Վարչապետը խոսեց Մարտի 1-ից
Քաղաքական«Մենք բարոյական պարտք ունենք Մարտի 1-ի զոհերի առաջ, որովհետեւ եթե չլիներ Մարտի 1-ը, դժվար կլիներ խուսափել փողոցային վենդետաներից հեղափոխության ժամանակ»: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա օգնեց հեղափոխական պայքարն առանց բռնության տանելու հարցում:
Մարտի 1-ի զոհերի քաղաքացիական վաստակի գնահատման կարեւորագույն արտահայտություններից մեկը պետք է լինի սպանություների բացահայտումը: Ես արդեն այս հարցում հանձնարարականներ եմ տվել իրավապահ մարմինններին: Այն մարմինը, որը կբացահայտի Մարտի 1-ը, իր անունը ոսկե տառերով կգրի Հայաստանի պատմության մեջ: Եվ հակառակը. իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել Մարտի 1-ի գործը: Այս գործի բացահայտումը էական ազդեցություն ունի մեր երկրի բովանդակության եւ էության վրա»,-ընդգծեց Փաշինյանը: