Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Բացահայտում. Ով է Արփինե Հովհաննիսյանի հայրը և ինչու է նա փորձում կոծկել նրա ինքությունը

Քրեակատարողական համակարգում կարծես արհամարհանք կա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ: Կարող են նրա ներկայությամբ հանգիստ բռնություն գործադրել կալանավորի, դատապարտյալի նկատմամբ…

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այդ արհամարհանքը՝ հոր անցյալո՞վ, թե՞ նախարարի չկայացվածությամբ…

Մինչ Արփինե Հովհաննիսյանը օրենքների նոր նախագծեր է ներկայացնում կառավարությանը՝ արդարադատության համակարգի բարեփոխումների մասին,  հայտարարագիր է ներկայացնում իր և իր պաշտոնյա մոր՝ Աննա Մկրտչյանի ունեցվածքի և դրամական միջոցների մասին, ՛՛Լակմուսը՛՛-ը տեղեկություններ է ստանում նրա հոր մասին:

Պարզվում է՝ քրեակատարողական վարչությունում և քրեակատարողական հիմնարկներում, որտեղ դեռ խորհրդային տարիներից մնացած փտած պաշտոնյա-մնացուկներ կան, լավ էլ ճանաչում են նախարարի հորը՝ Աշոտ Հովհաննիսյանին: Մգլո մականունով այդ անձը խորհրդային ժամանակաշրջանում հմուտ և հայտնի ՛՛ջեբկիր՛՛ է եղել:

Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ այն ժամանակ ջեբկիրները քրեական աշխարհում հարգված խավ են համարվել, և նախարարի հայրն էլ փաստորեն նրանցից մեկն է եղել: Նա պատիժ է կրել Հայաստանի տարբեր ՔԿՀ-ներում՝ Սևանի, Գորիսի կալանավայրերում: Այնտեղ Մգլոն հասցրել է ծանոթանալ այնպիսի բախտակիցների հետ, ովքեր այսօր հայտնի քաղաքական գործիչներ են:

Այսինքն այն ժամանակ ՔԿՀ-ների աշխատակիցները նրանց հետ վարվել են նույնկերպ, ինչպես՝ այսօր: Եվ Աշոտ Հովհաննիսյանի աղջիկն այդ իրավիճակն ու մեթոդները փոխել ի զորու չէ և ոչ էլ փորձում է. ոչ կամք ունի, ոչ համարձակություն, ոչ կայացվածություն:

Այդ որակները, հատկանիշները կարևոր են, որոնք չունի Արփինե Հովհաննիսյանը, և մեղավորը նրան այդ պաշտոնին ՛՛բռթողն՛՛ ու ՛՛դաբրո՛՛տվողներն են, ովքեր ուղղակի ծիծաղի առարկա են դարձրել այդ գեղեցիկ աղջկան:

Անկեղծ ասած՝ մինչ նախարար նշանակվելը, երբ հարցազրույցներից մեկում լսեցի Արփինե Հովհաննիսյանի խոսքը, որ ինքը դեռ պատրաստ չէ այդ պաշտոնը ստանձնելուն, հարգեցի, բայց հետո ամեն ինչ փչացրեց…

Արդարադատության ոլորտը շատ լուրջ և մեծագույն պատասխանատվություն պահանջող համակարգ է: Այնտեղ պետք է այնպես շփվես տարբեր կոնտինգենտների՝ կոռումպացված, չկոռումպացված պաշտոնյաների, հանցագործների, մեղադրյալների, կասկածյալների հետ, որ քեզ հարգեն, զսպվեն և առնվազն չարհամարհեն: Ընդամենը պետք է պարտավորեցնել՝ կիրառել օրենքը…Հնարավորության սահմաններում պետք է պաշտպանես ոլորտը ավելորդ ցեխից, միջազգային հնարավոր ճնշումներից՝ անհրաժեշտության  դեպքում հասկացնես այդ մասին վերադասիդ, եթե նա տգետ է:

Եվ հիմա, երբ 2003-ից օրենք ՛՛բարեփոխող՛՛ Արփինե Հովհաննիսյանը հերթական օրենքի փոփոխության նախագիծն է ներկայացնում՝  անազատության մեջ մնալու պայմանների հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկն ընդլայնելու և մնացածի մասին, առնվազն անհեթեթ է հնչում:

14 տարի թաշկինակի պես բարեփոխած քո օրենքներից ոչինչ չի փոխվել. վատացել է. ՔԿՀ-ում շարունակում են հալածանքները, անմարդկային վերաբերմունքը քաղբանտարկյալների, բողոքող և չբողոքող բանտարկյալների նկատմամբ: Պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, կասկածելի մահերը, Եվրոդատարանի վճիռները շատանում են՝ լուրջ վնաս հասցնելով դրսի վարկերով մի կերպ գոյատևող պետբյուջեին:

Հ.Գ. Վերջին 15 տարում Հայաստանի բախտը չի բերել արդարադատության նախարարների հարցում, եթե չհաշվենք Գևորգ Դանիելյանի պաշտոնավարման  ժամանակաշրջանը, որը կարճ տևեց ինչ-որ բանան ծախող, ԿԳԲ-ում քեռիներ ունեցող, քաղաքացիների թալանով զբաղված  ՛՛շնաձկան՛՛ պատճառով:

Էլմիրա Մարտիրոսյան

Առավել մանրամասն Այստեղ

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»