Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Հանրահավաքին արցախցիների մասնակցությունը միտված էր հայ ժողովրդի միասնությունը հավաստելուն. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Երևանի Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքը, որին, իմ գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության ակտիվ մասնակցությամբ, Արցախից մասնակցում էր ավելի քան 1000 մարդ:

Զերծ մնալով հատկապես ներքաղաքական հարցերի վերաբերյալ կատարված հայտարարություններին գնահատական տալուց՝ կանդրադառնամ միայն Արցախին վերաբերող հատվածներին: Նախ՝ պետք է արձանագրել, որ արցախցիների մասնակցությունը, այո, հենց միտված էր «հայ ժողովրդի բացառիկ միասնությունը հավաստելուն»՝ անկախ երկար ճանապարհի հարուցած դժվարություններից:

Մենք միացանք այդ հանրահավաքին, քանի որ կարծում ենք, որ պատմության այսպիսի վճռական փուլերում մեր ազգը պարտավոր է միասնական լինել կարևորագույն հարցերի շուրջ… Բազմաթիվ արցախցիների ներկայությունն այնտեղ ուղղված էր ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ խմբերի, այլ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ, ԱՐԴԱՐ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՅԻ:

Դրանով մենք փաստեցինք, որ Արցախը ո՛չ «հեղափոխական» է, ո՛չ «հակահեղափոխական», պարզապես սրտացավ է հայության ճակատագրի նկատմամբ, իսկ անտարբերությունը, իմ համոզմամբ, մեծ մեղք է սեփական հայրենիքիդ ու սերունդներիդ հանդեպ: Ավելին՝ նախագահ Բակո Սահակյանը, ես և ԱՀ իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ քանիցս հայտարարել ենք, որ անվերապահորեն սատարում ենք Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական բարեփոխումների իրագործման հարցում:

Ուստի, մենք ակնկալում և պահանջում ենք, որ որևէ մեկը չփորձի տարբեր մանր դրվագներում «ղարաբաղցի-հայաստանցի» կեղտոտ խաղաքարտը թափահարել՝ սեպ խրելով հայության տարբեր հատվածների միջև: ՍԱ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ Է, ՄԵԿ ԱԶԳ ԵՎ ՄԵԿ ՊԱՅՔԱՐ, իսկ արհեստական տարանջատման փորձեր անողները՝ հակահայրենիք մարդիկ…

Երկրորդ՝ ուրախ էի վերստին լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ պնդումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝

  • Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը,
  • Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի,
  • Հակամարտության վերաբերյալ որոշումը կայացվելու է ժողովրդի հետ բաց քննարկման արդյունքում: Այս հայտարարությունները կրկին ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ արցախցիների գերակշիռ մեծամասնության վստահությունն արդարացված է:

Երրորդ՝ մենք համոզված ենք, որ հայոց հայրենիքում, հիրավի, կտիրի միասնականության և սիրո ոգին՝ հիմնված արդարության, բոլորի արժանապատվության և ժողովրդավարական սկզբունքների վրա: Ատելության և նիհիլիզմի ճամփան ոչ ոքի երբեք լավ տեղ չի հասցրել, այնպես որ սերը, համերաշխությունն ու բազմակարծությունը այլընտրանք չունեն, եթե ցանկանում ենք հաջողության հասնել:

Հ.Գ. Քանի որ շատերն են շահարկում ԱՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրագրի թեման, ստիպված եմ ևս մեկ անգամ պարզաբանել, որ այդ խնդրագրին միացել են «Ազատ հայրենիք» կուսակցության որոշ պատգամավորներ իրենց անձնական նախաձեռնությամբ, իսկ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը միացել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ առաջին նախագահ Քոչարյանի հետ ինքն աշխատել է ԱԺ նախագահի կարգավիճակում:

Տեղեկացնեմ, որ նույն Արթուր Թովմասյանը երեկ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Իսկ ինչ վերաբերում է մարտի մեկի գործի վերաբերյալ մեր դիրքորոշմանը, մենք քանիցս հայտարարել ենք, որ մեր պատմության այդ ամոթալի էջը պետք է վերջնականորեն բացահայտվի և փակվի՝ հասնելով բոլոր մեղավորների պատշաճ պատասխանատվությանը: Մնացածը ՀՀ արդարադատության համակարգի որոշելիքն է:

Պանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրել