Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


«Վայրենի հարված, որն արձագանքեց հայկական պատմության միջոցով». Independent-ը` հայկական եկեղեցու ոչնչացման մասին

Իսլամիստ ծայրահեղականների' Սիրիայի քրիստոնյաների դեմ իրականացրած գործողությունների շրջանում թերևս ամենադաժանը Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումն էր, որը կառուցվել էր 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված հայերի Ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բրիտանական Independent պարբերականում հրապարակված հոդվածում գրել է Ռոբերտ Ֆիսկը: Մինչև 1841 թվականը թվագրվող եկեղեցական ողջ արխիվը, ներառյալ նաև Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը, այրվել և վերածվել էին մոխիրների: Իսկ եկեղեցում պահվող' ցեղասպանության հայ նահատակների ոսկորները նետվել էին ավերակների կողքի փողոցներ:

Հոդվածագիրն ընդգծում է, որ այս սրբապղծությունը մեծ ցավ կառաջացնի ողջ աշխարհում ապրող հայերի սրտերում, և քանի որ շատ սիրիացիներ հավատացած են, որ իսլամիստներին զենք է մատակարաում Թուրքիան, այս կործանումը շատ հայերի կողմից կորակվի որպես 99 տարի առաջ Ցեղասպանություն իրականացրածների ժառանգների կողմից հայերի ոչնչացմանն ուղղված հերթական քայլ: Ֆիսկը գրում է, որ թեպետ Թուրքիան պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել, սակայն հարյուրավոր պատմաբաններ, այդ թվում և առաջավոր թուրք ակադեմիկոսներ փաստում են հակառակը:

Հեղինակի հետ զրույցում Դեր Զորի շրջանի պատասխանատու հայ քահանա Անդրանիկ Այվազյանը նշել է, որ եկեղեցու կործանումից առաջ իսլամիստներից ստացել է հաղորդագրություն, որտեղ ահաբեկիչները խոստացել են խնայել եկեղեցական արխիվները, եթե վերջինս ճանաչի իրենց որպես Սիրիայի այդ տարածքի օրինական իշխանություն: «Ես հրաժարվեցի, ինչից հետո նրանք ոչնչացրին բոլոր հայկական փաստաթղթերը: Միայն Մուրգադայի սրբավայրից հյուսիս գտնվող շրջանում էր, որ պահպանվել էին Ցեղասպանության զոհերի ոսկորները, և ես դրանք թաղեցի նախքան այնտեղից հեռանալը: Նրանք եկեղե ցին ոչնչացրին այդ հատվածում, և եթե ես կարողանամ հետ գնալ, չգիտեմ' կկարողանա՞մ գտնել այդ ոսկորները»,- նշել է Այվազյանը:

Ավելի ուշ նա ստացել էր ԻԼԻՊ-ի դիրքերից արված մի լուսանկար, որտեղ պարզորոշ երևում է, որ եկեղեցու կենտրոնական աշտարակի միայն մի մասն է կանգուն մնացել: Այվազյանը հայտնել է նաև իր անձնական լուրջ կորուստների մասին, որն ունեցել է ապրիլին իսլամիստների կողմից սիրիական Քեսաբ բնակավայրի վրա հարձակման ժամանակ, ինչի արդյունքում ոչնչացվել էին իր արխիվն ու մեծ գրադարանը:

Նա Ռոբերտ Ֆիսկին պատմել է նաև այն մասին, թե ինչպես է փորձել կանխել իսլամիստների կողմից հայկական հիվանդանոցի ոչնչացումը, ինչը հաջողությամբ է պսակվել: Ավելի ուշ Այվազյանը ստացել էր նամակ մի իսլամիստ էմիրից, որտեղ վերջինս խոստացել էր պահպանել հայկական գույքն ու ունեցվածքը:

«Ամեն տարի ապրիլի 25-ին հազարավոր հայեր հավաքվում են Դեր Զորի իրենց հայկական եկեղեցու մոտ' հիշատակելու իրենց մեկ ու կես միլիոն զոհերին: Զանգվածային կոտորածների 100-րդ տարելիցը կարևոր իրադարձություն էր լինելու Դեր Զորի պատմության մեջ: Ու չնայած սիրիացի զինվորները շարունակում են դիմադրել քաղաքի մի հատվածում, Սիրիայի իշխանությունները խոստացել են իսլամիստներից տարածքները հետ խլելուց հետո վերակառուցել հայկական եկեղեցիները: Դեռևս չնչին հույս կա, որ որոշ հայեր հինգ ամսվա ժամկետում կկարողանան այցելել իրենց եկեղեցու ավերակները: Ինչ վերաբերում է թուրքերին, նրանք կանեն ամենը հայերի հոլոքոսթի նկատմամբ հետաքրքրությունը սպանելու համար հաջորդ տարի' 1915 թվականին դաշնակիցների դեմ Գալիպոլիում տարած հաղթանակը նշելու իրենց արարողությունը կազմակերպելով »,- եզրափակել է հոդվածը հեղինակը:

Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա Ղահրամանյան