Ռուսների մեծամասնությունը (83 տոկոսը) մեղադրում է Ուկրաինային տեղեկատվական պատերազմ վարելու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով «Լևադա-կենտրոնի» վերջին սոցիոլոգիական տվյալները:
Միևնույն ժամանակ, հարցվածների մեծամասնությունը (59 տոկոսը) համոզված է ռուսական լրատվամիջոցների՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի լուսաբանման օբյեկտիվ մոտեցման մեջ:
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 24-27-ը Ռուսաստանի 130 քաղաքներում՝ 1,6 հազար մարդկանց շրջանում: