Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հերթական անգամ գովաբանել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին և ընդգծել է, որ վերջինս հիանալի հարաբերություններ ունի «Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տևեսի հետ:
-Բարդ է պատկերացնել որևէ հավաքական կամ ակումբ, որտեղ Մեսսին առաջատար չէր լինի: Նրա և Տևեսի հարաբերություննե՞րը... Նրանք հիանալի հասկանում են իրար,-Մարտինոյի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:
Հավելենք` նոյեմբերի 12-ին Արգենտինայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 18-ին` Պորտուգալիայի: