Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Ժամանակն է, որ քանդվեն ստի վրա կառուցված ամրոցները

Այն, որ հասարակական կազմակերպությունների անվան տակ շատերն են փորձել իրենց մութ գործերը «փաթեթավորել», նորություն չէ: Վկան՝ տարբեր ծրագրերով գումարներ լվանալու փաստերը, որոնք այսօր քննվում են տարբեր դատարաններում: Բայց խնդիրն այն է, որ եթե խոսքը սեփական կամքով երկրի պաշտպանությանն օժանդակելուն պատրաստ անձնանց միավորելու մասին է, ապա համաձայնեք, որ եթե գրանցված է, որպես սովորական հասարակական կազմակերպություն, ապա չի կարող ավելի վեր դասվել, քան մնացածը և չի կարող պետական կառույցների ընկալումներում ավելին լինել, քան մյուսները:

Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, որը նույնպես գրանցված է որպես հասարակական կազմակերպություն, ապա այն կարելի է վաղուց իրեն սպառած կառույց  համարել, քանի որ իրականում բոլորովին այլ հրամայականով ծնված ու կյանքի իրավունք ստացած կառույցը չի կարող ՊՆ-ի կցորդը համարվել: Սովորական մահկանացուներիս համար հասկանալի չէ, թե ինչու է այդ կառույցն այնքան ուռճացվել, որ դեռ մի բան էլ իրեն իրավունք վերապահի պետության ու հարկատուների վզին հանգիստ տեղավորվելու համար:

Ի դեպ, եթե խոսքը կամավորներին մեկ տանիքի տակ հավաքելուն է վերաբերվում, ապա ապրիլյան պատերազմի օրերին բոլորս տեսանք ու համոզվեցինք, որ առանց այդ միության օգնության ու օժանդակության էլ բոլորը՝ մեծից մինչև փոքր, պատրաստ էին իրենց զինվորի կողքին ու մեջքին կանգնել: Կարճ ասած՝ երկրի համար օրհասական պահին բոլորն էլ դառնում են  երկրապահ կամավորականներ ու, առանց ինչ-որ մեկի հորդորի, սեփական կամքով են նետվում հայոց բանակին օգնելու:

Այս ֆոնին, 90-ականների պատերազմական տարիներին այլ պահանջով ծնված կամավորականների միությունը պետք է որ վաղուց իր առաքելությունն ավարտած համարեր, քանի որ Հայաստանի Հանրապետությունն այլևս կամավորականությունից վաղուց անցում է կատարել ու ձևավորել է կանոնավոր բանակ, իր համապատասխան պետական գերատեսչությամբ, որն ըստ էության, մասնագետների գնահատմամբ, իր մարտունակությամբ առաջինն է կովկասյան տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, ապա պետք է նաև, որ արցախաադրբեջանական պատերազմի ժամանակ կռված երկրապահ կամավորներն օրենքով սահմանված կարգով վաղուց հաշվառման վերցրած լինեին պաշտպանության նախարարությունում, պետական մակարդակով վաղուց ստացած լինեին հատուկ կարգավիճակ և նրանց անցած ուղին ամփոփած լիներ ոչ թե այս կամ այն հ/կ-ում, այլ պետական կառույցում: Սրանով պետությունը ոչ թե լավություն արած կլիներ իր երկրապահին, այլ նաև ցույց կտար, որ երեկվա երկրապահն այսօր հարգանքի արժանի այն կամավոր զինվորն է, ով ժամանակին պատրաստ է եղել իր կյանքը  զոհել հանուն հայրենիքի պաշտպանության:

Դրանով վաղուց փակված կլիներ այն ամոթալի էջը, որով շատերը հայտնվել էին մոռացվածների շարքում: Փակված կլիներ նաև երկրի ազատագրման համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայածներին որպես անցանկալիների՝ այս կամ այն կազմակերպության ղեկավարի կամքով ու կապրիզով «զտելու» ամոթալի էջը:

Եվ, ի վերջո, վաղուց ժամանակն է, որ երկրապահը զատվի ասֆալտի ֆիդայինից, որ բոլորի համար հասկանալի դառնա, թե ով է իր երկիր սպան, պատերազմին մասնակցելով՝ ով ինչով է զբաղվել ու ինչպես է հարստացել: Հարկավոր է պետական մակարդակով բացել փակ էջերը և ցույց տալ հասարակությանը, թե իրականում ով է իրական երկրապահը՝ Ազգային ժողովում նստա՞ծը, թե՞ արդրբեջանական դիպուկահարի գնդակի սպառնալիքի տակ սեփական թոռնիկին դպրոց տանող տատիկը:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը նույնպես պետք է տան նոր իշխանությունները և օգնեն, որպեսզի 30 երկար ու ձիգ տարիներ իրականությունը դեֆորմացրած անձանց կառուցած ստի «ամրոցները» քանդվեն ու դրանց տեղը ճշմարտությունն ամփոփոխ «դղյակներ» կառուցվեն:

 

Արմինե Գրիգորյան

ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր