Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


Վարորդները կեղծել են ՃՏՊ-ների վերաբերյալ տեղեկությունները. հարուցվել են քրեական գործեր

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել է վերջին ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներով նախապատրաստված նյութերի ընթացքում վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև ապահովագրական ընկերություններին դեպքի մասնակիցների, ավտոմեքենայի ապահովագրության և տեխնիկական զննության վ երաբերյալ վարորդների կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ընթացքը: Ամփոփումը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններից ստացված տեղեկատվությունների հիման վրա:

Պարզվել է, որ վերջին ամիսներին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներով նախապատրաստված նյութերի ընթացքում վարորդների կողմից վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև ապահովագրական ընկերություններին դեպքի մասնակիցների, ավտոմեքենայի ապահովագրության և տեխնիկական զննության վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելու 12 դեպքից 10-ով ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով, 34-184-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եղանակով դրամական միջոցների հափշտակության փորձ կատարելու վերաբերյալ:

Հարուցված 10 քրեական գործից 8-ի նախաքննությունը շարունակվում է, մեկ քրեական գործի վարույթը կարճվել է' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով, մեկ քրեական գործ, ըստ մեղադրանքի Հակոբ Ավետիսյանի և Նարեկ Թամոյանի, ուղարկվել է դատարան և կայացվել է մեղադրական դատավճիռ, մեկ նյութով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մեկ նյութ ուղարկվել է ըստ ենթակայության:

Արձանագրված դեպքերը գրանցվել են Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, ինչպես նաև' Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում: Օրինակ Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի բնակիչներ Հ.Ավետիսյանի և Ն.Թամոյանի կողմից նախնական համաձայնությամբ իրենց վարած ավտոմեքենաների վթարի հանգամանքները դիտավորությամբ խեղաթյուրելով և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության աշխատակիցներին կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝ խաբեությամբ ընկերությունից խոշոր չափի՝ 560.000 դրամ հափշտակելու փորձ կատա րելու փաստի առթիվ 2014թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հ.Ավետիսյանին և Ն.Թամոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, կայացվել է մեղադրական դատավճիռ:

2014թ. օգոստոսի 7-ին Գ.Մանուկյանի կողմից «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքից դեպի Մարտունի-Սևան ավտոճանապարհի 26.8 կմ հատվածում, ՃԵԿ-ի 96 կետի պահանջները խախտելով, «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային բախվելու և իր փոխարեն որպես ավտոմեքենայի վարորդ Սիմոն Զախարյանին ներկայացնելու եղանակով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությունից խոշոր չափի՝ 772.000 դրամ հափշտակելու դեպքի առթիվ 02.10.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Ս.Զախարյանին և Գ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներ Մանվել և Գեղամ Բզնունիները, 2014թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից գումար հափշտակելու նպատակով հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ, պատահարի վայրում ընկերության աշխատակցին վթարի առաջացման հանգամանքների և ելակետային տվյալների վերաբերյալ կեղծ տեղեկատվություններ ներկայացնելով՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից խաբեությամբ 381.000 դրամ հափշտակելու փորձ կատարելու վերաբերյալ նյութերով 13.10.2014թ. ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

2014թ հունվարի 6-ին Ա.Ամիրյանի կողմից վարած «RAF-2203» մակնիշի և Մ.Առուշանյանին պատկանող «MERCEDES BENZ C180» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ Ճանապարհատրանսպորտային ավտոպատահարի պատրանք կազմակերպելու միջոցով «Նաիրի-Ինշուրանս» ԱՊԱ ՍՊԸ գումար հափշտակելու փորձ կատարելու վերաբերյալ նյութերով 30.07.2014թ-ին Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

2014թ. մայիսի 27-ին Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 124.5 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Գորիս քաղաքի բնակիչ Ա.Մարությանի ստացած մարմնական վնասվածքների դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նույն վթարի մասնակից, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչ Ա.Մովսիսյանի կողմից «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից խարդախությամբ 970.000 դրամ հափշտակելու փորձ կատարելու նպատակով «Կրազ-250» մակնիշի, 123 UL 41 հ/հ ավտոմեքենայի փոխարեն «Կրազ-250» մակնիշի, 151 SU 17 հ/հ ավտոմեքենան ներկայացնելու վերաբերյալ նյութերով՝ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 30.10.14թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, կատարվում է նախաքննություն:

2014թ. մայիսի 16-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց «Գազ-3102» և «DAEWOO NEXIA» մակնիշի ավտոմեքենաների բախման վերաբերյալ «Գազ-3102» ավտոմեքենայի վարորդ Ոսկան Նաղդալյանի կողմից «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին վթարի մասին ոչ ճիշտ տեղեկատվություններ ներկայացնելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով 2014թ. օգոստոսի 23-ին Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, կատարվում է նախաքննություն:

2014թ. հունիսի 7-ին Մ.Մանուկյանի կողմից վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայի և Վ.Արծաթյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի բախումից հետո և «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փոխելու միջոցով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությունից խոշոր չափի՝ 560.000 դրամ հափշտակելու դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 17.09.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվում է:

2014թ. հուլիսի 10-ին Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությունում ապահովագրված, Ա.Աբրահամյանին պատկանող «Hyundai Santa Fe» մակնիշի և «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲ ընկերությունում ապահովագրված, Ա.Կարապետյանին պատկանող «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենաների բախումից հետո Ա.Աբրահամյանի և Ա.Կարապետյանի վթարի առաջացման հանգամանքների և ելակետային տվյալների վերաբերյալ կեղծ տեղեկատվություններ ներկայացնելու և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից 1.800.000 դրամ հափշտակելու փորձ կատարելու փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանՔաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան