Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր Կամենդատյան Հայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք Քերոբյան Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ Ակոպյան Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Հորս արև. ի՞նչ է անելու Բրյուսելը բացասական արդյունքի դեպքում. «Փաստ» Փորձում է պահպանել որոշակի չեզոք դիրքորոշում գոնե մինչև ընտրությունները. «Փաստ» «Սուրենս ինձ միշտ ասում էր՝ մայր իմ անուշ ու անգին, այնպես եմ կարոտել այդ բառերին». Սուրեն Կիրակոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ»


«15 սալջարդ, 16 ջնջխված վերք, փակ կոտրվածքներ․․». նոր զարգացումներ փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով

TV

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Գործով դատավճիռը առաջին ատյանի դատարանում հրապարակվել է դեպքից 1 տարի 8 ամիս անց:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալներ՝ 23-ամյա Գևորգ Զոհրաբյանի ու 43-ամյա Արթուր Միհրանյանի շահերի պաշտպանները, ինչպես նաև գործով մեղադրող դատախազը:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում» Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը վաճառել է գրավադրված բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ վաճառքի գումարից  19 հազար 500 դոլարը նա պետք է հանձներ Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը՝ հիշյալ գումարը հափշտակելու դրդումներով:

Նա իր «Օպել» մեքենան օրավարձով վարող Արթուր Միհրանյանին խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում գումար տալ:

Գևորգը Կարեն Վարդանյանին համոզել է ուղևորության մեկնել Դուբայ, Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս են պատվիրել, բայց Կարենը գնել է միայն մեկ տոմս:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից վերցրել են Կարեն Վարդանյանին՝ ասելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, իրենք հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ… Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում, ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ է գրել, իբր՝ Դուբայում է, այդպիսով փորձել է կատարված հանցագործության հետքերը թաքցնել:

Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Նախաքննության սկզբում խոստովանական ցուցմունք է տվել ու թաղված դիակի տեղը մատնացույց է արել Արթուր Միհրանյանը: Նա ներկայացրել է, որ սպանությունը կատարել է Գևորգ Զոհրաբյանի հետ՝ նախնական համաձայնությամբ: Նույնը նա պնդել է Գևորգի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Այնուհետև նախաքննության փուլում Արթուր Միհրանյանը հրաժարվել է սկզբնական ցուցմունքներից ու սկսել է պնդել, որ սպանությունը կատարել է մենակ, Գևորգ Զոհրաբյանն առնչություն չունի սպանության հետ:

Գևորգ Զոհրաբյանն իրեն մեղավոր չի ճանաչել ինչպես նախաքննական փուլում, այնպես էլ դատարանում:

Գործով մեղադրողն իր ճառում ապացուցված գնահատելով առաջադրված մեղադրանքները, միջնորդել էր Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին վերջին հաշվով դատապարտել ցմահ ազատազրկման:

Դատարանը Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված ծանր արարքների համար:

Գևորգ Զոհրաբյանը դատապարտվել է 24 տարի ազատազրկման և 1 միլիոն դրամ տուգանքի:

Արթուր Միհրանյանը դատապարտվել է  22 տարի ազատազրկման և 1 միլիոն դրամ տուգանքի:

Մեղադրող դատախազը իր վերաքննիչ բողոքում խնդրել է պատժի մասով փոփոխել դատավճիռը, Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը իր վերաքննիչ բողոքում խնդրել է բոլոր առաջադրված մեղադրանքներում իր պաշտպանյալին անմեղ ճանաչել ու արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Արթուր Միհրանյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը իր վերաքննիչ բողոքում խնդրել է տուժողին խաբեությամբ առևանգելու, սպանությունից հետո նրա հագուստների ստուգմամբ հայտնաբերված գումարը գողանալու մեղադրանքներում անմեղ ճանաչել և արդարացնել իր պաշտպանյալին, իսկ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական դրդումներով կատարված սպանության մեղադրանքը վերաորակել որպես պարզապես՝ դիտավորյալ սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների, ու հնարավորինս մեղմ  պատիժ նշանակել Արթուր Միհրանյանի նկատմամբ:

Դատական այս նիստին մեղադրող դատախազը չէր ներկայացել:

Իրենց վերաքննիչ բողոքները հիմնավորեցին պաշտպանները:

Արթուր Միհրանյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր հիմնավորումներում նշելով, թե հաճախ շփոթում են ճշմարտությունն ու անձի մեղավորությունը, հիշատակեց՝ այս գործի ճշմարտությունն այն է, որ տուժող Կարեն Վարդանյանը սպանվել է, բայց իր պաշտպանյալ Արթուր Միհրանյանը գործի քննության ընթացքում կրկնել է, որ ի սկզբանե տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Պաշտպանն ընդգծեց, որ ըստ Միհրանյանի՝ դեպի Թբիլիսի ընթանալիս մեքենայի մեջ ինքը Կարեն Վարդանյանի հետ վիճել է պարտքով գումար տալու-չտալու վերաբերյալ, երկուսով իջել են մեքենայից, ինքը զայրացել, գետնից քար է վերցրել ու սկսել է հարվածել Կարենի գլխին: Գևորգը, դա տեսնելով, «հուզվել ու վախեցել է», նա թողել ու հեռացել է՝ ոչ մի կապ չունենալով սպանության հետ:

Այնուհետև, ըստ Արթուր Միհրանյանի, տեսնելով, որ Կարեն Վարդանյանը սպանվել է, ինքը դիակը մեքենայի մեջ է դրել ու վերադարձել է Երևան, մեքենան կանգնեցրել է Գևորգ Զոհրաբյանի ավտոտնակում: Նրան հայտնել է, թե ինչ է արել: Ապա միայնակ դիակը թաղել է նույն ավտոտնակում…

Ըստ փաստաբան Մ. Ֆարմանյանի՝ ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել՝ սպանությունը շահադիտական դրդումներով ու նախնական համաձայնությամբ կատարված լինելու վերաբերյալ: Գործի քննությամբ չի հաղթահարվել ամբաստանյալների անմեղության կանխավարկածը:

Մարինե Ֆարմանյանը նշեց, որ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողության կատարման ժամանակ տեսանկարահանված նյութի մեջ երևում է, որ այդ գործողության, ինչպես նաև առաջին հարցաքննության ու Գևորգի հետ առերես հարցաքննության ժամանակ Միհրանյանը, ամենայն հավանականությամբ, եղել է ոչ սթափ:

Իսկ երբ գնացել են տուժողի թաղման վայր հանդիսացող ավտոտնակ ու զննություն են կատարել, Միհրանյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա թևատակերից բռնած՝ դուրս են բերել ու նստեցրել են մեքենա:

Փաստաբանը վիճարկեց տուժողի առևանգման մեղադրանքը՝ նրա վստահությունը չարաշահելու եղանակով: Տուժողը իր կամքով է նստել Միհրանյանի վարած մեքենան, նրա կամքը ճնշելուն ուղղված ոչ մի գործողություն չի կատարվել:

Նա եղել է լավ տրամադրությամբ: Միհրանյանը չէր կարող չարաշահել տուժողի վստահությունը, քանի որ նրա հետ շփում չի ունեցել, իսկ դեպքից առաջ խոսել է միայն պարտքով գումար տալու մասին:

Փաստաբանը վիճարկեց նաև սպանությունից հետո տուժողի հագուստի գրպաններից գումար գողանալու մեղադրանքը՝ նշելով, որ սպանությունը արդեն իսկ որակված է որպես շահադիտական դրդումներով սպանություն, այդ պարագայում արդեն մահացածի գրպանում եղած գումարը վերցնելը չի կարող գաղտնի հափշտակություն՝ գողություն որակվել:

Մարինե Ֆարմանյանը միջնորդեց բեկանել դատավճիռը, առևանգման ու գողության մեղադրանքով իր պաշտպանյալին արդարացնել, իսկ սպանության մեղադրանքի ծավալից հանել նախնական համաձայնությամբ ու խմբի կազմում սպանությունը կատարած լինելու մասը և Արթուր Միհրանյանի նկատմամբ սահմանել արդարացի պատիժ:

Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը նշեց, որ Գևորգ Զոհրաբյանը ոչ մի տրամաբանական պատճառ չուներ Կարեն Վարդանյանին կյանքից զրկելու համար: Կարեն Վարդանյանն արդեն իսկ նրան էր նվիրաբերել իր բնակարանը, էլ ի՞նչ շահադիտական դրդումների մասին կարող է խոսք լինել:

Գևորգն ու տուժողը լավ հարաբերությունների մեջ են եղել, ըստ Գևորգի՝ փոխադարձաբար օգնել են միմյանց:

Գևորգի ասելով՝ իր համար էլ է անակնկալ եղել, որ Կարեն Վարդանյանը բնակարանը նվիրատվություն է արել՝ ասելով, թե ծննդյան օրվա նվեր է տալիս: Ինքը հայտարարություն է տվել, որ բնակարանը վաճառի՝ այդ մասին տեղյակ պահելով Կարենին, բայց Կարենն ասել է. «Քո բնակարանն  է, ինչ ուզում ես՝ արա»:

Բնակարանի վաճառքի հայտարարությանը արձագանքող չի եղել, այդ պատճառով ինքը որոշել է այն գրավադնել բանկում: Կարենը դարձյալ նույն բանն է ասել՝ քոնն է, ինչ ուզում ես արա…

Ըստ Գևորգի՝ Կարեն Վարդանյանը Դուբայ էր մեկնում… մշտական բնակության, նա Հայաստան չէր վերադառնալու, քանի որ մտածում էր՝  Դուբայում իր գիտելիքներով կարող է նորմալ աշխատանք ունենալ ու նորմալ ապրել…

Գևորգը պնդել է նաև, թե իր համար անակնկալ է եղել, որ ճանապարհին, մեքենայից իջնելով, Արթուրն ու Կարենը վիճել են պարտքով գումար տալու հարցով, Արթուրը քարով հարվածներ է հասցրել Կարենի գլխին, իսկ ինքը, չկարողանալով նրան խանգարել, հուզվել և վախեցել է: Վախից հեռացել է՝ մեքենայի մեջ թողնելով երկու հեռախոսները, պատահական մեքենայով վերադարձել է Երևան: Չի պատկերացրել, որ Կարենը կսպանվի:

Ավելի ուշ Արթուրն իրեն զանգել, ասել է, թե Կարենին սպանել է, դիակը մեքենայի մեջ է, մեքենան՝ ավտոտնակում: Դրանից հետո, ըստ Գևորգի, Արթուրն ավտոտնակում մենակ թաղել է սպանվածին: Իսկ իր մեղքն այն է, որ իմանալով Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան գաղտնաբառը, նրա անունից նրա էջում գրառումներ է կատարել՝ իբր արդեն Դուբայում է: Այդպես է վարվել՝ չցանկանալով, որ ի հայտ գա Կարենի՝ սպանված լինելը:

Փաստաբանը նշեց, որ Գևորգ Զոհրաբյանի մեղադրանքները հիմնված են միայն ենթադրությունների վրա: Պաշտպանը խնդրեց Գևորգ Զոհրաբյանի մասով բեկանել դատավճիռը, Գևորգ Զոհրաբյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված Գևորգ Զոհրաբյանը իր պահվածքով ու տրամադրությամբ տարբերվում էր ընդհանուր իրավասության դատարանի Գևորգ Զոհրաբյանից՝ ավելի այլայլված ու անհամարձակ էր երևում, խոսում էր ցածրաձայն, չկար առաջին ատյանի դատարանում ի ցույց հանված ինքնավստահությունը:

Զոհրաբյանը միացավ պաշտպանի բողոքին, ավելացրեց. «Ես չեմ կատարել սպանությունը: Հնարավոր է՝ թաքցրել եմ հանցագործությունը… Հույս ունեմ՝ արդարացի կլինեք…»:

Արթուր Միհրանյանը նույնպես միացավ իր պաշտպանի բերած բողոքին ու ավելացրեց. «Սպանությունը կատարել եմ միայն ես, Գևորգը ոչ մի մեղք չունի… Վերանայեք դատավճիռը, ճիշտ վճիռ կայացրեք»:

Գործով քաղաքացիական հայցվորը՝ տուժող Կարեն Վարդանյանի բարեկամուհին, առարկեց պաշտպանների բերած բողոքի դեմ, պահանջեց մերժել դրանք:

Նա ասաց, որ առաջին ատյանի դատարանը «լավ վճիռ է կայացրել»: Ինքը համոզված է, որ շահադիտական դրդումներով սպանությունը կազմակերպել է Գևորգ Զոհրաբյանը: Արթուր Միհրանյանը շահ չուներ, նա հանցագործությանը Գևորգի կողմից ներքաշված և օգտագործված  մարդ է:

Լավ ճանաչելով Կարեն Վարդանյանին՝ քաղաքացիական հայցվորը նշեց, թե Կարենը անհատույց գույք ոչ մեկին չէր նվիրի: «Կարենը ոչինչ չուներ, միայն պարտքեր ուներ… Նա հալալ քրտինքով ապրող մարդ էր, երբեք հարուստ չի եղել: Լավ կրթված՝ աստվածաբան, իրավագետ, քաղաքագետ Կարեն Վարդանյանը շատերին է օգնել խորհուրդներով, նա ճանաչված մարդ էր, գիտեր օրենքները…»,- ասաց բարեկամուհին ու ենթադրություն արեց, որ Գևորգ Զոհրաբյանը Կարենին համոզել է տունը գրավ դնել, վարկով բիզնես սկսել:

Քանի որ Կարենը հարկադիր կատարման պարտավորություններ ուներ, իր անունով վարկ վերցնել չէր կարող, Գևորգը համոզել է բնակարանը ձևականորեն նվիրաբերել իրեն, իր անունով գրավ դնել ու վարկ վերցնել… Դա, ըստ քաղաքացիական հայցվորի, եղել է բանավոր պայմանավորվածություն…

Բարեկամուհին նշեց, որ ինքը մինչև Կարենի մեկնելը նրան հարցրել է բնակարանը վաճառելու, նոր բնակարան գնելու մասին, քանի որ նրա բնակարանը վերանորոգման կարիք ուներ, բայց Կարենն իրեն պատասխանել է, թե առայժմ նոր բնակարան գնելու մասին չի մտածում: Եթե Կարենը անհատույց իր բնակարանը ինչ-որ մեկին հանձներ, ինքն այդ մասին կիմանար…

Կարենը բարեկամուհուն ասել է, թե Էմիրություններ է մեկնելու՝ գործուղման: Քանի որ Կարենը, ըստ բարեկամուհու, արտահաստիքային լրագրող էր «Արթուր Բաղդասարյանի մոտ», ինքը մտածել է, թե որպես լրագրող է Կարենը մեկնում Էմիրություններ…

Բարեկամուհին նշեց, որ Կարենը սիրած աղջիկ ուներ, ում հետ դիմում էր ներկայացրել պետռեգիստր՝ ձեռնարկություն բացելու նպատակով, բայց դիմումին ընթացք չի տրվել՝ Կարենի մահվան պատճառով:

Տուժողի բարեկամուհին պնդեց՝ Գևորգ Զոհրաբյանը Կարեն Վարդանյանին սպանել է, որ բնակարանի վաճառքից ստացված գումարն ամբողջովին իրեն մնա, հնարավոր է՝ Կարենը նույնիսկ չգիտեր, որ բնակարանն արդեն վաճառված է…

Բարեկամուհին վերհիշեց՝ Կարենը չէր ցանկանում իր ամենափոքր իրից անգամ բաժանվել: Օրինակ՝ Կարենի մոտ էր իր հայրիկի լուսանկարը, ինքն այն խնդրել էր Կարենից, Կարենը չէր տվել. «Նա ո՞նց կարող էր բնակարանը, բնակարում եղած ամբողջ գույքը, նույնիսկ փաստաթղթերը նվիրել հարևանին…

Դատական հաջորդ նիստին իր բողոքը կներկայացնի մեղադրող դատախազը:

Աղբյուրը՝ 1in.am

Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱյս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումները Նարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականը Մուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Հայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանՓաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ ՓաշինյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համարԿրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանԴրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան