Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր Կամենդատյան Հայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք Քերոբյան Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ Ակոպյան Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Հորս արև. ի՞նչ է անելու Բրյուսելը բացասական արդյունքի դեպքում. «Փաստ» Փորձում է պահպանել որոշակի չեզոք դիրքորոշում գոնե մինչև ընտրությունները. «Փաստ» «Սուրենս ինձ միշտ ասում էր՝ մայր իմ անուշ ու անգին, այնպես եմ կարոտել այդ բառերին». Սուրեն Կիրակոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ»


Սվո Ռաֆի հուղարկավորության օրը ընտանիքի անդամները տարօրինակ բան նկատեցին. Այն ինչ եղել էր այդ օրը սարսափեցրել էր բոլորին

TV

Մոսկվայի կենտրոնում սպանվել էր քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Նա ազգությամբ եզդի էր, բոլորը ճանաչում էին Դեդ Հասան մականվամբ: Օրենքով գողին կրակեցին հենց այն պահին, երբ նա դուրս եկավ Պովարսկայա փողոցում գտնվող «Կարետնիյ դվոր» ռեստորանից: Մարդասպանը գործի էր դրել օպտիկական նշանառության սարքով հրացանը։ Դեդ Հասանի

դեմ մահափորձ էին արել նաեւ 2010-ին: Այդ ժամանակ նա հրազենային վնասվածք էր ստացել: Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքի ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, որն իր կարիերան սկսել էր 20-ը չբոլորած: Նա չորս դատվածություն ուներ, առաջինը` 19 տարեկանում: Երրորդի ժամանակ` 1966-68-ին, քրեական աշխարհում նա թագադրվեց որպես օրենքով գող: Ռուսական քրեական աշխարհի ամենաակնառու դեմքերից ու Դեդ Հասանի ընկերներից էր Ռաֆայել Բաղդասարյանը, որն իր կյանքի 63 տարիներից 34-ն անցկացրեց ճաղերի ետևում: Քրեական հայ հեղինակության հուղարկավորությանը ներկա էր գողական աշխարհի ամբողջ էլիտան: Բացառություն չէր նաեւ Դեդ Հասանը:

1993 թվական, պատերազմ, համատարած մթություն, ցուրտ: Մարդիկ օրերով լույս չունեին: Երկիրը շրջափակման մեջ էր, տնտեսությունը` կաթվածահար, ատոմակայանը չէր գործում, ժողովուրդը քաղցած էր: Հունիսի վերջ: Սովորական ամռան սովորական երեք օրեր: Ու մեկ էլ անսովոր շռայլություն: Հունիսի 25, 26, 27` 3 օր քաղաքը ողողվում է լույսի մեջ: Աննախադեպ իրադարձություն: Մարդիկ շփոթված էին:

Բայց հետո հասկացան եղելությունը. Մոսկվայում մահացել էր քրեական աշխարհի կնքահայրը` Ռաֆայել Բաղդասարյանը` Սվո Ռաֆը: Նրան պետք է հուղարկավորեին Երեւանում:

Հունիսի 27: Թաղման թափորը դուրս է գալիս Նորքի բարձունքից: Այնտեղ Սվո Ռաֆը բնակարան ուներ: Հետո մարդկային բազմությունը ոտքով իջնում, անցնում է Սարալանջի փողոցը հատող կամարաձեւ կամրջի տակով, ապա շարժվում Մյասնիկյան պողոտա, անցնում Նալբանդյան փողոցով ու հասնում Ալավերդյան` այժմ արդեն Հանրապետության փողոց: Հենց այնտեղ` ավելի կոնկրետ 82-րդ տանն է մանկությունն անցկացրել Ռաֆայել Բաղդասարյանը: Հարեւանները, պատուհաններից կախված, հետեւում են իրենց բակի ամենաքրեական անցյալն ունեցող հեղինակության վերջին հրաժեշտին: Մուտքի մոտ նվագում է սգո երաժշտախումբը: Սեւազգեստ մի տղամարդ աննկատ մոտենում է դուդուկահարին ու գրպանը փող դնում: Դա նշանակում էր, որ երաժիշտը պետք է աներ առավելագույնը` սգավորներին գոհացնելու համար:

Հանգուցյալի տեղափոխումն ինչպես հարկն է ապահովելու համար կային ցուցումներ տվող մարդիկ: Նրանք էին հրահանգում դագաղը պտտել, տեղաշաժել կամ կանգ առնել: Թափորի առջեւից խաչը ձեռքին` դագաղն էր ուղեկցում Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գուրգենը, ավազանի անունով` Առուշան: Սգավորների մեջ աչքի էին զարնում երեք կանայք` Սվո Ռաֆի քույրերը` Ալլան ու Էմման եւ կինը: Նրան հեշտ էր տարբերելը. խիստ ռուսական արտաքին ուներ: Ալլայի բարձրաձայն ողբը խլեցնում էր մարդկանց միալար լացը:

Սվո Ռաֆի մորաքրոջ աղջիկը` Նելլի Տեր-Սահակյանը, հետո պատմել է, որ եղբորը Մոսկվայից բերել են կարդինալական կարմիր դագաղով, ինչով հուղարկավորել են նաեւ Բրեժնեւին: Բայց վերջին պահին Երեւանում որոշել են, որ գույնը համապատասխան չէ, ու փոխել են: Մեծ դժվարությամբ են նորը հայթայթել, քանի որ Ռաֆայելը շատ բարձրահասակ էր, հետեւաբար ստանդարտ չափսերը չէին համապատասխանում նրա մարմնին: Դիակը գերեզմանոց են հասցնում արտասահմանյան արտադրության, ինչպես այն ժամանակ էին ասում` ֆիրմա մեքենայով:

Սվո Ռաֆին, ի վերջո, հուղարկավորեցին այսօրվա Կենտրոնական գերեզմանատանը` բոլորիս հայտնի Թոխմախ անունով: Նրա մահը լուսաբանեցին շատ թերթեր եւ ոչ միայն հայաստանյան: «Գոլոս Արմենիի», «Կոմսոմոլեց», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Իզվեստիա», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր»: Քրեական աշխարհի դասականի մահվանն անդրադառնում է նաեւ գերմանական «Վելտ» շաբաթաթերթը: Բառացի թարգմանությամբ «Աշխարհ» նշանակող պարբերականը գրում է. «Հեռու-հեռավոր Հայաստանում, որտեղ այսօր տնտեսական ու քաղաքական բազմաթիվ չլուծված հարցեր կան, կիրակի` հունիսի 27-ին, շքեղ, համաժողովրդական մի թաղում կատարվեց: Հողին հանձնեցին աշխարհին քաջածանոթ Սվո Ռաֆին, որի անունը քաջ հայտնի է նաեւ Գերմանիայի քրեական աշխարհին ու օրինապահներին: Ամենալայն հնարավորությունների տեր Ռաֆայել Բաղդասարյանը քիչ հարցեր չի լուծել նաեւ այստեղ»: Սա հոդվածից

մի հատված էր: Իսկ ընդհանրապես Սվո Ռաֆը բոլոր խնդիրներին լուծում տվողի մեծ համբավ ուներ: Ու հենց դրանով էլ պայմանավորված` որոշվում է Սվոյի տապանաքարն այնպես քանդակել, որ նրա ուժն ակնհայտ լինի. քրեական հեղինակությունն անվրդով դեմքով մի ձեռքով խեղդում է վիշապին:

«Երկիր» թերթը հոդված է հրապարակվում` «Մի թաղման ժամանակագրություն» վերնագրով: «Հունիսի 27-ին` կիրակի օրը, աշխարհահռչակ զակոննի գող Սվոյի թաղումն էր Երեւանում, որին սպանել էին Մոսկվայի Լեֆերտովյան բանտում: Ժամանել էին ամերիկացիներ, նեգրեր, գերմանացիներ, մեծաքանակ ռուսներ, միջինասիացիներ, ասում էին` վայրէջք է կատարել 8 ինքնաթիռ». կարդում ենք 1993 թվականի հունիսի

29-ի համարում: Հրապարակման մեջ նկարագրված են նաեւ քրեական աշխարհի հյուրերը` «ժամանած գողերը թիկնեղ ու վիթխարահասակ էին, կարծես ծանրամարտի համաշխարհային հավաք էր: Բոլորը մեծմասամբ սեւազգեստ էին` լայն տաբատ, ատլասե վերնաշապիկ»` գրում է թերթը:

 

Թափորի մեջ աչքի էր ընկնում հատկապես Ռաֆայելի կինը` Նատաշան: Ռաֆայելը Նատաշայի հետ ծանոթացել էր Թբիլիսիում: Խառնածին էր այդ աղջիկը: Հենց այդ կնոջից էլ քրեական հեղինակությունն ունենում է իր միակ ժառանգորդին` դստերը: Համենայն դեպս միայն նրա մասին

է հայտնի:

Ռաֆայել Բաղդասարյան, Ռաֆայել Սողոմոնյան, Ռաֆայել Ալեքսանյան` այո, քրեական աշխարհի պարագլուխը 3 անձնագիր ուներ` տարբեր տվյալներով: Հենց այդ փաստաթղթերով էր նա ժամանակին փորձում ԱՄՆ մուտքի արտոնագիր ձեռք բերել: Այդ անձնագրերը նրան մեկ անգամ չէ, որ փրկել են: Ու այդպես 63 տարի: Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը ծնվել էր 1930 թվականին` Երեւանում: Որդու ծննդից մեկ տարի առաջ ընտանիքը Հոկտեմբերյանից տեղափոխվել էր մայրաքաղաք: Բնակություն էին հաստատել այսօրվա Շախմատի տան տարածքում գտնվող փայտե տներից մեկում: Հենց այդ թաղամասում էին այդ տարիներին բնակություն հաստատում գյուղից քաղաք եկածները: Հետո Բաղդասարյանների ընտանիքը տուն է ստանում Ալավերդյան փողոցում:

 

Հենց փողոցում էլ Ռաֆայելը սկսում է իր քրեական կարիերան: Առաջին գողություններն է անում: Հայրը հաճախ է գործի բերումով Հոկտեմբերյան մեկնում, որդին էլ, առիթից օգտվելով, ազատ ժամերն անցկացնում է թաղի տղաների հետ: Դպրոցը թողնում է 6-րդ դասարանում: Հենց դրանով էլ ավարտվում է նրա կրթական ճանապարհը: Փոխարենը հարստանում է նրա բանտային անցյալը:

 

Սվո Ռաֆին օրենքով գող են կարգում 70-ականներին: Նա այնքան գաղտնապահ էր, որ բոլորը կոչում էին «սվոյ պարեն»: Ու հենց այդ կոչումն էլ պատճառ է դառնում, որ Ռաֆայելին կնքեն «Սվոյ» մականվամբ, որը հետո դառնում է Սվո: Այդ տարիներին Ռաֆայելը հարսանիք հիշեցնող հավաք է կազմակերպում Սեւանի թերակղզում գտնվող մի ռեստորանում:

 

Ականատեսը պատմում է` մոտ 600-հոգանոց հավաքն անցել է առանց հարբեցողության, եղել են կենացներ, պարել են, բայց փող չեն ցփնել պարողների ոտքերի տակ: Քրեական հեախուզության վարչության աշխատակիցը հիշում է, որ հյուրերի շարքում եղել են նաեւ նախկին օրենքով գողեր` 8 հոգի: Նրանց համար առանձին սեղան էր հատկացված:

 

Սվո Ռաֆը հիմնականում բնակվում էր Ռուսաստանում: Հանցավոր աշխարհում նրա դերակատարումը մեծացել էր 1988 թվականից` քրեական առաջնորդ Վալերիան Կուչուլորիայի՝ Պիսսոյի մահվանից հետո: Հենց այդ ժամանակ էլ, ինչպես քրեագետն է պնդում, օրենքով գողը ձեռք է մեկնում տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված հայրենիքին: Օգնությունը, ըստ Սերգեյ Գալոյանի, հիմնականում զենքի տեսքով էր:

 

Սվո Ռաֆի կյանքի այս դրվագը շարունակում է մնալ չհաստատված մի փաստ: Քրեական հետախուզության վարչության` այդ ժամանակվա ղեկավարն անհեթեթ լեգենդ է համարում այս պատմությունը: Իսկ ահա քրեագետը պնդում է, որ պատմածը մի փոքր մասն է միայն բուն եղելության: Ասում է, թե անձամբ է հիշում` ինչպես էին ռուսաստանյան 6 մսի կոմբինատներ աշխատում Հայոց բանակի համար: Զինվորներին պահածոներ էին ուղարկում: Հայաստանցիներին օգնում էին նաեւ տաք հագուստով:

 

Եղել է նման բան, թե ոչ, դժվար է ասել: Պատմությունը միշտ չէ, որ կարողանում է զտել ճշմարտությունը ստից: Երբեմն այդ սուտը մարդու անցյալը փառավորելու համար է հորինվում: Չնայած, պատահում է նաեւ հակառակը: Ինչեւէ, անցնենք Սվո Ռաֆի անձնական կյանքի ամենագունավոր էջին: Լյուբով Ուսպենսկայա: Ռուսական էստրադայի 90-ականների աստղը: Ռաֆայել Բաղդասարյանի մեծ սերը: Զգացմունքները փոխադարձ էին: Հենց այդ զգացմունքների արտահայտությունն էլ դարձավ Լյուբայի «Ջիգյար» երգը:

 

1992 թվականի դեկտեմբեր: Այդ օրն իրավապահները ներխուժում են Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար, որտեղ գտնվում էին Բաղդասարյանն ու իր օգնական Մագերամովը: Նրանց մոտից գտնում են 9 մմ տրամաչափի, խլացուցիչով ինքնաձիգ` Այգրամ: Այն ժամանակ ընդամենը մի քանի հատ կար այդ զենքից: Թողարկում էին հատուկ ծառայությունների համար: Ներխուժում են իրավապահները: 

Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ ՓաշինյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համարԿրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանԴրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, շարժվում նրանց թելադրանքով, իսկ ներսում՝ իրենց պատառոտում են՝ հայտարարելով, թե հաջողել են, թե իրենց դեմ խաղ չկա․ Տիգրան Աբրահամյան Մեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Գրիչ պտտելը՝ ոչ միայն հոբբի, այլ նաև... մարզ. «Փաստ»Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր ԱվանեսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՐՏԻ). Ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը. «Փաստ»60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Հորս արև. ի՞նչ է անելու Բրյուսելը բացասական արդյունքի դեպքում. «Փաստ»Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Փորձում է պահպանել որոշակի չեզոք դիրքորոշում գոնե մինչև ընտրությունները. «Փաստ»Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան