Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ֆրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ» Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»


Վաստակավոր մարզիչները արդարություն են պահանջում

Հասարակություն

Որոշակի ժամանակ է, ինչ անառողջ իրավիճակ է «Բռնցքամարտի ֆեդերացիայում»: Սկզբում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հրաժարական տվեց, հետո նորից վերընտրվեց նույն պաշտոնում, սակայն ֆեդերացիայում առկա խնդիրները, կարծես թե, գնալով ավելի են սրվում: Այսօր արդեն, մարզիկներն ու մարզիչները ակցիա էին կազմակերպել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մոտ և պահանջում էին միջամտել, որպեսզի իրենց կողմից բարձրացված հարցերը վերջապես լուծում ստանան:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը «Փաստ.am» լրատվականի հետ զրույցում նշեց, որ ինքը մտահոգված է հայկական բռնցքամարտի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, քանի որ շուրջ 60 տարի լինելով բռնցքամարտում՝ տեսնում է, որ իր գործընկերների միջև առկա են խնդիրներ, ինչն իրեն հիասթափեցնում է:

«Ես բոլորին էլ համարում են իմ գործընկերը, որովհետև մենք բոլորս էլ միասին ենք ճանապարհ անցել, բայց տեսնելով այս վիճակը ես շատ-շատ հիասթափություն եմ ապրում: Անկեղծ եմ ասում: Պատճառներից մեկն այն է, որ շատ մարզիչներ, ովքեր բռնցքամարտի շարժիչ ուժն են,  դժգոհություն են հայտնում, որ ներկայիս գլխավոր մարզիչը՝ նախկին փայլուն բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը, ժամանակի ընթացքում չի կարողացել ձևավորել մի այնպիսի կոլեկտիվ, որ մարզիկների անձնական մարզիչները նույնպես ներկա լինեն ուսումնամարզական հավաքներին և մրցումներին, որի պատճառով էլ առաջացել են հիմնական դժգոհությունները»,- ասաց Դ. Գաբրիելյանը:

Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ են 48 ֆեդերացիաներ, որից 30-ը օլիմպիական մարզաձևերով, 18-ը ոչ օլիմպիական մարզաձևեր: Եվ ասել, որ կոմիտեն «ոչինչ չի արել», կամ «ի՞նչ իրավունք ունի խառնվելու հասարակական կազմակերպության աշխատանքին», նա համարում է ոչ կոռեկտ և ոչ ճիշտ:

«Օլիմպիական խաղերից հետո ազգային օլիմպիական կոմիտեն սպորտի նախարարության հետ միասին պետք է պատասխան տան մեր պետության առջև, որովհետև, իմ տվյալներով, այսօր շուրջ 34 մարզաձև է ֆինանսավորում: Եվ եթե ֆեդերացիաների ֆինանսավորումն իրականացվում է նախարարության միջոցով, ուստի հենց այդ պատճառով էլ նախարարությունը պետք է վերահսկի ֆեդերացիաների աշխատանքը: Ես կարծում եմ, որ բոլորս պետք է աշխատենք միասնական լուծում գտնել այս «շղթայի» մեջ: Եվ եթե այն կտրվի, մեր աշխատանքերը կձախողվեն, ինչը հիասթափեցնող է: Բոլորին է հայտնի, որ պատերազմում երկու կողմերն էլ զոհեր են ունենում, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ: Այս դեպքում մենք հարցը չպետք է դրան հասցնենք, այլ պետք է միասին նստենք կլոր սեղանի շուրջ և հանգենք ընդհանուր որոշման: Երկու կողմն էլ իրավունք չունեն միմյանցից երես թեքել: Չէ՞ որ մենք մեկ միասնական ընտանիք ենք»,- ասաց ՀԱՕԿ նախագահի տեղակալը:

Ի դեպ, կարգի համաձայն, մինչև ազգային օլիմպիական կոմիտեն չհաստատի մարզիկի անուն ազգանունը, մարզիկն օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ստանա: Դ. Գաբրիելյանի, խոսքով Արթուր Գևորգյանը եղել է փայլուն բռնցքամարտիկ, իր հետ ճանապարհ է անցել և միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքը մնացել է մինչ օրս, որն այդպես էլ շարունակվելու է, իսկ առաջացած խնդիրները անպայման կլուծվեն:

«Խնդիրն այն է, որ բռնցքամարտում երկու ուղղություն կա՝ պրոֆեսիոնալ և սիրողական: Երկուսն էլ օլիմպիական մարզաձև են համարվում: Եվ մենք, իհարկե, պետք է կարողանանք սիրողական բռնցքամարտիկներին հնարավորություն տալ, որ այդ ասպարեզում հաջողության հասնելուց հետո անցնեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի: Բայց Դավիթ Թորոսյանը նպատակային ձևով շեշտը դրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա, որի արդյունքում սիրողականը մի քիչ մնացել է ստվերում: Մյուս կողմից, եթե վաղը-մյուս օրը այս ասպարեզում հաջողություն չլինի, կառավարությունը սպորտի նախարարից չի հարցնի՞, թե սիրողական բռնցքամարտը զարգացնելու համար տրամադրված գումարներն ինչի՞ վրա են ծախսվել: Չէ՞ որ հայկական բռնցքամարտն ունեցել է հզոր մարզիկներ, սկսած Վարզդատ թագավորից մինչև Վլադիմիր Ենգիբարյան, Իսրայել Հակոբկոխյան, նույն Դավիթ Թորոսյանը: Այնքան մեծ է ցուցակը, որ ես չեմ կարողանում բոլորին թվարկել: Իմ ցանկությունն է, որ մեր բռնցքամարտիկների մեծ ընտանքին բոլորը մատնացույց անեն որպես համերաշխ ու միասնական ընտանիքի: Բացի այդ,  կարողանանք կրկին 70-80 –ական թվականների համբավը ձեռք բերել հանուն սպորտի, բռնցքամարտի և Հայաստանի Հանրապետության»,- ասաց Դ. Գաբրիելյանը:

Եվրոպայի առաջնությունից 4 մեդալ, աշխարհի առաջնության 6 ուղեգիր և երրորդ տեղը գրաված հավաքականի մարզիչ Վազգեն Բադալյանին նույնպես ազատել են աշխատանքից: Վիկ Դարչինյան, Լեռնիկ Պապյան, Սուրեն Օհանյան և այլոց, 5 միջազգային սպորտի վարպետներ պատրաստած մարզիչն աշխատանքից ազատելու համար իրեն վիրավորված է զգում, քանի որ համարում է, որ իր աշխատանքը չեն գնահատում ֆեդերացիայում:

«Բոքսի զարգացմանը Հայաստանում երեք քաղաք է մասնակցում, բայց ո՛չ Վանաձորում, ո՛չ էլ Գյումրիում մրցումներ չեն անցկացվում: Թիմը ցանկություն ունի Թուրքիա, Ադրբեջան գնալու, ֆեդերացիայի նախագահն ասում է՝ չենք գնում: Թուրքիայից օլիմպիական խաղերի միայն 5 ռեյտինգային տեղ ենք բերել, որը շատ մեծ բարձունք կարելի է համարել: Մենք ուզում ենք  ֆեդերացիայի արդար ընտրություն լինի, քանի որ այն արդար չի եղել: Այստեղ անձնական խնդիրներ չկան, պարզապես ցավալի է, որ բռնցքամարտն այսօր նահանջ է արձսանագրում այն դեպքում, երբ ժամանակին առաջնային դիրքերում էր: ՀՀ 12 վաստակավոր մարզիչներ, որոնք կերտել են Հայաստանի բռնցքամարտի փայլուն պատմությունը եկել են այստեղ, որ բողոքեն: Արթուր Գևորգյանին ես էլ եմ մարզել, նա էլ լավ գիտի, թե ես ինչ մարզիչ եմ, և շատ վիրավորված եմ, որ առանց ինձ տեղեկացնելու ազատել են աշխատանքից: Իմ փոխարեն մեկ այլ մարզչի է աշխատանքի ընդունել, ով իմ ցուցանիշներից կեսով պակաս արդյունք է ապահովել: Այս ամենի պատճառը անառողջ վիճակն է, որի հետևանքով ջլատվել է ողջ կոլեկտիվը: Եվ այս բողոքի ակցիան, կազմակերպել ենք, որ Հայաստանի բռնցքամարտը հետքայլ չունենա, մասսայականություն վայելի և կարողանան որակյալ մարզիկներ ձևավորվեն: Եվ եթե ես կարողացել եմ Չինաստանում և Հնդկաստանում աշխարհի առաջնություններում հաղթել և աշխարհի չեմպիոնով Հայաստան վերադառնալ, ապա դա արդյո՞ք պատիվ չի բերում մեր երկրին»,- ասաց ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:

 

Արմինե Գրիգորյան

Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք Չալաբյան