Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին. ՈւՂԻՂ
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի ուղղած հարցերին:
Առաջին հարցն ուղղված էր 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցմանը:
Վարչապետը նշեց, որ սոցիալապես անապահովների համար իջեցում արդեն տեղի է ունեցել:
«Բացի այդ, ես ասեմ, որ աշխատանքային խումբ են ստեղծել, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: Այս պահին մեկնաբանություն չանեմ, բայց էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ և դա ամենևին պարզ հարց չէ: Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ԱԷԿ-ում 500 աշխատող կա, որոնք ըստ էության հավելյալ հաստիքներ են: Մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում»,-ասաց վարչապետը:
Նա հայտարարեց, որ նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում», այդպես է պրոբլեմն առաջացել:
Նա նշեց, որ չեն կարող գրչի մի հարվածով աշխատանքից ազատել այդ մարդկանց, քանի որ սոցիալական խնդիր կառաջանա: