Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Վանաձորի ավագանու անդամը Լոռու մարզպե՞տ

Քաղաքական

Չնայած այս օրերին բավականին լայն սպեկտրով քննարկվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբոր՝ նույն կուսակցության անդամ, Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանին Լոռու մարզպետ նշանակելու մասին լուրը, սակայն Past.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դրանք ընդամենը լուրեր են, որոնք մարդիկ փորձում են իրենց ցանկությամբ և ճաշակով տարածել:

«Facebook սոցիալական ցանցում նման ցանկություններ են հայտնել մարդիկ, և դրանից էլ առաջացել է այդ աժիոտաժը: Շատ են զանգում, հարցնում, բայց պետք է ասեմ, որ իրականում ընդհանրապես որևէ նման քննարկում չի եղել»,- ասաց Ք. Մարուքյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ եթե այնուամենայնիվ նման առաջարկ ստանա, արդյո՞ք կհամաձայնի դառնալ Լոռու մարզպետ, Մարուքյանն ասաց, որ դա ոտքի վրա քննարկելու թեմա չէ, քանի որ կառավարման մոտեցումների մեջ ինքն իր պատկերացումներն ունի, որոնք արմատապես տարբերվում է եղածից: «Ես իմ մոտեցումներն ունեմ, թե ինչ պետք է անել, որպեսզի երկրի միջոցներն արդյունավետ կառավարվեն: Եվ դա հաստատ ներկայում մեր ունեցած մարզպետարանը չէ, քանի որ այն բավականին անարդյունավետ կառույց է:

Մարզպետարան ունենալու փոխարեն կարելի է մեկ այլ լուծում իրականացնել, որը և՛ կխնայի ֆինանսական միջոցները, և՛ կբացառի առկա ռիսկերը, և՛ կվերացնի այն իշխանական համակարգը, որը մարզպետարանները բանեցնում են փոքր համայնքների և գյուղերի վրա ճնշում գործադրելու համար: Այսինքն, կառավարման առումով մարզպետարանը, որպես կառավարման օղակ, բավականին անարդյունավետ գործող կառույց է, և այդ պատճառով էլ պետք է նաև հասկանալ, թե մենք կառավարման ինչ մոդել ենք ընտրում: Այսինքն, պետք է պահպանենք նույն կառույցնե՞րը և մի պաշտոնյային փոխարինենք մեկ այլ պաշտոնյայով, իսկ կառավարման անարդյունավետ համակարգը թողնենք նույնը, թե՞ պետք է գնանք կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով»,- ասաց Ք. Մարուքյանը:

Խոսելով Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցածի մասին՝ նա նշեց, որ այդ և նմանատիպ որևէ էջ փակված չէ: Պարզապես հարկավոր է հասկանալ, թե որ ուղղությամբ շարժվելն է ավելի արդյունավետ:

«Մենք ինչ-որ առիթ չենք փնտրում ինչ-որ բան անելու կամ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար: Ընթացքը ցույց կտա, թե որ տարբերակով գնալն է ավելի օգտակար քաղաքի համար: Այս պահին քաղաքապետի պաշտոնանկության կամ նման այլ քննարկումներ իհարկե չկան, քանի որ դեռ նոր-նոր է ձևավորվում կառավարությունը: Ընդհանրապես, նախ պետք է հասկանալ, թե այս իրավիճակում ինչ ճանապարհով գնալն է ճիշտ, նոր քայլեր արվեն: Հակառակ դեպքում, եթե շտապենք, կարող է որոշ ժամանակ անց պարզվի, որ ինչ-որ բան պետք է անեինք, բայց չարեցինք կամ հակառակը՝ պետք չէր անել, բայց արեցինք»,- ասաց Ք. Մարուքյանը:

Քրիստ Մարուքյանը լուրջ չի համարում քաղաքապետերի դեմ սկսված ապրիորի դեմարշ կամ բեմականացումներ կազմակերպելը: Նրա կարծիքով, հարկավոր չէ պահի թելադրանքով ինչ-որ քայլեր ձեռնարկել, իսկ կուսակցություններն ավելի հիմնավոր, կշռադատված և պատասխանատու քայլեր պետք է կատարեն: Խոսելով մարզի համայնքապետերի դեմ սկսված ակցիաների մասին, նա նշեց, որ որևէ հստակ ինֆորմացիա չունի, թե որ մարզում ումից ինչ են պահանջում, սակայն խոսակցությունների մակարդակով նման թեմաներ շրջանառվում են:

«Ինչ-որ քայլեր են կատարվել համայնքապետերի դեմ ուղղված, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել: Հեղափոխությունից հետո բոլոր մակարդակներում բոլորի մոտ բնականաբար շատ մեծ ակնկալիքներ և սպասումներ կան: Եվ դրանք կարդարացվեն, թե կփարատվեն, կախված է հենց այս պահին ձևավորվող կառավարության քայլերից և ընթացող գործընթացներից: Բայց միանշանակ է, որ այս բոլոր փոփոխությունների արդյունքում մեծ ակնկալիքներ կան օդում կախված»,- ասաց Ք.Մարուքյանը:

Անդրադառնալով Լոռու մարզում առկա խնդիրներին՝ Ք. Մարուքյանը նշեց, որ առաջնայինը, ինչպես բոլոր մարզերում, եղել և մնում է աշխատատեղերի բացակայությունը: Դա, ըստ նրա, պայմանավորված է եղել կոռուպցիոն ռիսկերով, մենաշնորհներով, կառավարման ոչ թափանցիկ մոտեցումներով: Այսինքն, այն ամենով, ինչի մասին հասարակությունը տարիներ շարունակ խոսում է:

«Դա է անարդյունավետ կառավարումը՝ իր բոլոր դրսևորումներով և հետևանքներով: Եվ եթե համակարգային փոփոխությունների արդյունքում մենք ունենանք ավելի արդյունավետ կառավարում, բաց ու թափանցիկ մրցույթներ, փարատվեն բոլոր կոռուպցիոն ռիսկերը, մարդիկ տեսնեն, որ հնարավորություն կա ինչ-որ մրցույթի մասնակցելու և առանց որևէ ծանոթ-բարեկամի շահելու, ապա դա ինքնաբերաբար կհանգեցնի թե՛ մոտեցումների, թե՛ ընդհանուր տրամադրությունների փոփոխությանը: Մարդիկ այսօր դրան են սպասում»,- ասաց Ք. Մարուքյանը:

Պատասխանելով հարցին, թե հասարակությունը որքանո՞վ կարող է համոզված լինել, որ նախկին ՀՀԿ-ի արտոնյալ խմբերը չեն փոխարինվի նոր կառավարությանը մոտ կանգնած մեկ այլ արտոնյալ խմբերով, Ք. Մարուքյանը նշեց, որ եթե նման բան տեղի ունենա, ինքն առաջինը կբարձրաձայնի այդ մասին:«Դեռևս որևէ նման հիմնավորված փաստ չկա և որևէ մեկը չի կարող ասել, թե «Ելք»-ի այս անդամին փոխկապակցված անձը, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներից ավելի արտոնյալ կարգավիճակում է հայտնվել»,- ասաց ավագանու անդամը:

Խոսելով Վանաձորի առաջիկա ավագանու նիստին իրենց կողմից առաջարկվելիք առաջնահերթ հարցերի մասին՝ Մարուքյանը հավաստիացրեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա որևէ քաղաքական հարց չեն բարձրացնելու:

«Ավագանին, իհարկե, ձևավորված է քաղաքական կուսակցություններից, սակայն ելնելով ավագանու գործառույթից՝ այն միտված է քաղաքի տնտեսության կառավարմանը: Իսկ ինչ վերաբերում է տնտեսությանն առնչվող հարցերին, ապա անընդհատ խոստումներ էին տալիս, որ պետք է ներդրումներ բերվեն: Հեքիաթային խոստումներ էին տալիս, հետո ասում էին՝«մենք այդպես չէինք ասել, ուրիշ բան էինք ասել»: Խոստանում էին նաև, որ գործարաններ կբացվեն, նույնիսկ նախկին վարչապետի հետ այստեղ ինչ-որ տարածքների բացումներ արեցին, հատկացումներ արեցին, բայց այդպես էլ որևէ բան տեղի չունեցավ: Հիմա այդ անարդյունավետ կառավարման, խոստումների չիրականացման հետ կապված բոլոր պատասխանները հանրապետականներն իրենց իշխող թիմի հետ միասին պետք է տան: Եվ ինչքան էլ Դաշնակցության և ՀՎԿ-ի կողմից հայտարարվել է, որ իրենք միացել են ժողովրդական շարժմանը, բայց նրանց կողմից ՀՀԿ-ի հետ ստորագրած համագործակցության հուշագիրը որևէ կերպ չի չեղարկվել: Դրանով պայմանավորված՝ իրենք քաղաքի կառավարումը ստանձնած այն մեծամասնությունն են, որը պատասխանատու է Վանաձորի ներկա վիճակի համար»,- ասաց Ք. Մարուքյանը:

Արմինե Գրիգորյան

 
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. Պեսկով