Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


Օպերայի համաշխարհային աստղերը յուրօրինակ կատարմամբ հանդես կգան Երևանում

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ, օգոստոսի 29-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը թատերականացված-համերգային կատարմամբ կներկայացնի Ջ. Պուչինիի «Թիկնոցը», նույն երեկոյի ընթացքում կունկնդրեք նաև Ռ. Լեոնկավալոյի «Պայացներ»  օպերաները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, առաջին անգամ Հայաստանում հանդես կգան աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայազգի երկու խարիզմատիկ օպերային երգիչներ՝ սոպրանո Աննա Կասյանը և, արդեն տենորի կարգավիճակով հանդես եկող, բացառիկ ձայնի տեր՝ Արսեն Սողոմոնյանը:

«Պայացներ»-ում գլխավոր դերերում կունկնդրեք հրաշալի աստղաբույլի՝  Արսեն Սողոմոնյան (Կանիո, տենոր, Ռուսաստան), Աննա Կասյան (Նեդդա, սոպրանո, Ֆրանսիա), Ջանպիերո Ռուջերի (Տոնիո, բարիտոն, Իտալիա), Ազամաթ Ժելտիգրուզով (Սիլվիո, բարիտոն, Ղազախստան, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր, 2017թ.), Պերճ Քարազյան (Բեպպե, տենոր, Հայաստան): «Պայացներ» օպերան ՀԱՖՆ-ի կատարմամբ արդեն երրորդ անգամ է հնչելու. առաջինը՝ 2007թ., երկրորդը՝ 2008թ.: Օգոստոսի 29-ի ներկայացումների ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը, բեմադրիչ դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը, դիրիժորի ասիստենտ՝ Վարդուհի Մինասյան: Մաեստրո Թոփչյանը հաճախ է անդրադառնում օպերային ժանրին և ՀԱՖՆ-ի հետ տարբեր տարիներին ներկայացրել է Վերդիի «Օթելո», «Ռիգոլետո», «Աիդա», «Սիմոն Բոկանեգրա»,  Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», «Տուրանդոտ», «Տոսկա», «Բոհեմ» և այլ օպերաներ՝ ներգրավելով աշխարհահռչակ օպերային երգիչների:

Աննա Կասյանը համարվում է իր սերնդի ամենահեռանկարային ֆրասիացի սոպրանոներից: Նրա խաղաղացանկն ընդգրկում է ավելի քան 20 դերերգեր՝ Մոցարտից մինչև Վերդի: Կասյանը ելույթ է ունեցել աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝  Հռոմի օպերային թատրոն, Թուլոնի, Նիցցայի, Ժնևի մեծ թատրոն, Կոպենհագենի թագավորական թատրոն և այլն: Մշտական հյուր է Գրացի փառատոնի, Festival opera Days of Chartres, Bel Canto Festival of St. Riquier, Maggio Musicale, Ռավենա փառատոների: Կասյանը բազմիցս ելույթներ  է ունեցել Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Sony Classic-ի կողմից Աննա Կասյանը վերջերս ձայնագրվել է Մոցարտի «Այսպես են վարվում բոլոր կանայք» օպերայում Դեսպինայի դերերգով՝ դիրիժոր Թ. Կուրենտսիսի ղեկավարմամբ: Նա բարձր գնահատականի է արժանացել այս դերի մեկնաբանության համար ռուս երաժշտաքննադատների կողմից,  և ռուսական «Ոսկե դիմակի» և «Ազգային թատրոնի մրցանակաբաշխության» կողմից  առաջադրվել է «Լավագույն կին արտիստ» անվանակարգում: Բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է:  Արսեն Սողոմոնյանն այսօր համաշխարհային օպերային բեմի ծագող աստղ է: 2019-ին մեր հայրենակիցը երգելու է  Օթելո Բեռլին ֆիլհարմոնիկի հետ՝ Դանիել Գատիի ղեկավարությամբ, Դոն Ժոզե («Կարմեն») Լոնդոնի Քովենթ Գարդենում, Դոն Ալվարո («Ճակատագրի ուժը») Ֆրանկֆուրտի օպերայում, Մանրիկո («Տրուբադուր») Տեատրո Ռեջոյում: Տիրապետելով աննկարագրելի գեղեցիկ և հարուստ ձայնի՝ Սողոմոնյանն այժմ երգում է դրամատիկ տենորի համար գրված բարդագույն դերերգեր: Սակայն, Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.՝ Հակոբյանցի դասարան) նա ավարտել է որպես բարիտոն և դեռևս երրորդ կուրսում արդեն Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ էր: Այդ տարիներին մեծ հաջողությամբ հանդես է եկել Ժերմոնի («Տրավիատա», Վերդի), Շարպլեսի («Մադամ Բաթերֆլայ», Պուչինի) դերերգերով: 2009թ-ին ուսանել է Իտալիայում, այդ ժամանակվանից հանդիսանում է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմերովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնի առաջատար մեներգիչ:   Իտալացի բարիտոն  Ջանպիերո Ռուջերին հաճախ է հանդես գալիս Հայաստանում ՀԱՖՆ-ի հետ: Մեր հանդիսատեսը Ռուջերիին հատկապես հիշում է նրա փայլուն Ռիգոլետոյով (2016թ): Երաժշտական գործունեությունը սկսելով իբրև տրոմբոնահար՝ RAI Symphony Orchestra-ում, Ռուջերին հետագայում նվիրվել է վոկալ արվեստին: Առաջատար մեներգչի կարգավիճակով Ջ.Ռուջերին հանդես է եկել Իտալիայի, Դեթրոյթի, Քյոլնի, Տոկիոյի, Պեկինի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի  և այլ երկրների առաջատար օպերային թատրոններում: Համագործակցել է հայտնի ռեժիսորներ Ֆրանկո Զեֆիրելիի, Մ. Մարտոնեի, Դ. Աբբադոյի հետ: Երգել է Պ. Դոմինգոյի, Գ.Գելմետիի, Գ.Կյունի, Ա. Զեդդայի, Գ. Ֆերրոյի, Դ. Ռենցետտիի, Ջ. Նոզեդայի, Ի. Մյուլլերի  և այլ անվանի դիրիժորների ղեկավարությամբ:

Ջակոմո Պուչինի՝ «Թիկնոցը» օպերայում ներգրավված են Հայաստանի մի շարք լավագույն երգիչներ՝ Մարինե Դեինյան (Ժորժետա, սոպրանո), Դավիթ Բաբայանց (Միքելե, բարիտոն), Հովհաննես Անդրեասյան (Լուիջի, տենոր), Հովհաննես Ներսեսյան (Տալպա, բաս), Պերճ Քարազյան (Տինգա, տենոր), Հայկ Թոնգուրյան (Երգ վաճառող, տենոր), Նարինե Անանիկյան (Ֆռուգոլա, մեցցո-սոպրանո), Արտակ Մելքոնյան (սիրահար անցորդ, տենոր), Ջուլիետտա Ալեքսանյան (սիրահար անցորդ, սոպրանո):

Հանդես կգան նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան:

Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. Էրդողան