Հայաստանը կմասնակցի Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին
ՔաղաքականՎրաստանում օգոստոսի 1-15-ը կանցկացվեն «Արժանի գործընկեր 2018» (Noble Partner - 2018) բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն մի շարք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:
Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ զորավարժությունները, որոնց կներգրավվի շուրջ 3000 զինծառայող, այս տարի կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսի ներքո:
Մասնակիցների թվում են նաև Վրաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան և Ադրբեջանը:
Գերատեսչությունից հայտնում են, որ զորավարժություններին կներկայացվեն ամերիկյան ռազմաօդային ուժերը և գերմանական զրահատեխնիկան: «Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում իրականացվում են արդեն չորրորդ անգամ: