Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


21-րդ դարում կրթությունը յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է. Փաշինյանը հյուրընկալել է «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների հաղթողներին

ՀՀ վարչապետի նստավայրում օգոստոսի 31-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների հաղթողները հյուրընկալվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը երեխաներին հանձնեց մեդալներ ու հավաստագրեր:

Այս տարի «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների երիտասարդ հերոսների պատվիրակությունը բաղկացած էր 34 երեխայից. պատվիրակության մեջ ընդգրկված են «Կենգուրու-2018»-ի և «Մեղու-2017»-ի տասը բացարձակ հաղթողները, յուրաքանչյուր  մարզում և Արցախում, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբում «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթներում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները:

 ՀՀ վարչապետը շնորհավորական խոսքում ընդգծեց, որ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է, և 21-րդ դարում դա յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է:

«Ես ուզում եմ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում և ինչ է տեղի ունեցել արդեն: Ինչպես էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում ՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ  ձեզնից յուրաքանչյուրի  հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզանից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք  հնարավորությունների այս հավասար և ընդլայնված դաշտը ստեղծել, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի  Հանրապետությունում ամեն օր հնարավորությունների սահմանները ընդլայնվում են, և ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ  դաշտից օգտվելու հավասար  հնարավորությունը: Սա է կարևոր արձանագրումը այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար և սրանից հետո միշտ է այսպես լինելու»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը անհրաժեշտ է համարում, որպեսզի յուրաքանչյուրը` սկսած  վարչապետից ավարտած ցանկացած այլ մասնագիտության զբաղմունքի տեր մարդով, հասկանա, որ իր հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով է կրթությունը շարունակում իր համար լինել ամենօրյա անելիք:

«Ցավոք, Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ասելով  սովորաբար հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները և ուսանողները, բայց կրթությունը 21-րդ դարում յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է»,- շեշտեց Փաշինյանը:

«Մեղու-2017»-ի հայերենի մրցույթին մասնակցել է 38 հազար 743 դպրոցական ՀՀ-ի և Արցախի 991 դպրոցներից, իսկ «Կենգուրու-2018» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է 43 հազար 941 դպրոցական ՀՀ-ի և Արցախի 1070 դպրոցներից:

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար