Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Կոռուպցիան պետք է արմատախիլ անենք. Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ոստիկանության և ԱԱԾ պետերի նշանակումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանից և Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանից ակնկալում է լրջագույն արդյունքներ: 

«Մեր հեղափոխությունը նոր էջ է բացում: Հեղափոխությունից առաջ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը, մենք և ոստիկանությունը ֆիզիկապես գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում, և ես մտածեցի, որ այս որոշումը պետք է խորհրդանշանական նշանակություն ունենա: Պետք է բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք: Սա խորհրդանշական է, և պետք է փշալարերի մշակույթը փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել:

Հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը, որովհետև այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, մասնավորապես, իրավակարգի, օրինականության, քաղաքացու ինքնազգացողության առումով: Վալերի Օսիպյանի առջև շատ հստակ խնդիրներ եմ դրել, որ ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը»,- ֆեյսբուքյան  իր էջի միջոցով ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ԱԱԾ գործառույթների մեջ շեշտել է երկու խնդիր:  

«Ըստ էության, այն գործառույթները, որոնք կապված են հակահետախուզության, հետախուզության հետ՝ ԱԱԾ-ն պետք է լիարժեք կատարի, որովհետև սա անվտանգության արտաքին կոմպոնենտն է: Գիտեք, որ ԱԱԾ-ն զբաղվում է հիմնականում մաքսային գործառույթներով, մաքսանենգության հետ կապված հանցագործություններով, և ԱԱԾ առաջիկա խնդիրներից պետք է լինի ընդհանրապես բացառել մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահումը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն պետք է լրջագույն գործառույթներ իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում:

«Իհարկե, սա վերաբերում է նաև ոստիկանությանը, և մենք պետք է կոռուպցիան ուղղակի արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունից ու դա պետք է անենք շատ արագ, չափազանց արագ: ՀՀ քաղաքացիներն ամեն օր դա պետք է զգան: Այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու ոստիկանության պետի և ԱԱԾ-ի աշխատանքի գնահատականը: Մեզ պետք են լինելու արդյունքներ, ժողովրդին պետք են տեսանելի արդյունքներ, և մենք այս պահից սկսած և հետագայում պաշտոնյային գնահատելիս պետք է ելնենք այն արդյունքներից, որոնք նրանք ցույց կտան: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն այդ արդյունքները և գոհ լինեն ԱԱԾ և ոստիկանության աշխատանքից՝ մաքսային ոլորտում, ճանապարհային ոստիկանությունում, ոստիկանության որակի հետ կապված և այլն»,- ասաց կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ կադրային այս նշանակումների իմաստը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել անվտանգ, իրավունքներն առավել պաշտպանված դարձնելն է: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ գործառույթը լիարժեք կիրականացվի ԱԱԾ նոր տնօրենի և ոստիկանության նոր պետի կողմից:

«Ակնկալում եմ, որ հանրությունը, որպես բարձրագույն իշխանություն, ինչպես իմ, ինչպես այլ պաշտոնյաների, այնպես էլ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի աշխատանքը կպահի վերահսկողության ներքո, և մենք կունենանք մի իրավիճակ, որից գոհ կլինենք բոլորս»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել Կարապետյան