Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ
ՔաղաքականՀայաստանը սպասում է Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացմանը:
Մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշեց, որ դա անհրաժեշտ է Հայաստանի համար կարևոր նշանակության համաձայնագրի մասնակի կիրարկումից ամբողջական կիրառման անցնելու համար։
«Հայաստանում համաձայնագրի վավերացումն արդեն իրականացվել է ամբողջությամբ, ներքին ընթացակարգերն ավարտվել են: Այն ժամկետները, որ գործում են համաձայնագրի մասնակի կիրարկման համար, արդեն իսկ գործում են: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ձայների բացարձակ մեծամասնությամբ ևս հավանություն է տրվել այդ փաստաթղթին: Մենք նաև սպասում ենք ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից դրա վավերացմանը, որպեսզի այդ շատ կարևոր գործիքի ամբողջական կիրարկումը սկսենք»,-ասաց Տիգրան Բալայանը: