ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի' Սոչիի հանդիպմանը քննարկվել է նաեւ Ռուսաստանում ձերբակալված հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խնդիրը: Այս մասին, ամփոփելով Սոչիի հանդիպումները, ասաց ՀՀ Նախագահը' «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերն են քննարկվել, այդ թվում' նաեւ այդ հարցը: Ռուսաստանի Նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ»,- ասաց Սերժ Սարգսյանը: