Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Ցավում եմ, որ ՀՀ դրոշը, քաղաքական դիվիդենտներ շահելու այս գործընթացում, ներկայացվում է որպես անպետք մի բան

Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ մի շարք մարդիկ կրկին անգամ խոսեցին Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ դրոշների ձեռքբերման գործընթացի մասին՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել թվային մանիպուլիացիաների դիմելով։
Մեծ վրդովմունքով նշվեց, որ Երևանի քաղաքապետարանը ծախսել է 45 մլն․ դրամ դրոշներ ձեռք բերելու համար։ Նշվեց այն ակնկալիքով, որ հասարակությունը պետք է սա դիտարկի որպես անարդյունավետ ծախս և իր բողոքի ձայնը բարձրացնի։
 
Երևի թե ճիշտ է այն միտքը, որ Սուտը հասցնում է ամբողջ աշխարհը պտտվել մինչ Ճշմարտությունն իր վարտիքն է հագնում։ Այնուամենայնիվ զարմացած եմ այսպիսի մակերեսային ուսումնասիրության և թերի աշխատանքի վրա։
Հարգելի Չուսումնասիրողներ․
 
Այսքան տարի խոսում եք դրոշների մասին, սակայն դժվարացել եք նույնիսկ բյուջեի 4 տող կարդալ և հասկանալ։ Զլացել եք նույնիսկ հարցնել պատասխանատուներին, իսկ հարցերը տվել եք ոչ թե ըմբռնելու այլ ուղղակի հնչեցնելու համար։ Հակառակ պարագայում անհասկանալի է նույն սխալը կրկնելու Ձեր հետևողականությունը։
Իրականում հասկանալով թվային մանիպուլյացիայի նպատակը, երբ ցավոք երկրի սոցիալական վիճակը դրդում է այսպիսի թվեր լսելիս զայրույթ ապրել, հավաստիացնում եմ Ձեզ, որ նույն արդյունքին կհասնեք իրական թվերը հնչեցնելով։ Այս դեպքում առնվազն չեք հայտնվի մեղմ ասած անհարմար վիճակում։
 
Բացվածքով ներկայացնեմ դրոշների տեղադրում ծրագրով նախատեսված 45 մլն դրամը՝ հույս ունենալով, որ այսպիսի մանրամասն պարզաբանումից հետո այլևս հարցեր չեն առաջանա․
 
1․ Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ դրոշների ձեռքբերման համար։ Այս տարի 3500 հատ 1*2 չափի և 1500 հատ 1,5*3 չափի դրոշների ձեռք բերման համար Ձեր կողմից հաստատված բյուջեյով նախատեսվել էր 16 մլն դրամ։
 
Այս դրոշներն անհրաժետշ են մայրաքաղաքի 529 դրոշակահենքերին (ցանկը հասցեներով հրապարակված է www.yerevan.am կայքում) ՀՀ դրոշներ ունենալու համար։ Բաց ընթացակարգով մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը ներկայացրել է 14 մլն 160 հազար դրամ գին և արդյունքում 1 դրոշի արժեքը ստացվել է համապատասխանաբար 2400 և 3840 դրամ ներառյալ ԱԱՀ։ Ցանկացած մարդ, ով առնչություն ունի դրոշի տպագրության հետ (դրոշներն ըստ բնութագրի պետք է լինեն տպագրված հատուկ կտորի վրա՝ պահպանելով դրոշի մասին օրենքով սահմանված գունային գաման) կարող է փաստել, որ այս գները շուկայականից անհամեմատ ցածր են։
 
2․ Վերոնշյալ դրոշները պատշաճ վիճակում պահելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս փոխարինել նորերով՝ խամրած կամ պատառոտված, նույնիսկ կեխտոտված դրոշներ չունենալու համար։ Պարբերաբար մաքրման ենթակա են նաև պատվանդանները։ Այս ամենի համար, որը բյուջեյում ստացել է <հիմնային պատվանդանների դրոշների փոխման, պատվանդանների մաքրման և սպասարկման աշխատանքներ> անվանումը հատկացվել է 10 մլն դրամ, իսկ բաց ընթացակարգով մրցույթի արդյունքում ներկայացվել է 9 մլն 948 հազար դրամ գին, այսինքն յուրաքանչյուր ամիս 829 հազար դրամ ներառյալ ԱԱՀ։ Սա դրոշ ձեռք բերելու հետ կապ չունեցող հոդված է, այն ներառում է վերամբարձ կռունկների վարձակալությունը, սպասարկող անձնակազմի աշխատավարձը, նյութական և վառելիքի ծախսերը և այլն։
 
3․ Մյուս հոդվածը կոչվում է <օտարերկրյա նախագահների այցերի հետ կապված դրոշակազարդման աշխատանքներ>։ Անվանումը հուշում է, որ այստեղ խոսք է գնում այլ երկրների դրոշների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների մասին համաձայն պետական արարողակարգի։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը բյուջեյով այս հոդվածի համար նախատեսվել է 15 մլն դրամ։ Տարվա սկզբում անհնար է իմանալ թե քանի պատվիրակություն կայցելի Հայաստան և այս թիվը կարող է և տնտեսվել։ Յուրաքանչյուր անգամ ներկայացվում է նախահաշիվ ըստ կատարվող աշխատանքների և ձեռքբերման քանակի, որը հավաստիացնում եմ մեր խիստ վերահսկողության տակ է։
 
4․ Վերջին տողը <Դրոշների տեղադրում> բաժնում կոչվում է <Անկախության օրվան նվիրված Երևան քաղաքի դրոշակազարդման աշխատանքներ> և բյուջեյով հատկացված է 4 մլն դրամ։ Այն իր մեջ ներառում է հենասյուների վրա 0,75*1,5 չափի դրոշների ամրացում համարյա բոլոր գլխավոր փողոցներում, կամուրջների, վերգետնյա անցումների և հրապարակների ձևավորում 0,9*2,10 չափի դրոշներով, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքներ, ինչպես օրինակ տոնին նվիրված պաստառների տպագրությունն ու տեղադրումն է։ Ի դեպ այս արժեքի մեջ մտնում է ինչպես տեղադրման աշխատանքները, այնպես էլ ապամոնտաժման և պահեստավորման։ Բաց ընթացակարգով մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը ներկայացրել է 3 մլն 950 հազար դրամ գին ներառյալ ԱԱՀ։
 
Երևանի քաղաքապետարանը տարվա ընթացքում մի շարք այլ ծրագրեր իրականացնելիս ձեռք է բերում նաև Երևանի դրոշներ կամ միջոցառումների թեմատիկ լոգոներով դրոշներ, որոնք մտնում են ընդհանուր ձևավորման կոնցեպտի մեջ և ձևավորման մաս են կազմում, սակայն բոլոր այս ձեռքբերումները կատարվում են բաց ընթացակարգով մրցույթների արդյունքում և տարիներ շարունակ հաղթող կազմակերպությունները ներկայացրել են շուկայականից անհամեմատ ցածր գներով առաջարկներ։
 
Հուսով եմ՝ այս պարզաբանումն օգտակար կլինի թե Չուսումնասիրողների, թե մեր համաքաղաքացիների համար, ում պարբերաբար փորձում են զայրացնել թվային տարբեր մանիպուլյացիաների միջոցով։
 
Ցավում եմ, որ ՀՀ դրոշը, քաղաքական դիվիդենտներ շահելու այս գործընթացում, ներկայացվում է որպես անպետք մի բան, որի վրա մեծ գումարներ են ծախսվում։ Իրականում խոսքը մեր ազգային խորհրդանիշի մասին է, որը վստահաբար պետք է ծածանվի մայրաքաղաքում։
Գազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան