Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


Համամլու գյուղում 20 տարեկան ամուսինը «թվանքով» սպանել է 35-ամյա կնոջը՝ համագյուղացու հետ սեռական հարաբերության պահին

Lifestyle

Մանրամասն` Armenia24.info

1919 թվականին Համամլուն (Սպիտակը) Ղարաքիլիսայի գավառի մեծ գյուղերից էր:

Նազանի Անդրեասյանցն այդ գյուղի գեղեցկուհիներից էր համարվում: Բայց նրա թեթևաբարո վարքին էլ գյուղացիները, հատկապես տղամարդիկ լավ ծանոթ էին: Միգուցե այս կնոջ վարքն էր պատճառը, որ առաջին ամուսինը, թողնելով նրան ու դստերը, բաժանվել և հեռացել էր:

Հնգամյա դստեր հետ մենակ մնացած Նազանին, սակայն, տղամարդկանց ուշադրության պակաս չէր զգում:

Գյուղը շուտով ալեկոծվել էր այն լուրից, որ 20-ամյա Մովսես Էքթիբարովն ամուսնացել է իրենից 15 տարով մեծ՝ 35-ամյա Նազանիի հետ:

Մովսեսի ծնողներն ու հարազատները դեմ էին այդ ամուսնությանը: Հետագայում Մովսեսը իր ցուցմունքներում հայտնել է. «Իմ ամուսնության պատճառը եղավ Շմավոնը, որը համոզեց ինձ առնել Նազանին: Նա ասում էր, որ Նազանին ինձ սիրում է և ուզում է ինձ հետ ամուսնանալ: Հայրս ու մայրս մեր ամուսնությանը համաձայն չէին, որովհետև նրանք ճանաչում էին Նազանուն՝ ինչպես անբարոյական կնոջ»:

1919 թվականի սեպտեմբերի 11-ի երեկոյան Մովսեսը տուն էր գնացել հենց վերոհիշյալ «խորհրդատու» Շմավոնի հետ: Հետագայում Մովսեսը հայտնել է, թե ցանկանում էր… «եղբայրանալ» Շմավոնի հետ…

«Երբ Շմավոնի հետ եկանք տուն, նա ինձ փող տվեց, որ ես գնամ միս առնեմ: Ես գնացի միս առնելու: Վերադառնալով՝ լուսամուտից տեսա, որ Շմավոնը կնոջս հետ հարաբերության մեջ է: Որովհետև Շմավոնի մոտ ատրճանակ կար, ես վախեցա ու ներս չմտա, այլ թաքնվեցի լուսամուտի տակ, մինչև նա գնաց…»,- հայտնել է Մովսեսը:

Ապա շարունակել է. «Հետո մտա տուն և սկսեցի բացատրվել կնոջս հետ, որի ժամանակ ինձ ցույց տալով 15 ռուբլի, Նազանին ասաց՝ ինչո՞ւ ես զայրանում, ահա, ես աշխատել եմ այս փողը: Նա փողը ցույց տվեց ու ինձ հայհոյեց: Երբ ես տեսա փողը, խիստ զայրացա և չեմ հիշում՝ ինչպես վերցրի հրացանն ու սպանեցի կնոջս: Հրացանը պատից կախ էր, և ես չեմ հիշում՝ փամփուշտ կա՞ր մեջը, թե՞ ես եմ դրել սպանության ժամանակ…»:

Կինը մահացել էր գլխի հրազենային վնասվածքից՝ գնդակը ձախ ականջի մոտից մտել և դուրս էր եկել աջ ականջի մոտից: Կինը չէր հասցրել մահճակալից իջնել՝ բարձերին թեքված էլ մահացել էր:

Գործի քննության ընթացքում Շմավոնը ժխտել էր իր ու Նազանիի միջև ինտիմ կապի առկայությունը: Նա նույնիսկ դատավարությանը չէր ներկայացել:

Դեպքից անմիջապես հետո Մովսեսը փորձել էր կատարվածը այլ կերպ ներկայացնել՝ ասել էր, թե անհայտ չարագործները պատուհանից կրակել էին կնոջ վրա ու սպանել էին: Մովսեսն ասել էր նաև, թե հարևաններից ու բարեկամներից ոչ մեկին չի կասկածում:

Բայց իրավապահները հարցաքննել էին ոչ միայն հարևաններին ու բարեկամներին, այլ նաև դեպքի անչափահաս ականատեսին՝ Նազանիի հնգամյա երեխային:

Գավառի կոմիսարը խոսեցրել էր երեխային, հարցրել էր. «Մորդ ո՞վ սպանեց»:

Աղջնակը պատասխանել էր. «Մոսոն սպանեց»:

«Ինչո՞ւ սպանեց»,- հարցրել էր կոմիսարը:

«Փող էր ուզում, մայրիկս չէր տալիս, դրա համար թվանքով սպանեց»:

Կոմիսարը երեխային հարցրել էր. «Մոսոն մայրիկից փող առա՞վ, թե՞ չէ»:

«Առավ»,- պատասխանել էր երեխան:

«Ինչպիսի՞ փողեր էին»,- հարցրել էր կոմիսարը:

«Կեղտոտ փողեր էին»,- ասել էր երեխան…

1920 թվականի սկզբին Երևանի շրջանային դատարանում քննվող այս գործով երդվյալ ատենակալները կայացրեցին որոշում՝ այո՛, սպանություն կատարած անձի արարքն ապացուցված է, բայց նա… մեղավոր չէ…

Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ