Ինչ պահանջներ է դրել ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջ
ՔաղաքականԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ՀՅԴ դիրքորոշումները չեն փոխվել, նախկին պահանջները նաև այս կառավարության առաջ են դրել:
Նա նշեց, որ նախորդ իշխանություններից հետո էլ հիմա այս իշխանությունների հետ են փորձում կյանքի կոչել իրենց ծրագրերը: Ըստ Ռուստամյանի՝ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ արտաքին քաղաքականության հետ կապված որևէ փոփոխություն չկա, ներքին քաղաքականության հետ կապված մոտեցւոմներն ընդունելի են:
«Այսինքն՝ պահպանելով խորհրդարանական համակարգը, որը մեր հիմնական պահանջն է եղել, պետք է գնանք դեպի առավել ապակենտրոնացում, որը նույնպես մեր մոտեցումների մեջ կա: Այսինքն՝ խոսքը գնում է վարչապետի լիազորությունների սահմանափակման մասին, հակակոռուպցիոն պայքար և այլն: Սրանք այն օրակարգային հարցերն են, որ չեն փոխվելու: Եվ մենք խնդիր չենք տեսնում այդ խնդիրները լուծել Նիկոլ Փաշինյանի հետ», ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ՀՅԴ-ական նոր մարզպետներ նշանակվելո՞ւ են, Արմեն Ռուստամյանն ասաց, որ կարծում է՝ և ՀՅԴ-ական, և ԲՀԿ-ական մարզպետներ կնշանակվեն: