Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է ԶՈՒ-ում պետական շահերի պաշտպանության ոլորտի առաջին եռամսյակի արդյունքները

ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից,  պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է թվով 66 ուսումնասիրություն, որից 35-ը կատարվել է թիկունքային, 9-ը՝ սպառազինության, 8-ը՝ ֆինանսական, 5-ը՝ ռազմաբժշկական, 3-ը՝ կապի, 2-ը՝ ինժեներական, 2-ը՝ հրթիռահրետանային և 1-ական՝ կապիտալ շինարարության և այլ ծառայությունների գծով։

Այդ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 49  խախտում: Այսինքն` խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 75% դեպքերում։ Ելնելով արդյունքներից՝ ԶՈՒ համապատասխան կառույցներին և ստորաբաժանումներին տրվել է 8 նախազգուշացում, ուղարկվել է 14 հաղորդում։

2018 թվականի առաջին եռամսյակում իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 203.324.237 ՀՀ դրամի  (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 61.026.885 ՀՀ դրամ)   վնաս, որից 132.054.143 ՀՀ դրամը  կամ 65%-ը արձանագրվել է պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, մնացած մասը՝ կայազորների զինվորական դատախազությունների:

Հարկ է փաստել նաև, որ հայտնաբերված 203.324.237 ՀՀ դրամից 46.518.570 ՀՀ դրամը հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է։

Խախտումները հայտնաբերվել են հիմնականում տրանսպորտային միջոցների շահագործման,  գնումների գործընթացի կազմակերպման, տրանսպորտային միջոցների և տեխնիկայի շահագործման համար նախատեսված վառելիքի, մատակարարված տարբեր տեսակի ապրանքանյութական միջոցների, հագուստի, սննդամթերքի ստացման, պահպանման և օգտագործման ոլորտներում:

2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված հիշյալ ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստված 25 նյութից 11-ով պաշտոնատար անձանց կողմից դրսևորած պաշտոնեական անփութության, պաշտոնեական կեղծիքների, հափշտակությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր։

Հարուցված 11 քրեական գործերից 5-ով՝  պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու դիտավորությամբ գույքը ոչնչացնելու համար մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, 3-ը՝ ծառայության պետ, 2-ը՝ պահեստապետ և 2-ը քաղաքացիական անձ։

Միայն հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 134.520.935 ՀՀ դրամ:

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված և չվերկանգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ գտնվում է վերականգնման փուլում: Այդ նպատակով կիրառվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։

2018թ. 1-ին եռամսյակում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով ներկայացվել է ընդհանուր 8.777.100 ՀՀ դրամ հայցապահանջով 3 հայցադիմում: Դրանցից 2-ով հայցապահանջները բավարարվել են ամբողջությամբ, իսկ 1-ով վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը դեռևս չի քննվել։ Օրենքով սահմանված կարգով ներկայացվել է միջնորդություն հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։ Միջնորդության վերաբերյալ տրված կատարողական թերթը ներկայացվել է կատարման, հարուցվել է կատարողական վարույթ։

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո