Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Սաշիկ Սարգսյանը ձերբակալվե՞լ է.ՍԱՍ-ի Արտակը հայտնվել է FBI ուշադրության կենտրոնում

Քաղաքական

Informacia.am-ը ներկայացնում է  վերջին օրերին հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Տարածված տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ Հայաստան ժամանած FBI-ի հակաահաբեկչական բաժնի քննիչները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրում են Հայաստանի ապօրինի կապիտալի արտահոսքի հնարավոր դեպքերը: Տարբեր աղբյուրներ հնչեցնում են տարբեր անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունը: Ավելին, նախօրեին ակտիվ լուրեր էին շրջանառության մեջ դրվել, թե վերջինս ձերբակալված է: Չբացառելով որևէ անունի հավանականությունը, այդ թվում՝ նշյալ անձի, հավելենք, որ մեր ունեցած տվյալներով, ուսումնասիրվում է հատկապես ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) անձն ու ֆինանսական գործունեությունը: Նույն աղբյուրի համաձայն, Արտակ Սարգսյանը աներևակայելի մեծ գումարի տրանսֆեր է իրականացրել դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առերևույթ անհայտ նպատակներով: Հենց այս հանգամանքն էլ գրավել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավը շարունակում է Ռուսաստանից աներկբա մեսիջներ ստանալ, որ իրենք ևս շահագրգռված են ՀՀԿ-ի միասնականության պահպանմամբ: Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ նոր իշխանության ձևավորումը ավարտված չէ, հնից նորի տրանսֆորմացիան չի ավարտվել, և հայտնի չէ այդ տրանսֆորմացիայի արդյունքը, ՀՀԿ-ն պետք է շարունակի մնալ որպես առնվազն խորհրդարանական իշխանություն: Ռուսաստանում համարում են, որ քանի դեռ Հայաստանում նոր ընտրություններ տեղի չեն ունեցել, ՀՀԿ-ն շարունակում է մնալ 2017թ․  ապրիլի 2-ի խորհրդարանական «լեգիտիմ» ընտրությունների միակ լեգիտիմ մեծամասնությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թե՛ հեղափոխական, թե՛ հակահեղափոխական թիմերում, այդ թվում եւ Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսում, Փաշինյանի կառավարության լավագույն նշանակումը համարում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանինը, որը, ըստ ԱԳՆ մեր աղբյուրի, պրոֆեսիոնալ է․ «Նա էր բանակցում ԵՄ-Հայաստան համաձայնագիրը՝ ողջ ընթացքում․ Նալբանդյանի մոտ նախաձեռնողականությունը զրոյական էր, իսկ Զորիկը կլասիկ դիվանագետ է, լավ բանակցող, ոչ մի կողմի հետ որեւէ խնդիր չի ունենա»։ Ո՞վ է առաջարկել նրա թեկնածությունը։ «Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած Զորիկն ընդունելի է բոլորի համար, այդ թվում եւ՝ հեռացած թիմի։ Սերժ Սարգսյանը շատ գոհ է եղել նրա աշխատանքից, մի քանի անգամ ցանկացել է Զորիկին նշանակել ԱԳ նախարար, սակայն Ռուսաստանն ընդդիմացել է Էդվարդ Նալբանդյանի հեռացմանը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր, ընդ որում, վտանգավոր ավանդույթ է ձեւավորվում, երբ ժողովրդավարությունը սպառնում է վերածվել անարխիայի: Մարդիկ այս օրերին փորձում են իրենց խնդիրների լուծմանը հասնել փողոցներ փակելու, այդպես երթեւեկությունը կաթվածահար անելու միջոցով: ՀՀ քաղաքացիներն այսօր բողոքի ակցիաներին կիրառում են նույն այն մեթոդները, ինչ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործածում էր ՀՀԿ-ի դեմ ու հասավ հաղթանակի: Բայց եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժման դեպքում պայքարի նման միջոցը միանգամայն բնական էր, քանի որ օրակարգում կարեւորագույն քաղաքական պահանջ էր դրված՝ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ արտահերթ ընտրությունների անցկացում, բացի այդ, սա իսկապես համազգային պահանջ էր, ապա հիմա նման մեթոդ կիրառել իրեն թույլ է տալիս ցանկացած մեկը: Սա, համաձայնեք, մեղմ ասած, «սիրուն չի»:


Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց, երբ վերջապես զգացել են փոփոխությունների շունչը, կարող են ցանկացած հարցի վերաբերյալ ազատ անհամաձայնություն հայտնել, առանց վախենալու հետապնդումներից, բռնությունների ենթարկվելուց: Բայց մյուս կողմից այս ամենը կարող է հանգեցնել ամբոխավարության, երբ արդեն փորձում են անգամ վարչապետ Փաշինյանին իրենց որոշումները թելադրել, ստիպել, որ իրենց ուզածով շարժվի: Իսկապես, ժողովրդավարության եւ ամբոխավարության, ազատության եւ ամենաթողության սահմանագիծը շատ նուրբ է, եւ գործող իշխանությունը պետք է հետեւի, որ վտանգավոր գիծը չանցնենք, այլապես նոր կառավարությունը կարող է դառնալ իր իսկ գործածած մեթոդների զոհը, մանավանդ, երբ իշխանական լծակները պահպանող ՀՀԿ-ն փորձում է ամեն քայլափոխի աննկատ քայլերով անհարմար դրության մեջ դնել նորանշանակ վարչապետին ու նրա կառավարությանը` նաեւ վարկաբեկելով ժամանակին նրանց գործածած մեթոդները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային փոփոխությունների ալիքը հասավ երկրորդ էշելոնին՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրում փոխնախարարները։ Օրեր առաջ ազատվել էր կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, երեկ տեղեկացանք, որ հեռացել է նաև Վահրամ Մկրտչյանը։ Դեռ պարզ չէ, թե վարչապետն ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ում են տեսնում փոխնախարարների աթոռին։ Նախարարությունում են հայտնվել հանրային սեկտորի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը և փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը․ հավանաբար, նրանցից մեկը կդառնա փոխնախարար։ Իսկ նախարարը շարունակում է Ֆեյսբուքում «լայվ» մտնել և առաջին քայլը, որ արել է՝ մեկ շաբաթով հետաձգել է դպրոցների քննությունները՝ հարուցելով աշխատակազմի տարակուսանքը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիներին պատկանող բազմաթիվ մեքենաներ են վնասվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս բողոքի ակցիաներ կազմակերպելու եւ առաջնորդելու ժամանակ էր հայտարարել, որ այն անձինք, ովքեր նյութական վնաս են կրել, անպայման փոխհատուցվելու են: Թավշյա հեղափոխության բարեհաջող ավարտից եւ կառավարության ձեւավորումից հետո հասարակության շրջանում լուրեր էին տարածվել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է փոխհատուցումների տրամադրումը: Տուժած քաղաքացիներից մեկը ը դիմել էր «Փաստ»-ի խմբագրությանը՝ ճշտելու, թե փոխհատուցում ստանալու համար որտեղ, ում եւ ինչ կարգով պետք է դիմել: «Առաջնահերթություններ կան, որոնցով մենք առաջնորդվում ենք: Որոշ ժամանակ անց այդ հարցի մասին էլ կհայտարարենք, թե ինչպես եւ ում քաղաքացիները պետք է դիմեն, ինչ տվյալներ պետք է ներկայացնեն եւ այլն: Բայց որ հարցին լուծում կտրվի միանշանակ է»,- «Փաստ»-ին փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»:

Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց