Ժողովրդից փորձում են խլել իր հաղթանակը. Արարատ Միրզոյան
ՔաղաքականORER.am-ի թղթակցի փոխանցմամբ` Հանրապետության հրապարակում մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը:
Երևանի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում ընդգծեց. «Պետք է բացառել փակ համարանիշներով երթևեկելը, չգերազանցել թույլատրելի արագությունը, 22.45-ից հետո չարձակել ազդանշաններ»:
Խոսելով միջադեպերի մասին` ՔՊ անդամ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ 4-րդ գյուղում այսօր անջատել էին գազը: Նա շեշտեց` իրենց վախեցնել հնարավոր չէ:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով` այս շարժումը շարունակությունն է 88-ի պայքարի: Ըստ նրա` այս շարժումն ամրապնդելու է Արցախի անվտանգությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց. «Ժողովրդից փորձում են խլել իր հաղթանակը: Մենք չենք ուզում ուղղակի պաշտոններ բաժանել, ուզում ենք փոխել համակարգը, խաղի կանոնները, հասարակական հարաբերությունները: Մենք ձեր գործիքն ենք և ձեր ծառան»:
Մենք շարունակում ենք հետևել հավաքին: