Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


ՔԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու գործի նախաքննությունն ավարտվել է. 3 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանն ու ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից,  Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Թաթուլ Շուշանյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Արայիկ Ներսիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արտակ Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ առաջադրված մեղադրանքների` Վլադիմիր Դավթյանի կողմից Կամո Փիրուզյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նշված վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արայիկ Ներսիսյանը տիրապետել են քրեական գործի բոլոր հանգամանքներին, այդ թվում` տեղեկացված են եղել, որ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպել է Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանը մի շարք այլ անձանց օժանդակությամբ:

Քրեական գործի բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող հիշյալ տեղեկությունները Թաթուլ Շուշանյանը քննարկել է Վահագն Աբգարյանի հետ, որի ընթացքում խոստացել է ուղղորդել իրեն ենթակա քննիչի` Արայիկ Ներսիսյանի կողմից կատարվող նախաքննությունը, որպեսզի չհիմնավորվեն ինչպես սպանությունը Վլադիմիր Դավթյանի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այնպես էլ Վահագն Աբգարյանի պատվերով կամ այլ անձանց հանցակցությամբ կատարված լինելու հանգամանքները:  

Իր լիազորությունների շրջանակում Վահագն Աբգարյանի և Վլադիմիր Դավթյանի օգտին վերը նշված ակնհայտ ապօրինի գործողությունները կատարելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում անգործություն դրսևորելու համար քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը պահանջել և 2017 թվականի հունիսին Վահագն Աբգարյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.400.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք:

Խոստմանը համաձայն՝ Թաթուլ Շուշանյանն ուղղորդել է իրեն անմիջականորեն ենթակա ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանին՝ քրեական գործի նախաքննության ընթացքում մի շարք անձանց հարցաքննությունները և այլ քննչական գործողությունները կատարելիս ձեռնպահ մնալ պատշաճ նախաձեռնողականություն դրսևորելուց, չկատարել որոշ դատավարական գործողություններ, որպեսզի բացառվի Վլադիմիր Դավթյանին մեղսագրված հանցավոր արարքին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավական գնահատականի փոփոխությունը և հանցագործությանն առնչություն ունեցող նոր անձանց բացահայտումը: 

Արայիկ Ներսիսյանն էլ իր անմիջական վերադասին չհակադրվելու և վերջինիս ցանկությամբ նախաքննությունը ուղղորդված ձևով տանելու համար իր պաշտոնեական դիրքն օգտագործել է  ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները:

Երբ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից չի հաստատվել, դրա հետագա նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որում ընդգրկվել է նաև նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Վահագն Աբգարյանի և նրա ընկեր Արթուր Մնացականյանի հետ:

Արտակ Հովհաննիսյանը Վահագն Աբգարյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ քրեական գործով նախաքննության ընթացքի, քննչական և այլ դատավարական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար Վահագն Աբգարյանից Արթուր Մնացականյանի միջոցով ստացել է խոշոր չափերով՝ 239.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք:

Հետագայում ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննության ընթացքում Վլադիմիր Դավթյանի հանցակից Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը խստացվել է:

Թաթուլ Շուշանյանի, Արայիկ Ներսիսյանի և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 28.08.2018թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

 

 

 

Վարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ