Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»


«Թող հլը, արա՛…». Արմավիրի մարզում 18-ամյա աղջիկը դանակահարել է մոր նախկին ընկերոջը

TV

Արավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մարի Փ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 18-ամյա Մարիին նախաքննական մարմինը սկզբում մեղադրանք էր առաջադրել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գործի դատական քննության ավարտական փուլում՝ 2018 թվականի հունիսի 6-ին, մեղադրող դատախազը փոփոխել է առաջադրված մեղադրանքը, Մարիին մեղադրանք է առաջադրել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  116 հոդվածի 2-րդ մասով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

Մարիի մայրն ու հայրն ամուսնացել են 1997 թվականին: 1998 թվականին ծնվել է Մարին, մի քանի տարի հետո՝ Մարիի քույրը:

Ընտանեկան անհաշտության պատճառով Մարիի ծնողները 2003 թվականին ամուսնալուծվել են: Երկու դուստրերը մնացել են մոր խնամքին:

2012  թվականին Մարիի մայրը ծանոթացել ու փաստական կապի մեջ է մտել երևանաբնակ Սարգիս Ա.-ի հետ: Չորս երեխաների հայր Սարգիսը հեռացել էր օրինական կնոջից: Նա հիմնականում սկսել է բնակվել Մարիենց տանը: Սկզբնական շրջանում ապրել են հաշտ, բայց Սարգիսը հակում ուներ ալկոհոլի նկատմամբ, ինչի պատճառով վեճերը աստիճանաբար հաճախադեպ են դարձել:

2016 թվականի հունիսին Սարգիսը Մարիենց տանը ընկերների հետ մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել և հյուրերի հեռանալուց հետո վիճաբանել է Մարիի մոր ու Մարիի հետ:

Այդ միջադեպից հետո Սարգիսը  տևական ժամանակ Մարիենց տուն չի գնացել, քանի որ Մարիի մայրը հրաժարվել է նրա հետ հարաբերությունները շարունակելուց:

2016 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 22-ի սահմաններում Մարիենց տուն է այցելել վերջինիս հոր բարեկամ Սամվելը: Կեսգիշերին մոտ Մարին, նրա մայրն ու քույրը դուրս են եկել հյուրին ճանապարհելու: Բակում հանդիպել են Սարգսին, ով ալկոհոլ օգտագործած վիճակում էր:

Սարգիսը ցանկություն է հայտնել խոսելու Մարիի մայրիկի հետ, բայց վերջինս չի ցանկացել: Դրանից վրդովվելով՝ Սարգիսը բռնել է կնոջ մազերից, քաշքշել, վայրի է գցել նրան, ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել:

Մարին, նրա անչափահաս քույրն ու նրանց հյուր Սամվելը փորձել են Սարգսին հեռացնել, թույլ չտալ, որ ծեծը շարունակի. Բայց չեն կարողացել:

Այդ ժամանակ Մարին, ցանկանալով պաշտպանել մայրիկին, գնացել է խոհանոց, դանակ է վերցրել, դուրս է եկել ու մթության մեջ դանակով մեկ անգամ հարվածել է Սարգիս Ա.-ի որովայնի ձախ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դրանից հետո Մարիի մայրը զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին: Սարգիս Ա.-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, ենթարկել են վիրահատության: Մարին ու մայրը կամովին ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին:

Մարին իրեն լիովին մեղավոր է ճանաչել նախաքննության սկզբից, երբ ծանր մեղադրանք էր առաջադրված: Միևնույն ժամանակ Մարին նշել է, թե Սարգսին դանակով մեկ անգամ հարվածել է՝ ցավեցնելու նպատակով՝ որ նա բաց թողնի իր մայրիկին: Սարգիսը, իրոք, դանակի հարվածից հետո կարծես «քարացել է» ու բաց է թողել մայրիկին…

Դատարանում Մարին նշել է, որ Սարգիսը խմած ու ագրեսիվ էր: Նա հարձակվել է իր մայրիկի վրա, քաշքշել ու ծեծել է մորը… Երբ ինքը դանակով նրան հարվածել է, նա ընկել ու պառկել է գետնին: Երբ ոստիկաններ են եկել, Սարգիսը գոռգոռացել, վիճել է ոստիկանների հետ: Նա փորձում էր վեր կենալ, մեքենա նստել, բայց չէր կարողանում:

Ըստ Մարիի՝ ինքը ցանկացել է մորը պաշտպանել, մոր կյանքին, իր կարծիքով, վտանգ էր սպառնում: Ինքը տեսել է՝ Սարգիսն ինչպես է մորը ծեծում, չի դիմացել, մտել է տուն ու դանակ է վերցրել… Իր «ուշքնումիտքը» մոր ծեծը դադարեցնելն էր: Հորեղբայրն էլ էր փորձում դադարեցնել, բայց չէր կարողանում…

Մարին հայտնել է, թե ինքը Սարգսին «տանել չէր կարողանում», նա իրեն բոլորովին դուր չէր գալիս, որովհետև ցանկանում էր «ինքնահաստատվել» իրենց տան մեջ: Բայց ինքը հայր ունի… Ինքը Սարգսի հեռանալուց հետո այրել էր նրա հագուստները, որ նա թողել էր իրենց տանը…

Մարին ասել է, թե դեպքի ժամանակ Սարգիսն իրեն չի հարվածել, ինքը դանակով մոտեցել, ասել է. «Թող հլը, արա՛…»:

Ըստ Մարիի՝ Սարգիսը ցանկանում էր մորը նստեցնել մեքենա ու տանել: Մայրը փորձել է փախչել, իսկ Սարգիսն ասել է՝ կանգնի, թե չէ կկրակեմ…

Մարին, այնուամենայնիվ, զղջացել է կատարածի համար…

Տուժող Սարգիս Ա.-ն հայտնել է, թե ամուսնալուծվել է իր չորս երեխաների մորից, հետո հանդիպել ու կապի մեջ է մտել Մարիի մայրիկի հետ: Հիմնականում բնակվել է վերջինիս տանը: Ընկերուհու երեխաներին՝ Մարիին ու նրա քույրիկին, ինքը վերաբերվել է՝ ինչպես իր երեխաներին: Մարին ու քույրիկը վաղ տարիքից զրկված են եղել հայրական գուրգուրանքից… Ինքը հայրական պարտականությունները վերցրել է իր վրա, բայց Մարին դա լավ չի ընդունել, հաճախ վիճել է իր հետ: Ինքը, միևնույն է, Մարիին վերաբերվել է որպես ծնող, ցանկացել է նրան դաստիարակել դեռահաս հասակում…

2016 թվականի հունիսին ինքն ու նախկին կինը վերականգնել են իրենց հարաբերությունները: Մարիի մայրն այդ պատճառով է վիճաբանել իր հետ, և իրենց հարաբերությունները խզվել են:

Դեպքի օրը՝ օգոստոսի 24-ին, ինքը երևանյան մի խաղատնից դուրս է եկել ու գնացել է Մարիենց տուն՝ այնտեղ մնացած իր անձնական իրերը վերցնելու: Կեսգիշերին հասել է նրանց տուն, բակում պատահաբար հանդիպել է նախկին ընկերուհուն, նրա դուստրերին ու բարեկամին:

Դրանից հետո ոչինչ չի հիշում, ուշքի է եկել հիվանդանոցում, ենթարկվել է վիրահատության: Դեպքի մանրամասները չի հիշում:

Տուժողը դատարան չի ներկայացել, դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքները…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Մարի Փ.-ն մոր նախկին ընկերոջը դանակով հարվածել է՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ՝ հանկարծակի առաջացած դիտավորությամբ:

Մարի Փ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել է 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Աղբյուրը՝ 1in.am

ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք Չալաբյան