Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութ Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե «Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան


70-ամյա Ժորա պապիկը 15 տարի շարունակ կարմրախայտի մանրաձուկ է լցրել Որոտան գետը (ֆոտո)

Հասարակություն

70-ամյա Ժորա Համբարձումյանը տարիներ շարունակ կարմրախայտի մանրաձուկ է բաց թողել Որոտան գետը առանց որեւէ շահ ակնկալելու, հաղորդում է «Ekonews.am»-ը: 

Ժորա պապիկն արդեն 15 տարուց ավել է, ինչ անգնահատելի ներդրում ունի բնության վերականգնման գործում: Տան պայմաններում ստանալով կարմրախայտի մանրաձուկ, վերջինս այն ուղղակի բաց է թողնում գետ: Վերջերս EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանդիպում ունեցավ Ժորա Համբարձումյանի հետ, ում նաեւ բնապահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվեց շնորհակալագիր Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի կողմից: «Սկզբից մենք եղբորս հետ տանը ստանում էինք կարմրախայտի մանրաձուկ եւ տանում լցնում էինք Որոտան գետը, որովհետեւ գետը շատ էր տուժել՝ ձկնագողերը մի կողմից, անխնա օգտագործումը մյուս կողմից: Մենք որոշել էինք միասին Որոտան գետ ձուկ լցնել: Հետագայում, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը լսել էր, որ այսպիսի գործողություններ ենք կատարում: Եկան, տեսան, որ իրոք մենք տանը ստանում ենք մանրաձուկը, տանում լցնում Որոտան գետը: Դրանից հետո նոր ծրագիր առաջարկեցին, մենք էլ ներկայացրեցինք ու մեր ծրագիրը շահեց: Հիմա, արդեն տարեկան 15-20 հազար մանրաձուկ բաց ենք թողնում Որոտան գետը»,- պատմում է Ժորա պապիկը:

70-ամյա ձկնաբույծը մանրամասնորեն ներկայացրեց մանրաձուկ ստանալու իրենց տեխնոլոգիան. «Ձեռք ենք բերել մայրական կազմ, սեզոնը որ գալիս է, կթում ենք՝ ձկնկիթը ստանում ենք, արուներից էլ սերմնահեղուկը խառնում ենք համապատասխան տարրաների մեջ, հետո լցնում ենք իրանց ապարատների մեջ ու դնում ենք վաննա: 40-45 օր հետո դուրս է գալիս մանրաձուկը: Սկզբում այս ամենը մենք պատրաստել ենք տանը, իսկ հիմա Որոտանի ափին փոքր ձկնաբուծարան ենք սարքել, հենց տեղում ստանում ենք, մեծացնում ենք մինչեւ 5-6 գրամանոց ձուկ ենք դարձնում ու լցնում ենք գետը:  ՄԱԿ-ը սկզբից ֆինանսավորել է, որ ինկուբատոր սարքենք ու ձեռք բերենք համապատասխան սարքավորումներ, ջուրը տեղ հասցնենք: Մենք իշխան ձուկ էլ ենք աճացնում, վաճառում ենք, որպեսզի գոնե ծախսը կարողանանք հոգալ»:

Ժորա Համբարձումյանը մասնագիտությամբ մանկավարժ է, 40 տարի աշխարհագրություն եւ բնապահպանություն է դասավանդել: Ինչպես պնդում է Ժորա պապիկը, սերը բնության հանդեպ դեռ մանկուց է եղել, այն անցել է Որոտան գետի ափին: «Ճիշտն ասած, Որոտան գետից ես սկզբում շատ-շատ ձուկ եմ բռնել... հիմա էլ պարտքերս եմ վերադարձնում»,- կիսակատակ ասում է նա: «Պետք է անպայման Որոտան գետը ձկներով հարստացնել, որովհետեւ դա միայն ինձ չէ պետք, շատ շատերին է պետք... ոչ թե միայն սնունդի համար, այլ գեղեցկություն է: Մի հատ որ կարմրախայտ ես բռնում... մի հատ պետք է բռնեք, որ զգաք այդ հաճույքը: Ես գոհ եմ, որ ուշադրության արժանանում է մեր գործունեությունը, ավելի է պարտավորեցնում»,- ասաց նա:

Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան