Նախատեսվում է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան. ՀՀ վարչապետ
ՔաղաքականՆախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հայտնել է վրաց լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ:
Ինչպես փոխանցում է վրացական «Առաջին ալիք» ՀԸ կայքը, Նիկոլ Փաշինյանի խոսքով` Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստան կկայանա առաջիկայում:
«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: