Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ» Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ» Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ» «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»


Ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը. հետաքրքիր բացահայտումներ

Lifestyle

Մի տեսեք ի~նչ տղա էր, Է~
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՀԱԿԸ

(ո՞վ էր իրականում Թումանյանի Գիքորը)

Հայ գրականության գլուխգործոցներից մեկի` Թումանյանի «Գիքորը» պատմվածքի գլխավոր հերոսի դժբախտ ճակատագիրը շատերին է ցնցել, եթե չասենք` ամբողջ սերունդների:

Իրականում Գիքորը, նույն ինքը` հետագայում հայտնի քրեական հեղինակություն Գրիգոր Մելիքյանը («Գոքոր», «Шипач» «Гога шрам», «Принц» եւ այլն), շատ ավելի հետաքրքիր եւ դրամատիկ ճակատագիր է ունեցել եւ վախճանվել է 1958թ.-ին` Երեւանում: Նրա հայրը` ցարական բանակի հայազգի գեներալ Լոռիս-Մելիքովի զարմիկ Համբարձում Մելիքյանը, սնանկացած ազնվական էր եւ, գժտված լինելով Պետերբուրգում ապրող ազգականների հետ, եկել ու հանգրվանել էր իր նախնիների օրրանում` Լոռվա Դսեղում: Իսկապես նա իր որդուն` Գրիգորին (կամ` Գիքորին) տարել է Թիֆլիս` մարդամեջ մտնելու եւ որեւէ գործի տեր դառնալու համար: Եվ հենց իր համագյուղացու հետ կապված այս դեպքն էլ ամենայն հայոց բանաստեղծը որպես ելակետային հիմք է ունեցել` հետագայում կերտելու իր անմահ երկը (Գ. Մելիքյանի մասին պատմական գիտությունների թեկնածու Հ. Հայրապետյանի` «Գիքորն իսկապե՞ս Գիքոր էր» ուսումնասիրությունը, գրված 1989-ին, այդպես էլ չտպագրվեց «Գրական թերթում», ու դա ընդամենն առաջին ու վերջին փորձն էր ընթերցողին ի ցույց հանելու իրական Գիքորին ու նրա անցած ճանապարհը):

Թիֆլիսում Գրիգորը կամ ինչպես հետո արդեն նա հայտնի էր ողջ Կովկասի հանցագործ աշխարհին` Գոքորը, իսկապես աշխատանքի է անցնում կտորեղենի խանութների ցանցի տեր Արտեմ Թումբարյանի տանը, բայց որպես գիշերային պահակ, այլ ոչ թե տանն ամեն տեսակ ծառայություններ մատուցող պատանյակ (ի տարբերություն գրական Գիքորի, Գ. Մելիքյանն արդեն չափահաս երիտասարդ էր` 21 տարեկան): Լինելով բնականից օժտված եւ աչքաբաց երիտասարդ, նա շատ շուտ ինտեգրվում է Թիֆլիսի հանցագործ աշխարհին: Ակամա հաջողված` գիշերային պահակի կարգավիճակը բավականին հարմար քողարկում էր իր համար, քանզի ցերեկները նա զբաղված էր մոլախաղերով եւ գրպանահատությամբ: Առավոտից մի երկու պտույտ գործելով Հավլաբարի, Էլիայի եւ Օրթաճալայի շուկաներում, նա կեսօրին արդեն մի ողջ կարողության տեր էր լինում (Հավլաբարի շուկայում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում ստացված սպին այլեւս ողջ կյանքում դրոշմված կլինի նրա դեմքին. չի փրկի անգամ այն ժամանակների համար բացառիկ` պլաստիկ վիրահատությունը): Հետո նրա խումբը, որին սկզբնապես հարում էին նաեւ Կամոն ու Ցինցաձեն, մինչեւ ուշ երեկո հանգստանում էր Թիֆլիսի պանդոկներում: Շուտով նա ընդհարվում է Արտեմի հետ` վերջինիս աղջկանը գայթակղելու համար եւ հեռանում նրա տնից: Ա. Թումբարյանն ահաբեկված հայտնաբերում է նաեւ, որ դատարկ է իր գանձատուփը: Նույնիսկ խոշոր գումարի կաշառքով Գոքորի ընկերներին չի հաջողվում համոզել Արտեմի կնոջը` Նատոյին (Նաթելա Հարությունյան) ետ վերցնելու հայցադիմումը: Հայտարարվում է համառուսաստանյան հետախուզում: Կամոյի միջամտությամբ Գոքորը պլաստիկ վիրահատության է ենթարկվում Ռոստովում ապրող հայտնի վիրաբույժ Մոյշե Վանշտեյնի մոտ: Եթե չհաշվենք դեմքին մնացած, բայց զգալիորեն ձեւափոխված սպին, բավականին հաջող իրականացված վիրահատության արդյունքում Գոքորն անճանաչելի է դառնում անգամ իր շատ ընկերների համար եւ շարունակում է ապրել Թիֆլիսում` կեղծ անձնագրով` Լեւան Բուխարաշվիլի անվան տակ: Դա 1902թ.-ին էր: Իսկ 1903-ին, խոշոր կաշառքի եւ լայն կապերի շնորհիվ Գոքորին հաջողվում է իր վրայից հանել հետախուզումն ու կարճել քրեական գործը: Բուխարաշվիլին վերստին դառնում է Մելիքյան եւ դարձյալ հրապարակավ ու անարգել իրականացնում բուռն գործունեություն: Իսկ մինչ այդ, 1902-ի ապրիլին Ծխալտուբոյում հանգստանալիս, նա վերստին հանդիպում է Արտեմի աղջկանը` Թագուհուն: Նորից սկիզբ է դրվում կրքառատ սիրավեպին: Ավելին, չիմանալով ում հետ գործ ունի` Թագուհին Գոքորին առաջարկում է իր ձեռքը, ինչին, սակայն, վերջինս պատասխանում է, որ դեռ շուտ է այդ մասին մտածելը եւ մոր բուժման համար Թագուհուն ոսկով 100 ռ. է տալիս (դրանից երկու ամիս առաջ, բաղնիքից դուրս գալիս, անձը չպարզված երկու կինտոներ ծծմբային թթու էին լցրել Թագուհու մոր` Նատոյի աչքերին): Շուտով Արտեմի գանձատուփը նորից է դատարկվում, իսկ նրա դստերը մեռած են գտնում Քռի ափին:

Արդեն 1905 թվականին, երբ լրացել էր Գոքորի 28-ամյակը, նրան ամսավճար էր մուծում Թիֆլիսի առեւտրականության մեծ մասը: Նրա հեղինակությունն այն աստիճանի էր բարձր, որ նրա հետ ճաշելն իրենց համար պատիվ էին համարում անգամ Անդրկովկասում տեղակայված ռուսական կայազորի գեներալները: Ի դեպ, «Գիքորը» պատմվածքում Թումանյանը հիշատակում է Գիքորի երկու համագյուղացիներին, ովքեր բերում են նրան Ծաղիկ կովի սատկելու լուրը: Իրականում, ինչպես հետագայում նշել է վրացի հայտնի գրականագետ Մայա Ջեջելավան (М. С. Джеджелава “История и литература”, հ. 2-րդ, էջ 28), իսկապես այդ երկուսը եկել են Գոքորի մոտ, սակայն միանգամայն այլ նպատակով` ետ բերելու շուկայում պանրի վաճառքից գոյացած եւ կինտոների կողմից խլված գումարը: Բնականաբար, դրամը ետ է վերադարձվում, ինչին թշվառ ռամիկների համբավավոր համագյուղացին ավելացնում է դրա եռապատիկը:

1906 թ.-ի փետրվարի 14-ին Գոքորը խոշոր գումար է տանուլ տալիս` շուրջ 400 հազ. ռ. ոսկով: Ու մինչ հաջողությունից արբեցած թիֆլիսցի խաղամոլ Թաթիկո Գելաշվիլին («Դաթո Դուշեշ») սեղանից հավաքում էր ոսկու դեզերը, ի զարմանք տասնյակ ներկաների, Գոքորը, ասես ոչինչ էլ չի եղել, մոտենում է դաշնամուրին եւ նվագում մի հատված Մոցարտի «Ռեքվիեմից»` իր սառնասրտությամբ եւ անխռովությամբ ապշեցնելով ականատեսներին: Բնականաբար, ոչ ոք էլ չիմացավ, թե դա ինչ երաժշտություն է, եւ կամ ով է դրա հեղինակը: Միայն թե մեկ շաբաթ անց թշվառ «Դաթո Դուշեշի»` 172 տեղից դանակահարված մարմինը գտնում են Екатеринская փողոցի վերջնամասի լքված տների մերձակայքում` նրա դատարկ կառքի կողքին ընկած` բերանում չորս ոսկեդրամ: Նույն թվականի հունիսի 21-ի առավոտյան Թիֆլիսի Царская փողոցում գնդակոծվում է Գոքորի Horch-Pullman զրահապատ կառքը: Ինքը թեթեւակիորեն վիրավորվում է միայն, սակայն զոհվում են նրա հավատարիմ կինտոներ Գոգիան ու Մամեդխանովը:

Արդեն մոլեգնում էր հեղափոխական տեռորը, եւ շուտով, 1908թ. երիտթուրքերի հեղափոխությունից հետո, Գիքորն անցնում է Կոստանդնուպոլիս: Անվտանգության նկատառումներից ավելի, նրան հետաքրքրում էր նաեւ Տրապիզոնում, Պոլսում եւ Իզմիրում խաղատների եւ հյուրանոցների ցանցի ստեղծման գաղափարը` ինչը ծնվել էր նրա մոտ երիտթուրքերի` բարեկամություն, հավասարություն եւ եղբայրություն կարգախոսներից (Բագսի Սիգելից դեռ 40 տարի առաջ նա հղացել էր մի գաղափար, որը միայն 4 տասնամյակ հետո պիտի կյանքի կոչվեր` Լաս-Վեգասի տեսքով): Ծրագիրը ձախողվում է, եւ ձերբակալությունից հազիվ խույս տված Գոքորը, ծպտաված գերմանացի դիվանագետ Օտտո Ֆոկենվուլֆի անվան տակ (ինչպես նշում է Մ. Ջեջելավան, անհրաժեշտության դեպքում նա միշտ էլ աչքի է ընկել թեկուզ գետնի տակից կեղծ փաստաթղթեր գտնելու անուրանալի եւ անհավանական շնորհքով), մի կերպ հասնում է Թիֆլիս: Այստեղ նա ապարդյուն կերպով փորձում է համոզել Կամոյին` միանալ իր` Արեւմտյան Հայաստան անցնող խմբին: Ղարսում Գոքորը բացում է գորգագործական ֆաբրիկա` ցարական եւ թուրքական իշխանությունների ուշադրությունից հեռու մնալու նպատակով: Մկրտիչ Միքայելյանը պնդում է, որ այդ տարիներին նրա մոտ աշխատում էր Աբգար Սողոմոնյանը, նույն ինքը` Աբգար աղան` Ե. Չարենցի հայրը (Մ. Միքայելյան. «Հուշեր», Կահիրե, 1961թ.): Այս տեղեկությունը, սակայն, ճշտված չէ:

1917թ.-ին վերստին լինելով Թիֆլիսում, նա զորավար Անդրանիկի ընկերակցությամբ հյուրընկալվում է Թումանյանին, որին կատակով ասում է, որ գրական Գիքորն իր սիրելի կերպարն է, եւ ինքը շատ կուզենար նմանվել նրան:

1918թ.-ին . Մելիքյանի կյանքում տեղի է ունենում ճակատագրական մի իրադարձություն` Օդեսայում նա թագադրվում է որպես օրենքով գող` լինելով այդ` նորաստեղծ կարգավիճակի առաջին ծիծեռնակներից մեկը: Մոիսեյ Վիննիցկու հետ (նույն ինքը` «Յապոնչիկ», չշփոթել «Յապոնեցի»` Վյաչեսլավ Իվանկովի հետ) միասին, որպես փայատեր, նա Օդեսայում հիմնադրում է այն ժամանակների համար բացառիկ երեւույթ հանդիսացող երկու կինոթատրոն: Սակայն Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից եւ Վիննիցկու գնդակահարությունից հետո նորից է տարագրվում` այս անգամ ավելի երկար ժամանակով. Թուրքիա, Հունաստան, Իսպանիա եւ, վերջապես, 1924-ից` ԱՄՆ: Այս պահից սկսվում է Գրիգոր Մելիքյանի կյանքի նոր շրջանը: Նոր ժամանակները, ֆինանսական մուտքերի առումով, խիստ անբարենապաստ էին. չմոռանանք նաեւ, որ նա Ստամբուլում ստիպված էր անհավանական չափերի կաշառքներ բաժանել բազմաթիվ պաշտոնյաների` «Restaurant Spedid»-ում արյունալի սպանդ կազմակերպելու համար: Բարեբախտաբար նրան հջողվել էր պահպանել իր կապիտալի մի` թեկուզ աննշան մասը` շուրջ 200 հազ. ԱՄՆ դոլար, ինչը 1924 թ.-ի չափանիշներով պատկառելի գումար էր եւ միանգամայն բավարար` նոր գործ դնելու համար:

ԱՄՆ-ում մեր ազգային-ազատագրական պայքարի ղեկավարներից մեկին Գոքորն առաջարկում է օգնել իրեն մի շատ հանդուգն ծրագիր իրականացնելու համար` դրա համար հիմք ունենալով Նյու-Յորքի, Չիկագոյի, Քլիվլենդի եւ Նոր Օռլեանի գնագստերների հետ այդ գործչի լուրջ կապերը: Խոսքը վերաբերում էր Նյու-Յորք-Մարսել-Ստամբուլ-Փոթի-Ռոստով գծով հերոինի եւ կոկաինի խմբաքանակների տեղափոխմանը խորհրդային Ռուսաստանի խորքեր (անտեղյակներին իրազեկենք, որ բազմաթիվ խորհրդային զորահրամանատարներ հոգու խորքում ուրախ կլինեին այդ օպերացիայի հաջողությամբ, ու դրանում կարելի է համոզվել` կարդալով Բ. Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն»): Նա նույնիսկ խոստանում է ակնկալվող շահույթից նշանակալից գումարներ տրամադրել հայկական բարեգործական ընկերություններին: Բնականաբար, Գոքորը կտրուկ մերժում է ստանում ու նաեւ խստիվ պատվիրան` էլ երբեք եւ ոչ մի հարցով չդիմել իրեն: Ինչպես շատ տարիներ հետո կգրի ամերիկացի հայտնի քրեաբան Հենկ Մեսիկը, «Իրականում Գոքորը կատարում էր ամերիկյան գաղտնի ծառայությունների հանձնարարությունները, ովքեր եւ հենց ֆինանսավորում էին նրան»:

Շուտով Գ. Մելիքյանը հայտնվում է ամերիկյան մաֆիայի անթագակիր արքա Ջուզեպպե Մասերիայի ուշադրության կենտրոնում: Ծեր աղվեսն իսկույն հասկանում է, թե ինչ հեռանկարներ է բացում կովկասցի հանդուգն հեղինակության հետ բարեկամությունը. շատ շուտով արդեն այդ զույգը վերահսկում էր ամերիկյան ողջ հանցավոր բիզնեսը: Հանցագործների նոր սերունդը` Չառլի Լուչանոյի (Բախտավոր Չառլի) եւ Վիտո Ջենովեզեի (Դոն Վիտոնե) գլխավորությամբ, օրստօրե աճող դժգոհությամբ էր տանում Մասերիա-Մելիքյան զույգի ազդեցությունը: Եվ շուտով, 1932-ի գարնանը, Գոքորը ձերբակալվում է «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցի իր յոթսենյականոց լյուքսում: 49 հատոր կազմող մեղադրական գործի առանցքում էին թմրավաճառությունը, բուտլեգերությունը («Չոր օրենքի» տարիներին արգելված` սպիրտային խմիչքների արտադրություն, տեղափոխություն եւ վաճառք), մարմնավաճառությունը, ռեկետն ու ավազակային հարձակումները (նրա ընտանիքի անդամներ էին անգամ հետագայում մի շարք գեղարվեստական ֆիլմերի նախատիպեր` հանդուգն Կարտիսն ու Դիլինջերը): Այդ ժամանակ ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ դեռեւս չկային դիվանագիտական հարաբերություններ, բայց հաշվի առնելով ֆաշիստական Գերմանիայի անկասելի հզորացումն ու նոր պատերազմի հնարավորության վտանգը (նույն այդ ժամանակ Եվրոպայում համառորեն շրջում էին Մելիքյանի եւ Յոզեֆ Գյոբելսի կնոջ` Մագդա Քվանտի միջեւ սիրային կապի մասին ասեկոսեները. եւ հետո` Մուսսոլինիի կինը` Կլարա Պետաչին, մեկ անգամ չէ հրապարակավ իր խորին ակնածանքն ու համակրանքն արտահայտել` իր խոսքերով տղամարդու իդեալի` Մելիքյանի նկատմամբ), ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, որպես բարի կամքի արտահայտություն, Մելիքյանին հանձնում է խորհրդային իշխանություններին: Այսպես, 1935թ.-ին «Գրեյթ Մեդոու» բանտի կալանավորը հայտնվում է Կոլիմայում: Մինչ այդ, 1935-ի ապրիլին, Կրեմլում նրան հարցաքննում է անձամբ Ստալինը, թեկուզ դասական իմաստով դա հարցաքննություն չի կարելի համարել: Վաղեմի ծանոթների եւ թշնամիների հանդիպումը սահմանափակվում է ժողովուրդների առաջնորդի թունոտ հարցով.

– Հ՛ը, ինչպե՞ս են գործերդ, Գոգա:

– Ոչինչ, Սոսո, իրեն զգացնել է տալիս Ցարսկայա փողոցում կառքիս գնդակոծումից ազդրիս ցավը,- պատասխանում է Մելիքյանը` ակնարկելով դրանում Ստալինի մասնակցության մասին: Ինչպես հետագայում մի առիթով խոստովանել է Մարինա Իվանովան` Լ. Բերիայի սիրուհին, այդ պնդումը հեռու չէր ճշմարտությունից:

Կալանավայրում Գոքորն օգտվում էր հսկայական հեղինակությունից, բայց արդեն սկսել էին իրենց զգացնել տալ հոդացավերը:
Ստալինի մահից հետո, 1954-ին . Մելիքյանն ազատ է արձակվում:

… Միայն շատ քչերը գիտեին Երեւանում, թե ով էր այն ծերունին, ով մշտապես ընկերակցելով մեծն Վարպետին` Ավետիք Իսահակյանին, զբոսնում էր Աբովյան փողոցում: Իսկ գիշերները նա պահակում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Երբեմն լինում էր Կոմայգում եւ հայրական աչքով ու գորովանքով հետեւում գողական շարժման վերածննդին ու վերելքին:
Իր գործունեությունը նա սկսել էր որպես գիշերային պահակ ու կյանքի վերջում էլ, լինելով թատրոնի պահակը, նա հաճախ էր կուլիսների հետեւից չիբուխը ձեռքին ունկնդրում Թումանյանի «Գիքորի» բեմադրությունը` դեմքին թեթեւակիորեն խաղացնելով քամահարական ու ներողամիտ ժպիտը:

Վախճանվեց Գ. Մելիքյանը 1958թ. նոյեմբերի 28-ին, մի մառախլապատ օր: Ասում են, որ մահանալուց առաջ նա անդադար գոռում էր.

– Ապի՜, նանի՜, Գալո՜, Միկի՜չ, Զանի՜, ե՛ս ձեր..

 

Արմեն Կարապետյան
Գ. Մելիքյանը` Նյու-Յորքում, 1932-ի ապրիլ:

 

Աղբյուր facebook

Հեղինակ Կարեն Միրզոյան

Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամnւթյուն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները. Աբրահամյան Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին Ինչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա Սողոմոնյան«Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad