ՔՊ կուսակցությունը վարչության նիստ է անցկացնում
Քաղաքական«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել:
Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ենթադրվում է, որ կուսակցությունը քննարկելու է Երևանի ավագանու ընտրություններին իրենց քաղաքապետի թեկնածուի հարցը:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երևանի քաղաքապետի 4 թեկնածու ունի՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: