Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Օրենսդրական նախագիծ՝ միտված բնակարան ձեռքբերելու բեռի թեթևացմանը

Past.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական մի նախաձեռնությամբ՝ առաջարկելով հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաև առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Ըստ պատգամավորի՝ նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրը լուծել նաև մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը:

Գործող օրենքով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է, եթե վերջիններս ձեռք են բերում՝ գնում կամ կառուցում են բնակարան կամ առանձնատուն: Օրենսգրքի այս հոդվածը խթանում է կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն, սակայն ենթադրում է աշխատավարձի որոշակի մակարդակ, որը կհամապատասխանի նորակառույց շենքում բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու ֆինանսական բեռին:

Պատգամավորի կողմից արված խմբագրման մեջ ասված է, որ նորակառույց շենքերում բնակարանների արժեքները այլ հավասար պայմաններում էապես տարբերվում են առկա բնակֆոնդի արժեքներից: Համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող անձը, ով ունի բնակարանային ապահովման խնդիր, ստիպված է կատարել ընտրություն նորակառույց շենքերի միջև և ձեռք բերել փոքր մակերեսով բնակարան, կամ առհասարակ հրաժարվել օրենսգրքի այս հոդվածով ընձեռված հնարավորությունից: Այս կարգավորման սոցիալական ուղղվածության ամրապնդման համար անհրաժեշտ է հանել բնակարանների և առանձնատների կառուցապատողից ձեռքբերման պահանջը՝ հնարավորություն ընձեռելով բնակարանային ապահովման խնդիրը հասանելի կերպով լուծել առկա բնակարանային ֆոնդի շրջանակներում:

Նախաձեռնության վերաբերյալ Past.am-ը զրուցել է Մանե Թանդիլյանի հետ: Նրա ներկայացմամբ՝ այս պահին գործող օրենքով եկամտային հարկի վերադարձ և բնակարանի ձեռքբերման հնարավորություն մինչև 55 միլիոն դրամ տրված է միայն նորակառույց շենքերից ձեռք բերելու պարագայում: Պատգամավորի առաջարկով այդ հնարավորությունը պետք է տրվի նույն սահմանափակումներով, որով և նախատեսված է, սակայն հնարավորություն կլինի ձեռք բերել նաև երկրորդային շուկայից՝ արդեն գոյություն ունեցող բնակֆոնդից: Սա նշանակում է, որ նմանատիպ ձեռքբերումներ կարող են անել այդ պայմաններում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, և բնակարանային հարց հնարավոր է լինում լուծել միջին խավի տարբեր շերտերի համար:

«Օրենքով նախատեսվում է ձեռքբերում միայն կառուցապատողից, իսկ մենք առաջարկում ենք գոյություն ունեցող բնակֆոնդից՝ ցանկացած վաճառողից: Նախագիծն արդեն ներկայացված ու շրջանառության մեջ է դրված, հավանաբար կքննարկվի մոտակա քառօրյայի ժամանակ»,- նշեց պատգամավորը:

Իսկ ինչ կարծիք ունեն այս նախաձեռնության մասին մյուս պատգամավորները հարցին, Թանդիլյանը պատասխանեց, թե վստահ չի կարող ասել, բայց կարծում է՝ նրանք պետք է կարողանան հասկանալ, որ սա վերաբերում է մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու հարցին: Սա ամենաարդիական, ամենաառաջնային հարցերից է, և այս խնդրի լուծումը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից, ենթադրաբար նաև՝ իր պատգամավոր-գործընկերների շահերից:

Հավելենք, որ գործող օրենքով անձի վճարած եկամտահարկը ուղղվում է բացառապես բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Իսկ նախագծից կարող են օգտվել եկամուտ ունեցող, եկամտահարկ վճարող, վարձու աշխատողները, ում եկամտային հարկը ենթակա է վերադարձման:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Վարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունը