Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Ինչպես է Դոն Պիպոն հարցաքննում առևանգված անձանց, փորձելով պարզել իրեն սպանելու պատվիրատուի անունը (Տեսանյութ)

«Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի գործով Ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել։

2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017 թվականի մայիսի 21-ին առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, այնտեղ ծեծի են ենթարկվել, իրենցից պահանջել են խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, 2017 թվականի հունիսի 1-ին վերը նշված անձանց առևանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առևանգման փաստը հաստատող որոշակի տվյալներ, այդ թվում՝ առևանգվածներից մեկի բջջային հեռախոսում հայտնաբերվել էր տեսագրություն, որից երևում է, որ անազատության մեջ պահվող անձանցից առևանգողները սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ընդ որում հարցադրումները կատարվել են Պիպո անունով հանդես եկող անձի կողմից։

Սպանության նախապատրաստության մեջ մեղադրված և առևանգված վերը նշված անձանց վարույթն իրականացնող մարմինը բազմիցս առաջարկել է մանրամասն ցուցմունքներ տալ առևանգման հանգամանքների, կատարողների և կազմակերպիչների վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներից դրդված նրանք ձեռնպահ են մնացել ցուցմունքներ տալուց և քննչական գործողություններին մասնակցելուց։

Չնայած այդ հանգամանքին, սպանության նախապատրաստության դրվագով գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո էլ առևանգման մասով շարունակվել են ակտիվ քննչական գործողությունները, ինչպես նաև ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Արդյունքում՝ 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։

Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։

Գործի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինն այսօր էլ ակնկալում է, որ առևանգված անձինք այնուամենայնիվ սպառիչ ցուցմունքներ կտան կատարվածի վերաբերյալ։

Առավել մանրամասն Այստեղ

 

 

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ին