրի առարկա դարձրել ազատազրկված կանանց, որից հետո տեսանյութը համացանցում բուռն քննարկման առիթ էր դարձել:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս դատապարտել էր՝ անթույլատրելի համարելով նման վարքագիծը և նշել, որ լուրջ քննարկում է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:

Թեև հանրային հեռուստաընկերությունից հայտնել են, որ դժգոհության առիթ տված տեսանյութը հանվել է հեռուստաընկերության կայքից ու յութուբյան ալիքից, բայց դրա շուրջ համացանցային բուռն քննարկումները չեն դադարում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հանրային արժանապատիվ տեղեկատվության համար օրենսդրությամբ  պատասխանատու լրատվամիջոցի մասին:

«Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն»:

Սա մեջբերում էր հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 4-րդ գլխի 26-րդ հոդվածից: Ավելի պարզ ասած, հանրային հեռուստաընկերությունը ստեղծված է՝ բավարարելու հանրային լսարանի բոլոր շերտերի պահանջերը:

Հիմա հարց:  Ի՞նչ ժանրի, ու ի՞նչ տեսակի հաղորդում էր  հանրայինի՝  աղմուկ հանած տեսանյութը կանանց քրեակատարողական հիմնարկի մասին  ու  ամենակարևորը՝  հանրության ո՞ր շերտի  ու ի՞նչ կարիքներ էր այն բավարարելու:    

Հատվածներ լսարանի արձագանքից.

Իհարկե, այս ամենը  հրճվանքով ընդունողներ էլ կան, իսկ  հասարակության շատ ավելի մեծ ու գիտակից շերտի համար դժվար էր չափել, թե ցինիզմի աստիճանը  որ դրվագում  էր ավելի շատ՝  երբ կալանավոր կանանց  հարց էր ուղղվում տղամարդկանց  համակրելի տեսակների մասի՞ն,  թե՞  տեղի  աշխատողներից ովքեր էին համապատասխանում այդ տեսակին,  կամ  գուցե  երբ  կարծիք էին հարցնում   նկարահանող  խմբի տղաներից մեկի  վերաբերյալ:  Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ միայն հարցազրույցի հարցերին էր վերաբերում, այլև դրա անցկացման վայրի ընտրությանը: Կալանավայրերում հայտնվելու և շատ ավելի  լուրջ   խնդիրների վերաբերյալ  նյութեր պատրաստելու  համար հանրայինից բացի մյուս բոլոր լրատվամիջոցները սովորաբար պետք է շաբաթներով ու ամիսներով  տարբեր տրամաչափի պաշտոնյաների  դռներ թակեն:

Հեռուստաընկերության արտոնյալի այս կարգավիճակը միայն այս հարցում և միայն «Լավ երեկոյի» այս թողարկմամբ չի ընդգծվում:

Տարբեր օգտատերերի կողմից այս հաղորդմանը բնորոշած ցինիզմը գալիս է նախևառաջ ֆինանսական գերարտոնյալ վիճակից: Հարկատուների գումարներից ձևավորվող պետական բյուջեից ամեն տարի առանձին տողով հատկացում է արվում  հեռուստաընկերության կարիքների համար, ու արդյունքում հանրայինի բյուջեն ավելին է, քան մյուս բոլոր հեռուստաընկերությունների՝  շուկայում աշխատած գումարները միասին վերցված:  

Այդ բյուջեն միայն հեռուստահաղորդումների մասով գերազանցում է  6 միլիարդ դրամը: Գումարը, որը հանրային գործառույթների համար է, և որի ծախսերի վերաբերյալ Ազգային ժողովում միշտ աղմկոտ հաշվետվություններ են ներկայացնել,  օգտագործվում է անտրամաբանական շռայլությամբ:

Հ1-ն ի սկզբանէ ֆինանսական անմրցակցելի նիշի վրա գտնվելով՝ հանգիստ կարող է իրեն թույլ տալ՝ մրցակցել մասնավոր հեռուստաընկերությունների հետ՝ չպահելով առողջ մրցակցության՝ օրենքով ամրագրված կանոններն անգամ: Ֆինանսական ցանկացած շռայլության պատրաստ լինելով՝ շատ հանգիստ արվում են քայլեր, որ կործանարար ազդեցություն են ունենում աշխատավարձերի օրգանական ձևավորման ու աշխատաշուկայի բնականոն զարգացման վրա:  

Արդյունքում խաթարվում է թե հեռուստատեսային արտադրանքի գնագոյացման,  թե ծախսերի ամբողջ շղթան, և հայաստանյան հեռուստաընկերությունների մրցակցային դաշտը հայտնվում է խորը ճգնաժամի մեջ:  Հակամրցակցային այս դրսևորումները սովորաբար անտեսվում են ոլորտի պատասխանատու համապատասխան կառույցների կողմից:

Անժխտելի փաստ է մնում այն, որ հայաստանյան տնտեսությունում  հեռուստատեսությունից   բացի  չկա որևէ այլ ոլորտ, որտեղ  արտադրողների ծախսերն ամբողջությամբ հոգա պետությունը հարկատուների գումարներից, ու այդ ընկերությունը  մրցակցի մասնավորի հետ:  Այն մասնավորների, որոնց վճարած հարկերից գոյանում է այն 6 մլրդը, որով տվյալ մասնավորների հետ մրցակցող Հ1-ը պարզապես քայքայում է վերջիններիս:

Այսինքն, «Լավ երեկո»-ի մի խայտառակությունն ու դրա շուրջ ծավալված լայն քննարկումը հետևանք են միայն, իսկ հետևանքներ միշտ լինում են, քանի դեռ առկա են պատճառները:

Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»