Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


ԱԱԾ բիզնեսմեն տնօրենի ունեցվածքն ու միլլիոնատեր հարազատները. Ով է Արթուր Վանեցյանն իրականում

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն իր ընտանիքում միակը չէ, ով պաշտոնյա է: 39-ամյա Վանեցյանը գրանցված է Երեւանի Բաղրամյան փողոցում՝ հոր՝ Գագիկ Վանեցյանի եւ մոր՝ Մարգարիտ Ազարյանի հետ:

Սոցիալական կայքերում առկա նկարներից կարող ենք դատել, որ նա Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի մերձավորներից է:

Պատահական չէ, որ Ա. Վանեցյանի կենսագրությունն առաջինը հենց Սիմոնյանի araratnews.am կայքը հրապարակեց: Ըստ այդմ՝ գնդապետ Վանեցյանը մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելը՝ 2016-2018 թթ., եղել է ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալը: Դրանից առաջ էլ՝ սկսած 2000 թվից, աշխատել է ազգային անվտանգության համակարգում:

Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը

61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է նաեւ:

«Հանրային ծառայության մասին» օրենքում 2017-ի ամռանը կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության շրջանակը ընդլայնվել է՝ ընդգրկելով ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Այսպիսով՝ նախագահականի կադրերի վարչության պետ Մ. Ազարյանը նույնպես ընդգրկվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակում:

Մ. Ազարյանի հետ, վերոնշյալ օրենքի պահանջով, հայտարարագիր է ներկայացրել նաեւ նրա ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, ով համարվում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձ: Օրենքի համաձայն՝ այդպիսին համարվում է նաեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձը, ով, փաստորեն, պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, մյուս կողմից՝ Արթուր Վանեցյանը ծնողների հետ նույն հասցեում է հաշվառված, բայց հայտարարագիր չի ներկայացրել: Կարելի է ենթադրել, որ չնայած հաշվառմանը, ԱԱԾ նոր տնօրենն առանձին է ապրում:

2017-ի սեպտեմբերին, օրենքի փոփոխությամբ պայմանավորված, Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, չնայած, ինչպես ասվեց, կադրերի վարչության պետ է նշանակվել դեռ 2011-ին:

Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն եւ հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել:

Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ եւ 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ:

Այս տարվա մարտին տիկին Ազարյանը ներկայացրել է արդեն 2017-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ՝ անշարժ ու շարժական գույքի որեւէ գործարք նա չի կատարել անցյալ տարի: Փոխարենը փոխառության է հանձնել շուրջ 5,9 մլն դրամ:

Նախորդ հայտարարագրի տվյալների համեմատ՝ աճել են դրամական միջոցները՝ 25 մլն-ից դառնալով 30 մլն: 15 հազ. դոլարը չի փոփոխվել: 2017-ի ընթացքում Մ. Ազարյանը ստացել է 7,7 մլն դրամ աշխատավարձ, նույն ընթացքում քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է ավելի քան 1 մլն դրամ եկամուտ, ինչպես նաեւ վերցրել է փոխառություն (վարկ) մոտ 4,5 մլն դրամի չափով:

ԱԱԾ տնօրենի գործարար հայրը

Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի եւ եկամուտների տարեկան  հայտարարագիր է ներկայացրել նաեւ ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը:

Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն եւ 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաեւ «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է եւ եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաեւ շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով:

64-ամյա Գագիկ Վանեցյանը ներգրավված է բիզնեսում:

«Ավ Գրուպ»

«Հետքը» 2015-ին գրել էր, որ նրա «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, ներկայում էլ գործող ընկերություն է, հասցեն Երեւանի Էրեբունի փողոցում է: 50.000 դրամ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է:

Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաեւ «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է:

«Էյ Բի Տրանս»

2014-ի հոկտեմբերին Գ. Վանեցյանը Երեւանի բնակիչներ Արմեն Պեպանյանի եւ Մանյա Ղազարյանի հետ հիմնել է «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն: 100.000 դրամ կապիտալով ընկերությունը գրանցվել է Ղազարյանի հասցեում, սակայն 2016-ին վերջինս դուրս է եկել ՍՊԸ-ից, եւ այժմ դրա 60 տոկոսը պատկանում է Վանեցյանին, իսկ 40-ը՝ Պեպանյանին: Ի սկզբանե տնօրենը եղել է Վանեցյանը, սակայն 2015-ին նրան փոխարինել է նույնպես երեւանցի Արթուր Արշավիրի Գրիգորյանը:

2017-ին «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր: 2016-ին սա եղել է ՀՀ պետբյուջե ավելի քան 3 մլն դրամ հարկ վճարող ընկերություններից մեկը (վճարել է 9.424.000 դրամ):

«Էյ Բի Էքսպորտ»

Գ. Վանեցյանը մասնակցություն ունի եւս մի ընկերությունում: 2016-ի հունիսին Նոր Արեշի բնակիչ Արման Ղազարյանը հիմնադրել է «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, որը 2017-ի հոկտեմբերին փոխանցել է Գագիկ Վանեցյանին (50 %) եւ Հարություն Ասատուրի Վարսանյանին (50 %): Ղազարյանը թողել է նաեւ տնօրենի պաշտոնը, որն այդուհետ զբաղեցրել է Տիգրան Հովհաննեսի Վանեցյանը (ըստ էության, Գ. Վանեցյանի եղբորորդին է): Ընդ որում՝ ԱԱԾ տնօրենի հորը պատկանող, վերը նշված «Ավ Գրուպ» ընկերությունը գրանցված է հենց Տիգրան Վանեցյանի տանը:

Երեւանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առեւտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները):

Նոնա Վանեցյան. ԱԻՆ-ից՝ մանկավարժություն

Արթուր Վանեցյանի կինը՝ 36-ամյա Նոնա Նիկողոսի Վանեցյանը, մոր՝ Ժանետա Մկոյանի հետ գրանցված է Երեւանի Կոմիտասի պողոտայում: Ն. Վանեցյանը եւ նրա ամուսինը վերջինիս նշանակումից քիչ անց ջնջեցին իրենց էջերը սոցիալական ցանցերում, սակայն օգտատերերին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել մինչ այդ, բացի դրանից՝ համացանցում պահպանված լուրերը մանրամասներ են փոխանցում Ն. Վանեցյանի մասին:

Մասնավորապես, 2015-ին տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Ն. Վանեցյանին նշանակել էր իր խորհրդական, մեկ այլ աղբյուրից էլ տեղեկանում ենք, որ Վանեցյանը եղել է նաեւ ԱԻՆ-ի ներկայացուցիչը արտասահմանյան երկրներում, միջազգային կազմակերպություններում եւ պետական մարմիններում:

Անցյալ տարի Երեւանի Դեմիրճյան 62 հասցեում Ն. Վանեցյանը բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը:

Վերջինս, ինչպես ամբողջ աշխարհում այս անունը կրող մյուս կենտրոնները, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ հիմքում ունենալով իտալացի բժիշկ, հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Կենտրոնն առաջարկում է նախադպրոցական երեխաների ուսուցում, դասապատրաստում դպրոցականների հետ, ինչպես նաեւ խմբակային ու անհատական պարապմունքներ տարբեր առարկաներից:

Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն եւ ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին:

Վերջինս հիմնադրվել է 2017-ի մարտին, գրանցվել է հենց այս հասցեում, գործունեության տեսակն էլ նախադպրոցական կրթությունն է: Տակավին վերջերս՝ ապրիլի 6-ին, Դեմիրճյան 62-ում Ն. Վանեցյանը գրանցել է «Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիա» ՀԿ-ն, որում ներգրավված է նաեւ նրա մայրը՝ Ժանետա Մկոյանը: ՀԿ-ի ստեղծումից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ժ. Մկոյանը հիմնադրել է «Վիլլա Մոնտեսսորի» ՍՊԸ-ն:

Վերադառնալով Դեմիրճյան 62-ին՝ նշենք, որ շենք-շինությունները, համաձայն կադաստրի, գրավադրված են «Ամերիաբանկում»: Բանկի անունով գրավի 2 իրավունք է ձեւակերպված: Այս առումով, թերեւս, արժե հիշել, որ անցյալ տարի Գ. Վանեցյանի կինը՝ Մարգարիտ Ազարյանը, ինչպես գրել էր հայտարարագրում, 4,5 մլն դրամի փոխառություն է վերցրել:

 

Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել