Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Դավիթ Տոնոյանը և Մխիթար Հայրապետյանը համալրեցին Կառավարության կազմը
ՔաղաքականՆախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ նախարարներ նշանակելու հրամանագրեր է ստորագրել:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը:
Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնել է Արայիկ Հարությունյանը:
Սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը:
Իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը այսուհետ ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը: