Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ֆրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ» Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»


Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման 100-րդ տարեդարձի առթիվ

Հասարակություն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման 100-րդ տարեդարձի առթիվ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,

հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած եւ դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական օրվանից ի վեր վերստին սկսվեց պետականաշինության եւ օրինաստեղծ աշխատանքի ժամանակը, որը կանգ էր առել հարյուրամյակներ առաջ:

Իր ժամանակների նման դժվարին եղավ հայոց անդրանիկ խորհրդարանի աշխատանքն ու անցած ճանապարհը, բայց այն բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձեւավորման եւ ընդհանրապես Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում: Հայաստանի խորհուրդն սկսեց գործել պետական իշխանության մարմինների դեռեւս ձեւավորված չլինելու պայմաններում եւ հաճախ կատարեց նաեւ գործադիր իշխանության աշխատանքը` ընդունելով ոչ միայն բազմաթիվ օրենքներ ու օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր, այլեւ հարյուրավոր վարչական հրահանգներ ու որոշումներ, ինչը պայմանավորված էր սովի ու համաճարակների դեմ գործուն պայքարի եւ անգամ կրթական գործի կազմակերպման հրամայականով:

Հայաստանի խորհուրդը կազմավորումից հազիվ մեկ տարի անց եվրոպական մոդելով մշակեց ժամանակի ու պայմանների համար առավել քան ժողովրդավարական ընտրական օրենք եւ ընդհանուր, ուղղակի, հավասար ու գաղտնի քվեարկությամբ կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:

Հայաստանի խորհուրդն իսկապես ներկայացուցչական մարմին էր, որում ընդգրկված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերի, ազգությունների, ինչպես նաեւ արեւմտահայ գաղթականության ներկայացուցիչները:

Զարմանալի է, բայց լինելով ընտրությունների միջոցով չձեւավորված խորհրդարան` այն հաստատակամորեն ստեղծեց ու զարգացրեց խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթները, ձեւավորեց քաղաքական կառավարման մշակույթ, ինչը մեծ դեր ունեցավ նաեւ հայ քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական մտքի զարգացման համար:

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տարեդարձի առթիվ, ցանկանում եմ, որ արժանվույնս գնահատենք մեր պատմությունն ու հպարտանանք նրանով:

Մաղթում եմ, որ պահպանենք ու փայփայենք մեր հայրենիքի` 20-րդ դարավերջին այնքան թանկ գնով ստեղծված երրորդ պետականության ինքնիշխանությունը եւ հանուն վաղվա օրվա անենք ամեն ինչ` Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն դարձնելու համար»: 

 

Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ Արզումանյան