Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն» Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ինչ էլ ուզում է, որպես փաստ վաճառում է արտաքին լսարանին․ Աբրահամյան Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ» Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»


Երկվորյակներն այսօր պետք է չծուլանան․ ապրիլի 16-ի աստղագուշակը

Lifestyle

Խոյ: Հեշտ օր չի սպասվում ձեզ: Իրադարձությունները ծավալվում են ձեզ համար ոչ ցանկալի հունով, ավելին՝ իրենց մասին հիշեցնում են ինչ-որ հին խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն որոշումներ կայացնել այնպիսի խնդիրների հետ կապված, որոնց լուծմանը պատրաստ չեն: Հնարավոր են տրամադրության կտրուկ փոփոխություններ, ապրումներ ու տագնապներ, որոնց իրական պատճառները չի հաջողվի կռահել միանգամից: Եթե հաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա և վանել կողմնակի մտքերը, ապա որոշակի հաջողությունների կկարողանաք հասնել: Բայց մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով: Կենսական ներուժը ցածր է, ինչը կարող է թեթև առողջական խնդիրներ հարուցել:

Ցուլ: Վատ օր չի սպասվում: Այն, ինչ ձեզնից պահանջվում է, ընդամենը պետք է կարողանաք սառնասրտորեն և օբյեկտիվորեն գնահատել այդ օրվա իրադարձությունները՝ մի կողմ թողնելով ձեր ապրումներն ու չխճճվելով սեփական պատրանքների մեջ: Ձեզ կօգնեն հին ու նոր ծանոթների խորհուրդները: Նույնիսկ մեկի կողմից պատահաբար թույլ տրված արտահայտությունը, որը բոլորովին կապ չունի ձեզ հետ, կարող է հանգեցնել հետաքրքիր մտքերի: Աստղերը դրականորեն են տրամադրված նրանց նկատմամբ, ովքեր կձեռնարկեն կարևոր գործեր, ծավալուն ծրագրեր, նոր նպատակներ կդնեն իրենց առջև: Նշանի այդ ներկայացուցիչներին սպասվում են հետաքրքիր հայտնություններ և հաճելի հանդիպումներ, չի բացառվում նույնիսկ աշխատանքային սիրավեպ:

Երկորյակ: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը: Այսօր դուք լավ շանս ունեք մինչև վերջ հասցնելու նախապես սկսած և կիսատ թողած կարևոր գործերը: Կարելի է համարձակ լինել ֆինանսական հարցերում, նույնիսկ եթե տվյալ խնդրի հետ կապված ունեք աղքատիկ և կցկտուր տեղեկություններ: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, տրամադրությունը կվատանա: Թվում է՝ որևէ վատ բան տեղի չի ունենում, բայց նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն սկսում են անզորությունից կախվել: Աշխատեք մռայլ մտքերը ձեզնից վանել հին ընկերների հետ շփումներով:

Խեցգետին: Դրական միտումների ազդեցությունը նկատելի է: Աշխատեք խելացիորեն օգտվել ստեղծվող հանգամանքներից: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվարին և խճճված գործերից, որն այլ նշանների ներկայացուցիչների ուժերից վեր կլինի: Շատ Խեցգետիններ նոր համախոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությունը արժեքավոր կլինի: Օրը բարենպաստ է ընկերների և ազգակիցների հետ շփվելու, սիրելի մարդու հետ հանդիպելու, ընտանիքի գրկում հանգստանալու համար: Նոր ծանոթություններ հաստատելիս ավելի լավ է՝ շտապողականություն հանդես չբերեք. բոլոր տիպի անհաջողակներն այսօր ձգտում են դեպի ձեզ: Մարդիկ բարոյական (և ոչ միայն) աջակցության կարիք ունեն:

Առյուծ: Անցյալ շաբաթ առաջացած տհաճ խնդիրները տակավին կստիպեն հիշել իրենց մասին: Այսօր դուք մոտ եք իրավիճակից ելքեր գտնելուն: Արդյունավետ կլինեն իրավիճակից դուրս գալու հատկապես ձեր ինքնատիպ և ոչ սովորական գաղափարները, որոնք հաճախ կխաչաձևեն փորձառու մարդկանց խորհուրդների հետ: Ճիշտ գնահատեք ձեր ուժերը և համարձակ ռիսկի դիմեք, եթե գտնեք, որ դա անհրաժեշտ է: Օրը հարմար է տղամարդկանց հետ շփվելու համար: Նրանց հետ լեզու գտնելն այսօր ավելի հեշտ է, քան հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ բնույթի:

Կույս: Ձեզնից համակ ուշադրություն կպահանջեն մայիսի սկզբին ձեռնարկած ծրագրերը: Որոշ Կույսեր ստիպված կլինեն առնչվել ավելի վաղ թույլ տրված սխալների հետևանքների հետ, որոնք ի հայտ են եկել այդ նույն ժամանակահատվածում: Վերլուծեք ձեր քայլերը, ճիշտ գնահատեք դրանք, և ձեզ պարզ կդառնա, թե հատկապես ինչ պետք է անել հիմա, որպեսզի հասնեք անհրաժեշտ արդյունքի: Կենսական ներուժը բարձր է, դուք լի եք էներգիայով, գործնական եք տրամադրված: Եթե չեք կարողանում տեղում նստած մնալ, կարելի է մեկնել շրջագայության: Այն կլինի հաջողված, դրական լիցքեր կհաղորդի ձեզ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր ծանոթության, որն առաջիկայում օգտակար կլինի:

Կշեռք: Ուշադիր եղեք աշխատանքում: Այսօր թույլ տրված սխալը երկար կանդրադառնա ձեզ համար կարևոր գործերի ընթացքի վրա: Սա հատկապես վերաբերում է ղեկավար պոստեր զբաղեցնող Կշեռքներին, ինչպես նաև նրանց, ովքեր աշխատում են տղամարդկանց շրջապատում: Ֆինանսական տեսակետից օրը բարենպաստ է: Հնարավոր են փողային մուտքեր, պարգևատրություններ՝ ավելի վաղ կատարած աշխատանքի համար: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, օրը նպաստավոր է ռոմանտիկ հանդիպումների և սիրելի մարդու հետ շփումների համար: Դուք առիթը բաց չեք թողնի՝ ուրախացնելու ձեզ համար թանկ մարդկանց, և նրանք նույն կերպ կպատասխանեն ձեզ:

Կարիճ: Օրվա սկիզբը կլինի շատ հաջող: Այդ ժամերին հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց դուք մեծ ծառայություններ եք մատուցել ժամանակին: Նրանք պատրաստ են ձեզ համար ինչ-որ օգտակար բան անել: Արդյունավետ են բանակցությունները, նշանի առանձին ներկայացուցիչներ կստանան անսպասելի, բայց շատ գայթակղիչ առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ: Մի հետաձգեք հարցազրույցները: Այսօր դուք կկարողանաք դիմացինի վրա լավ տպավորություն թողնել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դժվարություններ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական բնույթի: Պահպանեք հանգստությունը: Որքան կարողանաք տիրապետել ձեր զգացմունքներին, այնքան ավելի հեշտ կհաղթահարեք դժվարությունները:

Աղեղնավոր: Օրն առանձնանում է աննպաստ զգացմունքային ֆոնով, դուք շատ բան տեսնում եք մռայլ գույների մեջ: Ավելի ուշ, վերլուծելով տեղի ունեցած իրադարձությունները, նույնիսկ չեք հասկանա, թե ինչու էին դրանք այդքան ուժեղ ազդեցություն թողնում ձեզ վրա: Արագ ցրվել ձեզ կօգնեն բոլոր տեսակի ստեղծագործական աշխատանքները: Շփումների ժամանակ ուշադիր եղեք: Դուք հակված եք թույլ տալու կտրուկ արտահայտություններ և դիտողություններ, որոնք կարող են վիրավորել ազդեցիկ մարդկանց: Աշխատեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր լավ տեղեկացված են ձեր ուժեղ և թույլ կողմերին: Որոշակի տարածություն պահպանեք նոր ծանոթներից:

Այծեղջյուր: Օրը զերծ չէ բացասական կողմերից, բայց և նրա դրական կողմերը քիչ չեն: Մեկն այն է, որ կկարողանաք ձեզ, ինչպես հարկն է, դրսևորել ոչ միանշանակ իրավիճակներում՝ արժանանալով շրջապատի հարգանքին և ազդեցիկ մարդկանց վստահությանը: Դուք կկարողանաք օգնել դրա կարիքն զգացող մարդկանց՝ չսպասելով վարձատրություն, բայց, անկախ որևէ բանից, մարդիկ լիարժեքորեն վարձահատույց կլինեն ձեզ։ Դժվար կլինի կենտրոնանալ սովորական, առօրյա, ստեղծագործական մոտեցում չպահանջող գործերի վրա: Դուք ցանկանում եք զբաղվել բացարձակապես նոր, շատ հետաքրքիր ինչ-որ բանով, և լավ կլինի, եթե մտերիմներից մեկը կարողանա ազատել ձեզ կենցաղային հոգսերից:

Ջրհոս: Կարելի է կենտրոնանալ աշխատանքի վրա: Եթե ձեզ հաջողվի գլխից հանել բոլոր կողմնակի մտքերը, ապա լուրջ հաջողության կհասնեք ձեզ համար կարևոր գործում: Օրը բարենպաստ է հրապարակային ելույթների, խորհրդակցությունների հաճախելու, ձեր մասնագիտական հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ շփումների համար: Մտերիմների հետ ձեր հարաբերություններն այսօր քիչ ավելի սառը կլինեն, որովհետև ամեն մեկն իր խնդիրներով է զբաղված: Բայց դա չի ազդի ներդաշնակության վրա, կհաջողվի պահպանել փոխըմբռնումը: Ջրհոս ծնողներին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, նրանց հետ քննարկել վերջին օրերի դեպքերը:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, սակայն աննշան տհաճություններն անգամ կարող են ձեզ հունից հանել, եթե սրտին մոտ ընդունեք դրանք: Տարբերակեք գլխավորը երկրորդականից, կենտրոնացեք միայն կարևոր հարցերի վրա և կհասկանաք, որ ընթացող փոփոխությունները տանում են դեպի լավը: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, բայց գործը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, եթե կարողանաք զսպել ձեր էմոցիաները: Մի շտապեք արագ որոշումներ կայացնել, իսկ եթե արդեն կայացրել եք, ոչ ոքի այդ մասին մի հայտնեք: Սա առաջին հերթին վերաբերում է անձնական հարաբերություններին: Ցանկացած քայլ պետք է լավ կշռադատել:

Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՍպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանՍևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե» Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը.Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԴանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Քիշնեւի «Ռուսական տունը» դադարեցնում է իր գործունեությունը «Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Սլովակիայում մեկնարկել է վարչապետին նպաստներից զրկելու վերաբերյալ հանրաքվեն 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած