Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ» Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ» «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ» «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»


«Հայ խաղաղապահների առաքելությունը պակաս կարևոր չէ, քան ՀՀ և ԼՂՀ սահմանները պաշտպանողներինը». Սեյրան Օհանյան

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները հեռուստակամրջի միջոցով կապ հաստատեցին իրենց ընտանիքների և ծառայակից ընկերների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում նոյեմբերի 10-14-ը Հայաստանում անցկացվում է «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարք, որի ընթացում էլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 11-ին կազմակերպվեց հեռուստակամուրջ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար: Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հայ խաղաղապահներին առցանց կապի միջոցով փոխանցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը: «Կարծում եմ, որ դուք անչափ կարևոր առաքելություն եք իրականցնում: Այս օրերին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում Հայաստանում անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնք ևս մեկ անգամ փաստում են մեր համագործակցության արդյունավետ պատմությունը և հեռանկարները: Ակնհայտ է, որ այս համագործակցության լավագույն ապացույցը հայ խաղաղապահն է: Մարտահրավերներով լի ժամանակակ ից իրականությունում յուրաքանչյուրն իր անվտանգությունն ապահովում է՝ հաշվի առնելով նաև ընդհանուր անվտանգության միջավայրը՝ իր հնարավորությունների շրջանակներում իր ներդրումն ունենալով դրա ձևավորման վրա: Հայաստանն իր փոքր հնարավորություններով, բայց և բանակային մեծ փորձով բավականին լուրջ խնդիր է իրականացնում՝ ծառայելով աշխարհի տարբեր կետերում՝ Աֆղանստանում, Կոսովոյում, մի քանի օր հետո՝ նաև Լիբանանում: Դուք ոչ պակաս առաքելություն եք իրականացնում, քան Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող զինվորները»,- նշեց ՀՀ պաշտպանության նա խարարը՝ ցանկանալով անտվանգ ծառայություն և բարի վերադարձ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հարցին, թե ինչպես է անցնում ծառայությունը, մեր խաղաղպահները հաղորդեցին, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և ծառայությունն ընթանում է պլանավորվածին համապատասխան: Միջազգային խաղաղության հաստատմանն իրենց անվանդը բերող հայ զինվորներին ողջույննի խոսքեր հղեցին նաև Հայաստանում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները: Հայաստանում ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանատունը հանդիսացող Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը հայրերենով ողջունեց զինվորներին և նրանց ընտանիքներին, հարցրեց Աֆղանստանում առաքելություն իրականացնող զինծառայողների որպիսությունը, մասնավորապես, սննդի առումով, ապա շնորհակալություն հայտնեց նրանց ընտանիքներին՝ իրենց համբերության և անձնազոհության համար: «Գիտեմ, թե որքան մեծ անձնազոհություն է ձեր կողմից: Ցանականում եմ շնորհակալություն հայտնել ձեր սիրելիներին աջակցելու համար, որը նրանց համար շատ կարևոր է»,- ասա ց դեսպանը: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հատնեց, որ մեծ տեղ է տրվում նաև կանանց մասնակցությանը խաղաղապահ առաքելություններին: «Համոզված եմ, որ մի քանի ռոտացիոն շրջաններից հետո մենք կկարողանանք գործուղել նաև կին զինծառայողների»,- ընդգծեց նա: Մոտ երեք ամիս Մազարի Շարիֆում ծառայություն իրականացնող Հայկ Ազիզյանի հարազատներն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին, որ վատ կապի պատճառով հաճախակի չեն կարողանում շփվել Հայկի հետ: Նրանց խոսքով՝ զինվորի համար ամենդժվարը բաժանումն էր ընտանիքից, մանավանդ, նորածին որդուց, իսկ ծառայությունն անցնում է լավ պայմաններում:
Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱդրբեջանցին մնացել է նույնը՝ նենգ, ագրեսիվ, գլուխ կտրող, մարմին պղծող և անզեն մարդուն գնդակահարող Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանխվայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»«Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր Կամենդատյան