Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ Կարապետյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


Շուշան Երիցյանը` սիրված լինելու, անձնական կյանքի ներդաշնակության և կնոջ հաջողության մասին

TV

«Միսս ԱՊՀ 2017», մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը կարծում է, որ կանանց ու աղջիկներին անակնկալներ մատուցելու և գեղեցիկ վերաբերմունքի համար հատուկ առիթներ պետք չեն: Դա պետք է լինի մշտապես:  Կանանց միամսյակի շրջանակում  Tert.am Life-ը զրուցել է Շուշան Երիցյանի հետ:

Միամսյակին ստացած լավագույն նվերը նյութական չէ

Կանանց տոների առթիվ իր ստացած նվերներից լավագույնը Շուշանը դժվարացավ առանձնացնել՝ նշելով, որ այն նյութական չի եղել: Նրա խոսքով` ինքը բազմաթիվ նվերներ է մատուցել իր շրջապատի աղջիկներին, որոնցից առանձնացրեց ընկերուհուն՝ դերասանուհի Տաթև Սարգսյանին արված նվերը՝ անվանական տառերով թալիսմանը:

«Ինձ համար այդքան էլ կարևոր չէ՝ ինչ նվեր կլինի, կարևորն այն է, որ ես զգամ`  տվյալ մարդն իսկապես մտածել է` ինչ նվեր ընտրել՝ իմ բնավորությանն ու ներաշխարհին համապատասխան և չի արել դա որպես պարտականություն:

Ես ավելի շատ կարևորում եմ այն նվերները, որոնք առանց առիթ են լինում»,-ասաց Շուշանը:

 

Մոդելների ինտելեկտուալ կարողություններին թերահավատորեն են մոտենում

Շուշանն անկեղծացավ, որ իր կարիերայի սկզբնական փուլում, հնարավոր է, իրեն թերահավատորեն էին մոտենում, մտածում էին, որ մոդելային արտաքինով գեղեցիկ աղջիկը չի փայլում իր ինտելեկտուալ կարողություններով, չգիտի գեղեցիկ խոսել: «Առհասարակ, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, չգիտես ինչու, այդպես են համարում: Ներկա դրությամբ ես չունեմ այդ խնդիրը:  Տարիներ առաջ, երբ նոր էի սկսում ճանապարհս, մարդիկ, գուցե, մտածում էին` միայն արտաքին տեսք ունի, ուրիշ ոչինչ, բայց հետո ամեն ինչ իր տեղն  ընկավ: Ես ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, տիրապետում եմ  օտար լեզուների, տարբեր տեղեր եմ սովորել, ներկայումս նույնպես սովորում եմ, ուստի` նման խնդրի առաջ չեմ կանգնել: Եթե մարդու մեջ կա ինքնակրթվելու, զարգանալու միտումը, կարևոր չէ` մոդելի՞, հաշվապահի՞, թե՞ այլ մասնագիտության տեր ես:  Տարիներ շարունակ ես այս բնագավառում եմ ու հանրությունն արդեն ճանաչում է ինձ, իմ տեսակը: Պետք է կարողանաս քո դիրքերը պահել ու փորձել ապացուցել, որ այն, ինչ ի սկզբանե մտածել են, ուղղակի կարծրատիպ է»,-ասաց Շուշանը:

Սիրված լինելու գրավականն արտաքինը չէ

Սիրված լինելու համար, Շուշանի կարծիքով, արտաքին տեսքը երկրորդական. «Պետք է, նախ և առաջ դրական, մաքուր էներգետիկա։ Քեզ հետ շփվելիս երրորդ օրն արդեն մարդը չի նկատում արտաքինդ: Ամեն մարդու հետաքրքրիր է, թե ի՞նչ է  զգում քո կողքին, ի՞նչ է կարողանում քեզնից վերցնել, դու ի՞նչ ես կարողանում վերցնել նրանից: Խոսքը ոչ միայն ներաշխարհի մասին է, այլև ներքին մտածողության, ինտելեկտի»:

Կինը պետք է միշտ խնամված լինիբայց չկորցնի չափի զգացողությունը

Շուշանի կարծիքով, երբ կինը սանրվածք է փոխում կամ վարսերի գույն, դա ենթադրում է փոփոխություն կյանքում: Արտաքին տեսքը պլաստիկ վիրահատության միջոցով փոխելուն մոդելը դեմ չէ, սակայն ասում է, որ պետք է պահել չափի զգացողությունը:

«Ես, բնականաբար, կողմ եմ, երբ կինը մտածում է իր արտաքինի մասին, մշտապես խնամում է իրեն, բայց երբ ամեն օր արթնանում է ու իր վրա գտնում ինչ-որ մի մաս, որը չի հասցրել փոխել, արդեն հիվանդություն է  դառնում»,-ասաց նա:

Մոդելը չի թաքցնում, որ դիմել է քթի պլաստիկ վիրահատության: Ավելին՝շեշտում է, որ դա տարածված խնդիր է հայ աղջիկների մոտ: «Լինեն հանրային, թե ոչ, շատ աղջիկների մոտ թե՛ միջնապատի, թե՛ չափից դուրս վառ արտահայտված քթի ձևի խնդիր կա, ինչու ոչ, մարդիկ կարող են լուծել իրենց խնդիրը։ Ինձ համար անընդունելի է, երբ ոտքից մազի ծայրը պլաստիկա են անում: Ես երբեք չեմ ընկել իմ արտաքինի հետևից, չեմ ուզել գլոբալ փոփոխություններ անել»:

Կինը հաջողակ է և ինքնաբավ, երբ հաջողակ է թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում

Շուշան Երիցյանը համոզված է, որ թե՛ կարիերան, թե՛ անձնականը շատ կարևոր են յուրաքանչյուր կնոջ կյանքում։ Դրանց ճիշտ համադրությունն օգնում է լինել ինքնաբավ: «Թե՛ մեկից, թե՛ մյուսից ես շատ բավարարված եմ: Իմ կյանքում ամեն ինչ շատ ներդաշնակ է: Առհասարակ, անձնական կյանք ասելով՝ պարտադիր չէ նկատի ունենալ կողակից ունենալը կամ ամուսնացած կարգավիճակը, ուղղակի իմ աշխարհում հիմա ներդաշնակ վիճակ է: Անձնական հարցերում շատ բծախնդիր եմ: Ինձ համար կարևոր են ոչ ստանդարտ հատկանիշները: Հնարավոր է՝ ինչ-որ փոքր բանն այնքան արժևորեմ, որ մարդուն իմ կյանք թողնեմ, հնարավոր է,  լինի ամբողջական իդեալ, բայց ինչ-որ բան իմ սրտին չհասնի: Ես շատ դժվար եմ մարդուն թողնում իմ կյանք։ Անձնական հարաբերություններ սկսելու համար շատ կարևոր է էմոցիոնալ հիմքը»,-ասաց նա ու ընդգծեց, որ այս փուլում անձնական կյանքում  տիրում է լիարժեք ներդաշնակություն՝ չցանկանալով հայտնել այլ մանրամասներ:

Անդրադառնալով կնոջ և տղամարդու հավասարությանը` Շուշանն ասաց. «Կինը երբեք չպետք է հավասար գծով գնա տղամարդու հետ: Իմ կարծիքով` դա ամենամեծ սխալն է, կինը պետք է մնա իր տեղում, տղամարդը՝ իր: Երբեք չպետք է փորձես հավասարվել: Կինը պետք է ավելի շատ զիջող լինի, փորձի հասկանալ»:

«Միսս ԱՊՀ» դառնալուց հետո գործնական առումով շատ բան է փոխվել

 Շուշանը նշեց, որ «Միսս ԱՊՀ» մրցույթից հետո Հայաստանում մոդելային գործունեություն, գրեթե, չի ծավալում: «Բացառիկ դեպքեր են լինում, այն էլ ընկերների նախագծերում զուտ ընկերական ձևով մասնակցում եմ: Հիմնականում մասնակցում եմ դրսում իրականցվող նախագծերի»,– ասաց նա։

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր Ավետիսյան