Արտաքին վտանգը, այո, քնից հանում է մեզ, ու զգում ենք ճակատագրորեն միմյանց կապված լինելը, ինչն առողջ ազգին բնորոշ հատկանիշ է:
Այդ կերպ պիտի լինի միշտ, նաև խաղաղության մեջ:
Սակայն դաժան դարերի ընթացքում մեզանում թուլացել է այդ զգացումը, և խաղաղության մեջ մենք դադարում ենք միևնույն Նպատակն ունեցող Ազգ լինել, ավելին՝ վերջին անմեղսունակի պես կաշկանդում ենք մեր իսկ զարգացումը:
Ու եթե մեզանում կան
- կուսակցություններ,
-քաղաքական գործիչներ,
- մտահոգ մարդիկ,
- մտավորականներ
ապա նրանց բոլորի թիվ մեկ խնդիրը պիտի լինի գտնել միմյանց որպես եղբայր զգալու կորսված հատկության վերականգնման հնարը:
Այդ դեպքում մենք կվերագտնենք մեր հին, հզոր Ոգին,
- այդ դեպքում մենք կունենանք մեր Ոգուն համապատասխան Հայրենիք,
- այդ դեպքում մենք կունենանք մեր Հայրենիքին համապատասխան Փառք,
- և այդ դեպքում մենք կրկին կունենանք մեր Փառքին համապատասխան Դեր աշխարհում:
Արծրուն Պեպանյան