ՀՀԿ-ն մտքափոխվել է. Զավեշտ Ազգային ժողովում
ՔաղաքականLragir.am-ը գրել է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ-ական պատգամավորները կառավարության նիստերը բաց անցկացնելու նախաձեռնությունն են պաշտպանում: Հիշեցնենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան էր բերվել Արդարադատության նոր նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ, ՀՀԿ-ականներն էլ կողմ էին քվեարկել դրան: Օրենքով արգելվել էր ոչ միայն լրագրողների, այլ նաև մի շարք կառույցների ղեկավարների մասնակցությունը կառավարության նիստերին: Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո կառավարության նիստերը նորից բաց են անցկացվում: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով է բերել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Շարունակությունն՝ այստեղ: