Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ֆրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»


Պետք չէ պաշտոնյայի հետ շփումը դիտարկել որպես երկնային հրաշք. Փաշինյանը ժողովրդին զսպվածության կոչ արեց Կապանում

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի վերջին կանգառը Կապան քաղաքն էր, որտեղ բնակիչների հետ հանդիպումն այնքան էլ հարթ չանցավ։ Նիկոլ Փաշինյանը նախ ողջունեց ներկաներին, շնորհավորեց Սահմանադրության տոնի առթիվ և հարց հղելու հնարավորություն տվեց ցանկացողներին՝  նշելով, որ այսպիսով իրենք փորձում են տեղում քարտեզագրել առկա խնդիրները, որպեսզի հետագայում դրանց լուծում տան։

Ի սկզբանե քաղաքացիների հարցերը վերածվեցին կամ ելույթների, կամ նեղ անձնական խնդիրների բարձրաձայնման, որոնց ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հորդորեց հանրային նշանակության հարցեր բարձրացնել։ «Խնդրում եմ համայնքի, մարզի, ընդհանուր բնույթի խնդիրների մասին խոսեք, դա ավելի արդյունավետ կլինի»,- ասաց վարչապետը։

Կապանցիներն առանց իրար հերթ տալու փորձեցին հարցեր տալ, որոշ քաղաքացիներ, տեղից խոսելով, խանգարում էին արդեն հարց հնչեցնող անձանց։ Նիկոլ Փաշինյանը մեկ-երկու անգամ ընդհատեց հարց ու պատասխանը, քայլեց դեպի հավաքված մարդկանց՝ ձայնի իրավունքը տալով այդ մարդկանց։

Սանկտ Պետերբուրգից բնակվող երիտասարդ աղջկա դիտարկմանը, որ Հայաստանի տարբեր ոլորտներում զարգացումը կնպաստի իր նման շատ այլ անձանց կողմից Հայաստանում ապրելու որոշում կայացնելուն՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․  «Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ Հայաստանում չկա հնարավորություն, ընդհակառակը՝ հենց այսօրվանից կարող եք մտածել Հայաստան վերադառնալու մասին։ Այսօր Հայաստանում մարդիկ հնարավորություն ունեն ինքնադրսևորվելու։ Կա իրավական հավասար դաշտ, ներդրումներ կատարելու հնարավորություն, որոնք պաշտպանված են։ Ձեր ծողներին, բոլոր հայերին կոչ եմ անում վերադառնալ ու այստեղ աշխատատեղեր բացել, ոչ թե բարեգործություն անել»։

Ինչ վերաբերում է Կապանի բնապահպանական իրավիճակի հետ կապված մտահոգությանը, ապա վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունն ու բնապահպանական տեսչական մարմինը Հայաստանի մետաղական հանքերում իրականացնելու են ստուգումներ՝ պարզելու արդյոք դրանք գործում են ՀՀ օրենսդրությանն ու բնապահպանական կանոններին համապատասխան, թե ոչ։ «Եթե պարզվի, որ որևէ պոչամբար, հանք գործում է այդ կանոններից դուրս, ապա դրանց առաջ պահանջ կդրվի ամբողջ գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը»,-ասաց Փաշինյանը։

Հանդիպման ավարտին ևս որոշակի խժդժություններ եղան։ Փոքրիկ աղջնակի լուսանկարվելու խնդրանքը վարչապետը չմերժեց, ավելին՝ համաձայնեց նկարվել բոլոր երեխաների հետ, ինչը, սակայն, առաջացրեց հրմշտոց, և ոչ այնքան երեխաների, որքան մեծահասակների կողմից։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը զսպվածության կոչ արեց և խորհուրդ տվեց պաշտոնյայի հետ շփումը չդիտարկել որպես երկնային հրաշք։

«Սա սովորական իրադարձություն է, որ ձեզ հետ պետք է անընդհատ տեղի ունենա։ Եկեք պայմանավորվենք, որ այս շփումը պետք է լինի կանոնակարգված։ Ես ձեզ կոչ եմ անում, որ ձեր դիրքը բոլոր դեպքերում լինի որպես ազատ, հպարտ ու արժանապատիվ քաղաքացի»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։

 

Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն Մանվելյան