Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Տնտեսությունը հարկային օրենսդրության գերին չպետք է լինի. ՊԵԿ նախագահ

Կառավարությունը սեպտեմբերին պետք է հանրությանը ներկայացնի Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթ: Պետեկամուտների կոմիտեն՝ որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, կներկայացնի առաջարկներ, բայց փոփոխություններն առաջ տանողը կլինի Ֆինանսների նախարարությունը։

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք պարտավոր ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրավունքի տեսանկյունից էլ խնդիրներ չառաջացնենք տնտեսվարողների համար: Մասնավորապես, կապիտալն ու եկամուտները պետք է քիչ հարկենք, սպառումը՝ շատ: Եթե մենք իջեցնենք կապիտալի ու եկամուտների նկատմամբ հարկային բեռը, խթաններ կլինեն: Քանի դեռ չենք իջեցրել, միայն վարչարարությամբ ենք եկամուտներ ապահովում»,-ասաց Դավիթ Անանյանը։

Նրա վստահեցմամբ՝ միջազգային կառույցներն այդ որոշման հանդեպ ադեկվատ վերաբերմունք ունեն, քանի որ տեսնում են առաջ գնալու Հայաստանի ջանքերը: «Միջազգային կառույցները բյուջետային մուտքերի մասին են մտածում, արդյոք մեր երկիրը կարողանալու է սպասարկել այն ծախսերը, որոնք ստանձնել է: Այստեղ դոմինանտը կառավարության խոսքն է»,-ավելացրեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է օրենսգրքում գլոբալ ու հեղափոխական փոփոխություններին, Դավիթ Անանյանը նկատեց, որ դրանք չեն սպասվում սեպտեմբերին, բայց այդ ուղղությամբ քննարկումները մեկնարկել են, և որոշակի ժամանակահատված հետո Հայաստանն այլ հարկային համակարգ կունենա:

 «Հիմա պարտավոր ենք մեր համակարգը ճշգրտել այնպես, որ տնտեսությունը Հարկային օրենսդրության գերին չլինի։  Մենք ուզում ենք ավելի շատ հարկեր հավաքվեն տնտեսական աճի արդյունքում ձևավորվող հարկային պարտավորություններով և ոչ թե վարչարարության գործիքներով: Վերջինը պետության համար շատ թանկ հաճույք է»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Հարկային դրույքաչափերի նվազեցման ազդեցությունը հարկային մուտքերի վրա ևս հաշվարկված է, կան մի քանի սցենարներ: Ըստ Դավիթ Անանյանի՝ հիմա իրենք յուրաքանչյուր սցենարի դեպքում հաշվարկում են, թե նժարի մյուս կողմում ինչ փոփոխություններ պետք է նախատեսվեն: «Մի քանի սցենարներ կան, որոնցից յուրաքանչյուրի համար ունենք հստակ բյուջետային կորուստների հաշվարկ: Օրինակ, եթե մենք վերցնենք 20/25 տոկոսի գաղափարը (հեղ. եկամտահարկի դեպքում), մինչև 500 հազարը 20 տոկոս, դրանից հետո՝ 25 տոկոս, (վերջերս ԱԺ մի խումբ պատգամավորներ նման նախաձեռնություն են արել), դրա բյուջետային կորուստների գնահատականը 45-47 միլիարդ դրամ է: Եթե որոշենք մեկ դրույքաչափ ենք սահմանում, օրինակ, 22 տոկոս, դրանով գնահատականը 53 միլիարդ է, 21 տոկոսի դեպքում՝ 63 միլիարդ, 20 տոկոսը՝ 74 միլիարդ դրամ է»,-տեղեկացրեց պաշտոնյան:

Նա հավելեց, որ որևէ սցենարի դեպքում բյուջետային կորուստները պետք է փոխհատուցվեն այլ եղանակներով՝ անուղղակի հարկերի կամ սպառման գծով որոշակի հարկային բեռի ավելացման, արտոնությունների կրճատման ու հարկային վարչարարության գործիքակազմի համալրման և իրականացման միջոցով:

 

 

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմին