Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավարին
ՔաղաքականԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավար, Կանադայի Նոր ժողովրդավարական կուսակցության անդամ Դեյվիդ Ուորներին։
Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերությունները, նշել այլ երկրների հետ Արցախի համագործակցության ընդլայնման կարեւորությունը՝ որպես էական ներդրում տարածաշրջանում կայունության ապահովման գործում։
Մասիս Մայիլյանը նաեւ անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, պատմել անկախության տարիների ընթացքում հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղիների մասին։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը եւ Կանադայի Հայ դատի հանձնախմբի քարտուղար Սեւակ Փալյանը։