Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Երկվորյակներին շատ անհասկանալի բաներ է սպասվում այսօր․ հունիսի 11-ի աստղագուշակը

Խոյ: Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք, թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելիքներ ունեն: Հմտորեն կօգտվեք նրանց թուլություններից: Սակայն ամեն դեպքում խորամանկել չարժե․ միևնույն է, կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում կպահպանեք լավատեսություն և բարձր տրամադրություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի: Հաճույքով կփորձեք ձեր ուժերը նոր սպորտաձևերում: Եթե ձեր հեղինակության համար մտահոգված եք, ապա կարող եք մասնակցել բարեգործական միջոցառումների, համոզված եղեք, դուք աննկատ չեք մնա:

Ցուլ: Օրը բարեհաջող սկիզբ կունենա, և հենց առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Ցավոք, օրվա ընթացքում ամեն բան կփոխվի, կծագեն որոշ դժվարություններ, տարաձայնություններ կունենաք ազդեցիկ մարդկանց հետ: Չեք կարողանա ժամանակին կանգ առնել և կասեք այն ամենը, ինչ մտածում եք: Փորձեք հնարավորինս արագ դիվանագիտական հմտություններ կիրառել, այլապես գործը գլուխ չի գա: Չնայած նրան, որ ծանրաբեռնվածությունը բավականին շատ է, ձեզ կհաջողվի հարթել բոլոր խնդիրները: Հնարավորություն կունենաք լուծելու որոշ հին հարցեր: Նշանի շատ ներկայացուցիչներ կօգնեն անելանելի իրավիճակում հայտնած հարազատներին:

Երկվորյակներ: Շատ բան անհասկանալի է: Ձեր ունեցած տեղեկատվությունը բավարար չէ ճիշտ որոշում կայացնելու համար: Բացի այդ, շրջապատում բոլորը փորձում են մոլորեցնել ու շեղել ձեզ: Այդ իսկ պատճառով՝ այսօր չարժե կարևոր որոշումներ կայացնել, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կազմել:

Անտեսելով ծագած բոլոր խնդիրները՝ կփորձեք լավատեսություն և բարձր տրամադրություն պահպանել: Այդ կերպ կկարողանաք հաղթահարել ժամանակավոր դժվարությունները,կարգավորել հարաբերությունները,որոնք, այլ պարագայում, կարող էին վտանգի տակ դրվել: Հարմար օր է փոքրիկ գնումների համար: Խոշոր ծախսերը ցանկալի չեն:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք, միայն այդ դեպքում օրվա երկրորդ կեսը չափազանց լավ կդասավորվի: Այսօր ստացված տեղեկատվությունը հետագայում կարող է օգտակար լինել: Նպատակահարմար օր է ուսման, նաև բարձր որակավորում ստանալու, սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու համար: Հաշվի առեք այն, որ այսօր կարևոր զանգեր ստանալու հավանականությունը մեծ է, հետևաբար աշխատեք օրվա ամբողջ ընթացքում կապի մեջ լինել: Հրաշալի օր է գործնական նաև անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Շփումներում փոխըմբռնման կհասնեք: Ուղևորությունները լավ կդասավորվեն: Քաղաքից դուրս հանգիստը անմոռանալի տպավորություն կթողնի:

Առյուծ: Ոչինչ հեշտ չի լինի, սակայն մի շտապեք օրն անհաջող համարել։ Ծրագրած ամեն բան կհասցնեք իրագործել, եթե ձեռք բերեք լավ աջակիցներ: Փնտրեք նրանց ձեր շրջապատում՝ այն մարդկան մեջ, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Կարելի է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր կնքել միայն այն դեպքում, եթե դրա ֆինանսական կողմն արդեն քննարկվել է: Հարազատների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Մեծ աջակցություն կզգաք նրա կողմից, ում ամենաշատն եք սիրում, ինչը ձեզ շատ կոգևորի: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կույս: Թեև օրը որևէ նշանակալի իրադարձությամբ չի առանձնանում, միևնույն է, այն լիովին ձեր սրտով է: Մինչ ուշ երեկո հրաշալի տրամադրություն կունենաք: Անգամ մանրուքները ձեզ ուրախություն կպարգևեն: Կզգաք սիրելիի ուշադրությունն ու հոգատարությունը և նույն կերպ կպատասխանեք նրան: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նրանք այսօր ցանկացած հարցում ձեր կողմից են: Կենցաղային խնդիրներն այսօր ձեզ ձանձրալի կթվան և ամենևին չեն հետաքրքրի: Ամեն դեպքում, չեք անտեսի սեփական պարտականությունները, հետևաբար դժվար թե հայտնվի մեկը, ով կհանդիմանի ձեզ:

Կշեռք: Օրը լի է մանր անախորժություններով: Լուծումներ պահանջող խնդիրներ կծագեն մեկը մյուսի հետևից: Օրվա առաջին կեսին ժամանակ չեք ունենա փոքր-ինչ շունչ քաշելու և ուժերը վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, եթե առավել զգույշ լինեք և խուսափեք վրիպումներից, ապա մասնագիտական ոլորտում կարող եք հաջողության հասնել, նաև կարգավորել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները: Ուսման մեջ առաջընթաց կնկատվի, գիտելիքները, որ ձեռք կբերեք, հետագայում օգտակար կլինեն: Արժե մտածել ապագայի մասին: Կմշակեք մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը կնպաստի ձեր կարիերայի զարգացմանը: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ:

Կարիճ: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի, սակայն ձեր երևակայությունը և ոչ ստանդարտ մոտեցումներ գտնելու ունակությունը կօգնեն դուրս գալ ֆինանսական տեսանկյունից վտանգավոր իրավիճակներից: Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են գլոբալ փոփոխությունների հանգեցնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման աշխատանքներ ձեռնարկելը խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել:

Աղեղնավոր: Այսօր ձեզ միայն նախանձել կարելի է: Օրը շատ բարեհաջող կդասավորվի, այն թույլ կտա լուծել վաղեմի խնդիրները և հարթել բոլոր գործերը: Կենսական ներուժը բարձր է: Այսօր ցանկացած գործում հաջողակ եք: Դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա դիմակայել ձեր հմայքին: Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու, ձեր անձի շուրջ հետաքրքրություն ստեղծելու հավանականությունը մեծ է: Խելամիտ կգտնվեք, եթե այսօր ձևավորված հարաբերությունները պահպանեք նաև հետագայում: Ցանկացած ֆլիրտ կամ թեթև սիրավեպ կարող է սկանդալի վերածվել, սակայն եթե կարողանաք խուսափել դրանից, ապա ձեռք կբերեք հուսալի ընկեր, ով ցանկացած իրավիճակում կկարողանա աջակցել և խրախուսել ձեզ:  

Այծեղջյուր: Նպատակահարմար օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեզ չեն գոհացնի հասարակ որոշումները և փորձված մեթոդները, անգամ առօրյա գործերին անսպասելի ու յուրօրինակ լուծումներ կտաք: Հնարավոր է գործունեության ոլորտի ընդլայնում, կստանձնեք մասնագիտական նոր պարտականություններ: Այսօր մեծ հաճույքով եք նոր ծանոթություններ հաստատում: Վայելում եք շատ-շատերի համակրանքը: Ընտանիքում հարաբերությունները փոքր-ինչ լարված են: Կարող են տարաձայնություններ ծագել: Խաղաղություն պահպանելու համար ստիպված կլինեք որոշ զիջումների գնալ:

Ջրհոս: Որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրեք հարազատներին: Կենտրոնանալով սեփական հետաքրքրությունների վրա՝ կարող եք կարևոր շատ բան ձեր տեսադաշտից բաց թողներ: Սիրելիի հետ տարաձայնությունները բացառված չեն: Ապագային վերաբերող ծրագրերի քննարկումը կարող է լուրջ վեճերի պատճառ դառնալ: Փորձեք ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և հույզերին տուրք չտալ: Գործնական տեսանկյունից բարեհաջող օր է: Կարող եք բարելավել ձեր ֆինանսական վիճակը, նաև համաձայնության գալ գործընկերների հետ՝ համագործակցության նոր պայմանների շուրջ: Շրջապատի մարդկանց կարող եք համոզել ցանկացած հարցում, միևնույն ժամանակ խուսափել ավելորդ պատասխանատվությունից և անիմաստ անհանգստությունից:

Ձկներ: Օրը վատ չի դասավորվի: Դուք չեք հանձնվի, անգամ եթե լուրջ խնդիրներ ծագեն: Հիշեք, որ այսօր ճիշտ է ինքնուրույն գործել․ որևէ մեկին դիմելով կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում: Գործնական բանակցությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, այսօր չափից շատ զիջումների կգնաք, կհամաձայնեք անգամ այն պայմաններին, որոնք ձեզ համար շահեկան չեն: Փորձեք խուսափել հարազատների հետ հարաբերություններ պարզելուց: Մի շտապեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Ցանկալի է հանգիստ գնահատել ստեղծված իրավիճակը, ծանրութեթև անել բոլոր կողմերը և հետո միայն կողմնորոշվել հետագա անելիքների մեջ:

Մանրամասներին՝ Այստեղ

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»